Երևան
12 °C
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող «Tata Steel Chess» շախմատային գերմրցաշարում կայացել են նախատեսված 13 տուրից 8-ը, եւ մեր Լեւոն Արոնյանը առաջատարների խմբում է: Հիշեցնեմ, որ «Tata Steel Chess 2017»-ին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող 14 շախմատիստ, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), չեմպիոնի կոչման մրցամարտի մասնակից Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հոլանդիայի ուժեղագույն շախմատիստ Անիշ Գիրին: Հենց այս 3 շախմատիստների, ինչպես նաեւ մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի Պավել Էլյանովի հետ էլ մրցեց Արոնյանը վերջին 4 տուրերում:
Հիշեցնեմ, որ առաջին 4 տուրերում Լեւոնը բավական խաղաղ էր տրամադրված եւ միավորը կիսեց իրենից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստների հետ: Բայց ահա ուժեղների հետ Արոնյանը ցուցադրեց այլ խաղ: Նախ 5-րդ տուրում Արոնյանը անչափ հետաքրքիր խաղում պարտության մատնեց Էլյանովին: Այս տուրը «արտագնա» էր՝ պարտիաները կայացան ոչ թե Վեյկ Ան Զեեում, այլ Ռոտերդամի «Ֆեյենորդ» ստադիոնում, եւ լրագրողները նշել էին, թե Արոնյանը ավանդաբար լավ է խաղում արտագնա տուրերում, ինչին հայ գրոսմայստերը ծիծաղելով պատասխանել է. «Չեի ասի, թե նման ավանդույթ կա: Այլ ավանդույթ կնշեմ՝ հաղթում եմ այն պարտիաներում, որի ժամանակ մրցակիցներս վատ են խաղում»:
Հաջորդ տուրում Լեւոնը մրցեց Կառլսենի հետ եւ արձանագրվեց ամենաիսկական գրոսմայստերական ոչ- ոքին: 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն էր Կարյակինը: Պարտիան անհաջող դասավորվեց հայ գրոսմայստերի համար եւ վերջին 2 տարիների ընթացքում առաջին անգամ Լեւոնը պարտվեց Կարյակինին: 8-րդ տուրում Լեւոնի մրցակիցն էր հոլանդական շախմատի դրոշակակիր Անիշ Գիրին, որը վերջին անգամ պարտվել էր 2016 թվականի հոկտեմբերին՝ Տալի հուշամրցաշարում Արոնյանից: Ընդ որում, Գիրին Լեւոնի «ամենահարմար» մրցակիցներից է ընդհանրապես. մինչ այդ կայացած 12 պարտիաներում հոլանդացուն չէր հաջողվել հաղթել Արոնյանին, իսկ պարտվել էր 4 պարտիաներում:
Միգուցե այս տխուր վիճակագրության ազդեցության տակ էլ Գիրիին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ, եւ Լեւոնը քայլ առ քայլ ուժեղացնելով ճնշումը մրցակցի վրա՝ ի վերջո հաղթանակի հասավ՝ տոնելով մրցաշարում 2-րդ հաղթանակը: Վերլուծաբանների կարծիքով, Գիրին ուղղակի չկարողացավ դիմանալ ֆիզիկապես. նախօրեին հոլանդացի շախմատիստը մոտ 7 ժամանոց պարտիա էր խաղացել Կառլսենի հետ, ընդ որում կարողացել էր ոչ-ոքիի հասնել ուղղակի հրաշքով՝ աշխարհի չեմպիոնը պարտիայի ընթացքում չի նկատել գրեթե մանկական 3 քայլանոց մատը:
«Tata Steel Chess 2017»-ում արդեն կայացած 8 տուրերից հետո միանձնյա առաջատարն է ամերիկացի Ուեսլի Սոն, որը հավաքել է 5,5 միավոր: Կեսական միավոր պակաս են հավաքել Պավել Էլյանովը եւ Վեյ Յուն (Չինաստան), իսկ 4,5 միավոր հավաքած Արոնյանը, Կառլսենը, Կարյակինը եւ Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան) կիսում են 4-7 տեղերը: Խաղացանկի համաձայն՝ այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցելու է առաջատարի՝ Ուեսլի Սոի հետ, որը նաեւ մրցաշարի միակ մասնակիցն է, որը պարտություն չի կրել: Մրցաշարում հաղթելու կամ առնվազն առաջատարների խմբում մնալու համար Արոնյանին անհրաժեշտ է չպարտվել Սոին, քանի որ հետագա ավարտական 4 տուրերում հայ գրոսմայստերը մրցելու է համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող շախմատիստների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT