Երևան
12 °C
59 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը կարծում է, որ հիմա մարզական կարիերան ավարտելու ճիշտ ժամանակն է: 33-ամյա մարզիկը որոշման մասին հայտարարել է օրեր առաջ: Armtimes.com-ի հետ զրույցում Պեկին 2008-ի բրոնզե մեդալակիրը նշեց, որ չի ցանկանում մրցաշարերի մասնակցել պարզապես մասնակցելու համար՝ առանց հաղթանակի:
«Զգացի, որ ժամանակն է, որ պետք է հեռանամ մեծ սպորտից: Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Երբ բարձրակարգ մարզիկ ես, որը միշտ հաղթել է տարբեր մրցաշարերում, իսկ այսօր տեսնում ես, որ արդեն դժվար է, չի ստացվում... պետք է փառքով հեռանաս սպորտից, ոչ թե պարտություններով»,- ասաց նա:
Տիտղոսակիր մարզիկը դեռեւս չի որոշել՝ ինչով է զբաղվելու ապագայում: Պատրաստվում է հանստանալ, ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Ամեն դեպքում վստահ է, որ սպորտից հեռու չի գնա: 2 տասնամյակից ավելի անցկացրել է սպորտում, եւ իրեն այս ոլորտից հեռու չի պատկերացնում:
«Դեռ, ճիշտն ասած, չեմ որոշել՝ ինչով եմ զբաղվելու, չեմ կարող կոնկրետ պատասխանել: Հիմա ավելի շատ ուզում եմ հանգստանալ, ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել: Ապագան ցույց կտա՝ կմնամ սպորտում, թե՝ ո՛չ: Բայց 23-24 տարի է՝ սպորտում եմ, դժվար կլինի ամբողջությամբ հեռանալ: Իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ սպրոտում՝ ըմբշամարտում, դժվար թե հեռու լինեմ ըմբշամարտից եւ առհասարակ սպորտից»,- ասաց նա:
Ռոման Ամոյանը երկար տարիներ եղել է ՀՀ հավաքականի առաջատարը թեթեւագույն քաշային կարգերում: Մեդալներ է նվաճել մի շարք միջազգային մրցաշարերում: Նա վստահ է, որ իր հեռանալուց հետո գալիք սերնդի ներկայացուցիչները կկարողանան լրացնել բացը:
«Հիմա այո՛, գուցե խնդիր լինի, բայց այս քաշային կարգում մենք ունենք լավ մարզիկներ, խոստումնալից ըմբիշներ: Հուսով եմ՝ կարդարացնեն սպասելիքները, եւ այդ քաշային կարգը չի կորի, որովհետեւ մեզ մոտ դա պատմական քաշային կարգ է. թեթեւագույն քաշային կարգերում մենք միշտ ուենեցել ենք չեմպիոններ՝ Ալֆրեդ Տեր-Մկրտչյան, Արմեն Նազարյան... հուսով եմ՝ ավանդույթը կշարունակվի: Ինչ ինձանից հասնում է, կանեմ այդ քաշայի կարգի երիտասարդ ըմբիշներին օգնելու համար, մեծ սիրով պատրաստ եմ օգնել»,- ասաց նա:
2015 թ. նույնպես տեղեկություններ էին տարածվել, թե Ամոյանը պատրաստվում է հեռանալ: Սական, ինչպես մարզիկն է նշում, այն ժամանակ դա վերջնական որոշում չի եղել: Նա պարզապես մտորել է այդ հարցի շուրջ, քանի որ իրեն անընդհատ հետապնդել են վնասվածքները: Այդ խոսակցություններից հետո նա շարունակեց մրցել, փորձեց Ռիո 2016-ում հանդես գալու իրավունք ստանալ, սակայն 2016 թ. մայիսին Թուրքիայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում պարտվեց հենց 1-ին գոտեմարտում:
Հանդես գալով 55 կգ քաշային կարգում 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Ռոման Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ, 2009 թ. աշխարհի առաջնությունում դարձել արծաթե մեդալակիր, 2010 եւ 2013 թթ.՝ բրոնզե մեդալակիր: 2003, 2005, 2008 թթ. արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում: 2006 եւ 2011 թթ. Եվրոպայի առաջնություններում՝ կրկին 55 կգ քաշայինների պայքարում, դարձել է չեմպիոն: 2016 թ. Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր է դարձել արդեն 59 կգ քաշային կարգում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT