Երևան
12 °C
Շախմատի միջազգային ֆեդերացիան երեկ հրապարակել է շախմատիստների ամենամսյա հերթական վարկանիշային աղյուսակը. 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2795 վարկանիշով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Հրապարակված աղյուսակում հաշվի է առնված հոկտեմբերի սկզբներին Մոսկվայում ավարտված աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի արդյունքները: Հիշեցնեմ, որ այդ մրցաշարում Արոնյանը տոնեց 1 հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց 8 պարտիա եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: «Մրցաշարում իմ խաղից գոհ եմ, իսկ արդյունքից՝ ո՛չ: Կարծում եմ՝ գոնե կես միավոր ավելի պետք է հավաքեի, քանի որ դիրքերը, որ ստացել էի, շատ լավն էին», - «Armtimes.com»-ի հետ զրույցում Արոնյանը այսպես էր բնութագրել իր ելույթը Տալի հուշամրցաշարում (http://www.armtimes.com/hy/article/95057):
Միգուցե հենց այդ «կես միավորը» չբավականացրեց մեր շախմատիստին իր վարկանիշով կրկին սուպերգրոսմայստերական՝ 2800-ի շեմն անցնելու համար: Ամեն դեպքում 2015 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արձանագրված անկումից հետո (Արոնյանի վարկանիշն այդ ժամանակ իջավ մինչեւ 2765, եւ հայ շախմատիստը 2009 թվականից հետո առաջին անգամ դուրս մնաց ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակից) Արոնյանը կամաց կամաց բարձրացնում է վարկանիշը եւ կայուն տեղ զբաղեցնում ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում՝ արդեն 5-րդ ամիսն է, ինչ Լեւոնը 5-րդն է աշխարհում:
Ընդհանուր առմամբ, երեկ հրապարակված վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում աննշան փոփոխություններ են կատարվել: Հիշատակման է արժանի թերեւս հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի առաջխաղացումը. առաջին անգամ կարիերայի ընթացքում 30-ամյա Հարիկրիշնան լավագույն տասնյակում է: Մեծ առավելությամբ աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: 2011 թվականի հուլիսից անընդմեջ Կառլսենն առաջինն է աշխարհում: Ներկայացնեմ 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակն ամբողջությամբ.
1. Մ. Կարլսեն (Նորվեգիա) 2853
2. Ֆ. Կարուանա (ԱՄՆ) 2823
3. Մ. Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) 2811
4. Վ. Կրամնիկ (Ռուսաստան) 2810
5. Լ. Արոնյան (Հայաստան) 2795
6. Ու. Սո (ԱՄՆ) 2794
7. Վ. Անանդ (Հնդկաստան) 2779
8. Հ. Նակամուրա (ԱՄՆ) 2779
9. Ս. Կարյակին (Ռուսաստան) 2772
10. Պ. Հարիկրիշնա (Հնդկաստան) 2768
Հայաստանցի շախմատիստներից լավագույն հարյուրյակում են Վլադիմիր Հակոբյանը (2675), Սերգեյ Մովսիսյանը (2672) եւ Գաբրիել Սարգսյանը (2667): Միջին վարկանիշով Հայաստանն աշխարհում 8-րդն է եւ զիջում է Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին, Ուկրաինային, Հնդկաստանին, Ֆրանսիային եւ Ադրբեջանին:
Կանանց վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը (Չինաստան): Լավագույն եռյակում են նաեւ Ժու Վենժունը (Չինաստան) եւ Աննա Մուզիչուկը (Ուկրաինա): Մեր Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 34-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 37-րդ տեղը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT