Քրեական գործ՝ փաստաբանի նկատմամբ. Վանյա Սուքիասյանը մեղադրվում է

27/04/2000 schedule02:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2000 թվականի ապրիլի 27-ի համարում

 

«Որքան Սիրադեղյանի նկատմամբ ահագնանում է անօրինականությունը եւ դրա դեմ իմ օրինական պայքարը, նույնքան աճում է իմ դեմ իրավապահ ու պետական մարմինների որոշ պաշտոնատարների ու հասարակության որոշ անդամների զայրույթը: Եւ սրա արդյունքը սպասել չտվեց»,-այսպիսին է Վանո Սիրադեղյանի պաշտպան Վանյա Սուքիասյանի գնահատականը իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ:

Երեւան քաղաքի Արաբկիրի ՆԳ բաժինը քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ՝ քր.օր-ի 222 հոդվածի 2-րդ մասով, «չարամիտ խուլիգանություն» մեղադրանքով: Վանյա Սուքիասյանը ՀՀ փաստաբանների միության փոխնախագահն է, միաժամանակ այդ միության Արաբկիրի համայնքի մասնաճյուղի նախագահը: Մի կողմ թողնելով հայտնի այն իրողությունը, որ ՆԳ բաժինները վարպետորեն գործեր են սարքում հենց սույն հոդվածով, արձանագրենք նաեւ այս գործով մեկ այլ օրինախախտում:

Քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածը սահմանում է իրավական համակարգի աշխատակիցների (դատավորների, ՆԳ եւ ԱԱ աշխատակիցների, քննիչների, փաստաբանների) նկատմամբ քրեական գործեր հարուցելու կարգը, որի համաձայն, քրեական հետապնդում կարող են սկսել եւ նախաքննություն կատարել միայն դատախազական մարմինները: Ակնհայտ է, որ այստեղ տեղ է գտել շուտափույթ գործ հարուցելու անհրաժեշտությունը: Ի դեպ, Վանյա Սուքիասյանը տեղյակ չի պահվել քրեական գործ հարուցելու մասին, չնայած նա այդ օրերին առնչություններ է ունեցել ՆԳ աշխատակիցների հետ: «Քրեական գործ հարուցելու մասին խոսք չի եղել, չնայած ես մտածել եմ, որ ապօրինությունը սկսվել է քրեական գործի համար»,-ասում է փաստաբանը: Արաբկիրի ՆԳ բաժնի համար առիթ է դարձել Վանյա Սուքիասյանի եւ Վազգեն Համբարձումյանի միջեւ շենքի ոչ բնակելի տարածքի հետ կապված վեճը, որի մասին Սուքիասյանը նախապես դիմումներ է ներկայացրել բաժնի պետ Մ.Մելքոնյանին, Երեւանի քաղաքապետ Ա. Բազեյանին:

Վեճ հիշյալ անձի հետ իրոք տեղի է ունեցել, բայց իրավական եւ ներկայացված դիմումները ահազանգ են եղել իրավապահներին. «Խնդրում եմ պատասխանատվության ենթարկել Վ.Փափազյան փող. 22 շենքի պրոֆիլին հարող մայթի եւ ճանապարհի բանուկ մասի միջեւ պետական միջոցներով կառուցապատված սիզամարգը շուրջ 45 քառ.մետր. տարածքով ավերելու, առանց թույլտվության այդ սիզամարգը բետոնապատելու, ինչպես նաեւ նույն տարածքում բացօթյա սրճարան ապօրինի շահագործելու համար»: Պրն Սուքիասյանը հայտնեց նաեւ, որ սրճարանը հարբեցող այցելուների հավաքատեղի է դարձել եւ նրանց հաճախակի հայհոյանքներն ու ծեծկռտուքը՝ շենքի բնակիչներին անհանգստացնող ոչ հազվադեպ երեւույթ: Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, գործ հարուցվել է Վ.Սուքիասյանի դեմ:

Ի դեպ, այս առնչությամբ, նախապես՝ ապրիլի 11-17-ի համարում հոդված է հրապարակել «Իրավունք» շաբաթաթերթը՝ «Վանյա Սուքիասյանը ագրեսիվացել է» վերնագրով, ակնհայտորեն քաղաքական երանգ տալով կատարված միջադեպին եւ կապելով այն «Վանոյի փախուստի» հետ: Ներկայացվել է միայն «տուժող» կողմի տեսակետը, իբր, Սուքիասյանը «խուլիգանական հայհոյանքներով հարձակվել է»: Նշված հրապարակումը, Սուքիասյանի գնահատմամբ, չկատարված խուլիգանության համար իրեն մեղադրելու պլանավորված սադրանքի ապացույցն է:

Ապրիլի 17-ին փաստաբանը դիմումներ է ներկայացրել  իրավապահներին, որից հետո նրան հրավիրել են ՆԳ բաժին՝ ծանոթացրել Վ.Համբարձումյանի կողմից ներկայացված հայտարարության հետ, ինչի առնչությամբ Վ.Սուքիասյանը բացատրություն է գրել: Մինչեւ այսօր նրան չի հաջողվել հանդիպել նույն տարածքի դատախազության աշխատակիցների հետ, որտեղ գտնվում է քրեական գործը: Փաստաբանը դիմում է գրել համայնքի դատախազ Ա. Ալեքսանյանին, որից պահանջել է վերացնել իր դեմ բանսարկությամբ հարուցված քրեական գործի որոշումը, պարզել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այլապես ինքը կհրաժարվի որեւէ կարգավիճակով ցուցմունքներ տալուց:

Վ. Սուքիասյանը նշում է, որ մեկ անգամ չէ, որ Վ.Սիրադեղյանի անունը շահարկման առարկա էր դարձրել իր հետ վեճի մեջ մտած Վ. Համբարձումյանը:

Ժաննա Ալեքսանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1094 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել