Երևան
12 °C
Գյումրիում, ինչպես եւ սպասվում էր, ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել տասը՝ Հայ ազգային կոնգրես, ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն, «Քաղաքացիական պայմանագիր», «Օրինաց երկիր», «Համախմբում», «Գործարար», «Գյումրեցու ոգին» եւ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունները, ինչպես նաեւ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին սատարող «Բալասանյան» դաշինքը, որի մեջ Հանրապետական կուսակցությունից զատ մտնում են նաեւ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի կուսակցությունները: Իսկ Վանաձորում մասնակցում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն, ՕԵԿ-ը՝ «Հայկական վերածնունդ» անունով եւ «Լուսավոր Հայաստանը»:
Այս պատկերը ցույց է տալիս, որ երկու քաղաքներում էլ ընտրությունները թեժ են լինելու: Երկու քաղաքներում էլ ՀՀԿ-ն բնականաբար փորձելու է պահել քաղաքապետի պաշտոնն ու ավագանու կազմում իր անդամների գերակշռությունը, իսկ այս կուսակցությունների մեծ մասն էլ փորձելու է ՀՀԿ-ից վերցնել այդ հնարավորությունը: Իհարկե, մասնակից կուսակցություններից ոմանց, օրինակ ՀՅԴ-ի հավակնությունները հնարավորինս նվազ են, նրանք փորձելու են գոնե մի քանի ներկայացուցիչ ունենալ ավագանու կազմում, այնուհետեւ ՀՀԿ-ի հետ ավագանիում կոալիցիա կազմել: Որոշ կուսակցություններ անգամ դրա հնարավորությունը չեն ունենա: Ի դեպ, հատկապես Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունները յուրահատուկ են այն առումով, որ այս երկու քաղաքներում կիրառվելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մոդելը: Եվ այն իր արդյունքներով ըստ էության լինելու է եկող տարվա ընտրությունների փորձնական տարբերակը, որը կարող է արտացոլել, թե ինչ համամասնություն կարող է ունենալ հաջորդ Ազգային ժողովը: Այս ընտրությունները կարեւոր են այս կուսակցությունների համար՝ բացահայտելու 2017-ի իրենց հնարավորությունները:
Իսկ մինչ Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները, համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են սպասվում ՀՀ բազմաթիվ համայնքներում, այդ թվում՝ մի շարք քաղաքներում արդեն սեպտեմբերի 18-ին: Թեժ ընտրություն խոստացող քաղաքներից մեկը Էջմիածինն է, որտեղ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի դեմ կպայքարի Արթուր Թումանյանը, որին իրենց հնարավորություններով կպաշտպանեն նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը եւ այլք: Տեղեկություններ կան, որ նրան ստվերային աջակցություն են ցուցաբերում նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Հետաքրքիր ընտրություններ են սպասվում նաեւ Նոյեմբերյանում, որտեղ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Վանուշ Ամիրաղյանի դեմ է դուրս եկել նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը: Այստեղ ինքնառաջադրվել է նաեւ Կարեն Աբազյանը, որը որոշակի հեղինակություն է վայելում Նոյեմբերյանում, եւ որին կրկին ստվերային աջակցություն կարող է ցուցաբերել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
Հոկտեմբերի 2-ին մի շարք գյուղերում ու քաղաքներում եւս ընտրություններ են սպասվում: Այս դեպքում առաջադրումները դեռ նոր են սկսվում, եւ մասնակիցների հստակ պատկեր դեռ չկա, բայց ՀՀԿ-ն արդեն որոշ հետաքրքիր առաջադրումներ արել է: Օրինակ, Արթիկում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արսեն Աբրահամյանի փոխարեն առաջադրել է նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը: Ի դեպ, այստեղ առաջադրվել է նաեւ նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանը: Իսկ ՀՀԿ-ի այս ընտրությունը, ասում են, պայմանավորված է ոչ թե այս մարդկանց գործունեության արդյունավետությամբ, այլեւ իշխանությունների օգտին ձայներ բերելու հնարավորություններով:
Առաջիկայում կշարունակվեն ինչպես առաջադրումները, այդպես էլ ինքնաբացարկները, եւ աշնանային ՏԻՄ ընտրությունների պատկերը ավելի որոշակի կդառնա: Ընդհանրապես այս ՏԻՄ ընտրություններն ու դրանց արդյունքները խիստ կարեւոր են լինելու 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար, քանի որ համապետական ընտրությունները համայնքից են սկսվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT