Երևան
12 °C
Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկն այսօր որոշում է կայացրել բավարարել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին դիմումը: Ալեքսեյ Ստուկը նշել է, որ որոշման հիմք են հանդիսացել Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացրած հետեւյալ դիմումը. «Մի շարք երկրների քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինը, նախապես նախնական հանցավոր համաձայնության մեջ է մտել Ադրբեջանի գրավյալ տարածքներում բնակվող հայկական զինված ուժերի հետ, կոպտորեն խախտել է «Ադրբեջանի պետական սահմանների մասին» եւ «Անձնագրի մասին» օրենքները: 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին նա Ադրբեջանի պետական սահմանները հատել է հսկիչ-անցագրային կետերից դուրս գտնվող տարածքից եւ առանց որոշակի փաստաթղթերի ներթափանցել է գրավյալ տարածքներ:
Անօրինական վարչակարգը միջազգային մակարդակով գովաբանելու նպատակով նա իրեն պատկանող «http//puerrtto.livejournal.com» կայքում իր այցելած երկրների շարքում Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեկտեղ թվարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղը՝ այն ներկայացնելով որպես անկախ պետություն: Բացի այդ, նա 2016 թվականի ապրիլի 6-ին եւ հունիսի 29-ին արած գրառումներում աջակցություն է հայտնել անջատական վարչակարգի անկախությանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պառակտող կոչեր հնչեցրել»:
Նշվում է, որ այդ ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Դրա հիման վրա 2016 թվականի հուլիսի 16-ին Լապշինի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նույն թվականի դեկտեմբերի 15-ին դրա հիման վրա բլոգերը Մինսկում ձերբակալվել է:
Վերը նշվածը ներկայացնելով՝ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշել է պատիժը կրելու նպատակով Լապշինին արտահանձնել Ադրբեջան: Որոշման երկրորդ կետով կարգադրվում է պատկան մարմինների որոշման ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպել բլոգերի արտահանձնումն Ադրբեջանին:
Գլխավոր դատախազը հանձնարարել է որոշման մասին իրազեկել Ադրբեջանի գլխավոր դատախազությանը, իսկ որոշման պատճենը հանձնել Ալեքսանդր Լապշինին, որը իրավունք ունի այն 10-օրյա ժամկետում բողոքարկել Մինսկի քաղաքային դատարանում:
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահն այս առնչությամբ հայտարարել է, որ պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբն աշխատում է այս հարցով եւ իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ «Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան եւ լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Զոհրաբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT