Շատ լավ էլ առանց կրակ ծուխ լինում է. հիմա որտեղ նայում ես՝ ծուխ է. Ֆելիքս Ցոլակյան

Ինչպես գրում է այսօրվա մամուլը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակի կազմումը վստահված է նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Իսկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկանում է կրտսեր որդուն «խցկել» այդ ցուցակի մեջ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան վերջապես հաջողվել է լուծել որդու հարցերը: Բալասանյանը ՀՀԿ վերնախավից «դաբրո» է ստացել ու անմիջապես գործի անցել:

Պարզելու վերոնշյալ տեղեկությունների իսկությունը՝ Armtimes.com-ի թղթակիցը զրուցեց Ֆելիքս Ցոլակյանի հետ.

- Պարոն Ցոլակյան, իսկապես ճի՞շտ է, որ Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակի կազմումը Ձեզ է վստահված:

- Ով ինչ ցանկանում, գրում է:

- Բայց, ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում: Այդ լուրերի մեջ ճշմարտության հատիկ չկա՞:

- Շատ լավ էլ առանց կրակ ծուխ լինում է: Հիմա որտեղ նայում ես՝ ծուխ է:

- Ինչի՞ց է այդպես, մոտեցող ընտրությունների պատճառո՞վ:

- Այո, ընտրությունների նախօրյակ է: Դեռ շատ բան կգրեն: Բայց ես էդ հարցով չեմ զբաղվում:

- Ցուցակի՞, թե Սամվել Բալասանյանի որդու հարցով չեք զբաղվում:

- Ոչ մի հարցով էլ չեմ զբաղվում, Բալասանյանի տղայի հարցով՝ առավել եւս:

- Այսինքն՝ ռեյտինգային ցուցակի կազմման հարցում Դուք չկա՞ք:

- Չէ, չէ: Ոչ մի նման բան չկա: Ինձ էլ են ինչ-որ բաներ հարցնում: Բայց որ ասեմ՝ ես եմ ցուցակը կազմողը նման բան չկա:

- Պարոն Ցոլակյան, որեւէ կերպ ներգրավված չե՞ք նախընտրական գործընթացներում:

- Ներգրավված եմ այնքանով, որքանով Շիրակի նախկին մարզպետն եմ եղել, հարցնում են ինչ-որ բաներ:

- Իսկ առհասարակ տեղեկություններ ունե՞ք՝ Սամվել Բալասանյանի որդին առաջադրվելու ցանկություն ունի՞:

- Չգիտեմ, նման տեղեկություն չունեմ:

- Պարոն Ցոլակյան, հնարավո՞ր է, որ Դուք անձամբ ռեյտինգային ցուցակում լինեք:

- Այո, հնարավոր է: Որոշումս վերջնական չէ, բայց հնարավոր է:

- Ի՞նչն է Ձեզ հետ պահում վերջնական որոշում կայացնելուց:

- Կուսակցությունն ինձ պետք է առաջադրի, ես ինձ չեմ առաջադրում:

- Ձեր մտադրությունը հայտնե՞լ եք ՀՀԿ խորհրդում, սատարո՞ւմ են:

- Դա հետագայում կերեւա, որոշակի բան լինի, կասեմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6296 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում