Երևան
11 °C
Երեկ երեկոյան վերջապես ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը համաձայնության է եկել ապրիլյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ընտրական օրենսգրքում կատարված արդեն երկրորդ փոփոխությունների եւ ընդդիմության ու իշխանության միջեւ կայացած համաձայնության արդյունքում ապրիլի 2-ի ընտրություններին Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն եւ ընտրական ողջ գործընթացը, սկսած քվեարկությունից մինչեւ ուշ գիշեր՝ հաշվարկման ավարտը պետք է ուղիղ հեռարձակվի: Այդ սարքերը պետք է տեղադրվեին ոչ միայն ընտրատեղամասի ներսում, այլ նաեւ դրսում: Այսինքն անհրաժեշտ էր մոտ 4000 տեսանկարահանող սարք:
Մինչդեռ երեկոյան ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սույն սարքերը տեղադրվելու են միայն ներսում, այն էլ ՀՀ ոչ բոլոր ընտրատեղամասերում՝ ընդամենը 1500-ում: Ընդ որում, երեկ մինչեւ օրվա կեսը հանձնաժողովից ստացված տեղեկություններն այնպիսին էին, որ այդ պայմանավորվածությունն էլ է ձախողվելու, քանի որ գումարը չի բավականացնում բոլոր ընտրատեղամասերում անգամ մեկական տեսանկարահանող սարքավորում տեղադրելու համար: Մինչ երեկ այդ ընկերությունը եւ իշխանական կողմը, որը երբեմն ներկայացել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եւ նրա խորհրդական, ինչպես նաեւ «Էկենգ» ընկերության տնօրեն Արթուր Թունյանի դեմքով, առանց որեւէ փոխզիջման առաջարկել են տեսախցիկներ տեղադրել ընդամենը 1000-ից քիչ ավելի ընտրատեղամասերում: Ընդդիմությունը չի համաձայնել՝ ասելով, որ այդ տարբերակն ընդամենը ծրագրի իրականացման իմիտացիա կլինի: Բայց կեսօրից հետո, պարզվում է, իրավիճակ եւ որոշակի պայմաններ են փոխվել:
Բանն այն է, որ այդ սարքավորումները ձեռք բերելու, ընտրությունների օրը դրանք տեղադրելու ու ողջ օրը սպասարկելու եւ ուղիղ հեռարձակում ապահովելու համար հանձնաժողովի հայտարարած մրցույթին ընդամենը մեկ ընկերություն էր դիմել՝ հայ-կանադական ինչ-որ Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ, որը գործընթացն ապահովելու համար 3,8 միլիոն եվրոյի բյուջե էր ներկայացրել: Ծրագրի ֆինանսավորումը ստանձնած Եվրամիությունը 1,6 միլիոն եվրո էր հատկացրել: Եվ ստացվում էր, որ գործընթացը ձախողվում է բավարար չափի ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նախօրեին հույս էր հայտնել, որ փոխզիջումների գնալով, այնուամենայնիվ, հնարավոր է գտնել հարցի լուծումը: Նա նաեւ կոչ էր արել ՀՀ կառավարությանը, որպես իր կողմից ներդրում, չեղյալ համարել սարքավորումների ներկրման համար գանձվող հարկերը: ԵՄ դեսպանը տրամադրված չէր հավելյալ գումար հատկացնել: «Ես չափավոր լավատես եմ եւ կարծում եմ, որ բոլոր կողմերին հարմար լուծում կգտնվի: Մենք կոչ կանենք, որ փոխզիջումային մթնոլորտ ձեւավորվի, այն դեպքում, երբ բոլորս էլ գիտենք՝ դա խիստ դժվար է: Բացի այդ՝ հույս ունեմ, որ տեխնոլոգիան կհասնի եւ կփորձարկվի Հայաստանում»,- ասել էր ԵՄ դեսպանը:
Մինչդեռ երեկ երեկոյան նիստի ավարտից հետո հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սյուզաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՄ-ն որոշել է եւս 400 հազար եվրո ավելացնել: Այսպիսով, ԵՄ-ի կողմից հատկացվելիք ողջ գումարը կազմեց 2 միլիոն եվրո: ՀՀ կառավարությունն էլ, անսալով ընդդիմության ու ԵՄ-ի կոչերին, իր հերթին եւս 300 հազար եվրո կհատկացնի որպես հարկերի փոխհատուցում: Արդյունքում բոլոր կողմերը փոխհամաձայնության են եկել: Նշենք նաեւ, որ հանձնաժողովի վերջին նիստերին ինտենսիվորեն մասնակցել է նաեւ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը՝ հասկանալու համար խնդիրները եւ այն հարցը, թե այդ խնդիրները հատկապես որ կողմից են հարուցվում կամ հատկապես որ կողմը կոմպրոմիսի չի գնում:
Ստացվում է, որ ԵՄ-ն ավելացնում է ֆինանսավորումը՝ ՀՀ իշխանությանը կանգնեցնելով փակուղու առաջ, որ այլեւս ծրագիրը տապալելու հնարավորություն չունենա. հատկապես որ մինչեւ երկկողմ այդ հանձնաժողովի ձեւավորումը ընդդիմությունը մտահոգություն էր հայտնում, թե իշխանությունը սա նույնպես կձախողի: Դեռեւս այն ժամանակ կանխատեսվում էր, որ իշխանությունը կարող է այնպես կազմակերպել, որ այդ մրցույթին ընդամենը մի ընկերություն դիմի եւ այնպիսի պայմաններ ներկայացնի, որոնք հնարավոր չլինի կատարել: Ու քիչ էր մնում այդ կանխատեսումն իրականանար, բայց ԵՄ դեսպանն այն կանխեց՝ ավելացնելով ֆինանսավորումը եւ իշխանություններին հասկացնելով, որ այս ընտրությունների ընթացքը խիստ կարեւոր է:
Ինչ վերաբերում է 1500 ընտրատեղամասերին, ապա հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանի տեղեկացմամբ, հավանաբար, կընտրվեն այնպիսիները, որոնք առավել մեծաքանակ ընտրողներ կունենան եւ կապուղիների ու հեռարձակման խնդիր չեն ունենա: «Եվ դրանք ըստ էության կծածկեն էլեկտորատի 93 տոկոսը»,- հավելեց նա:
Իսկ թե Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունն ընտրությունների ընթացքը տեսանկարահանելու եւ ուղիղ հեռարձակելու համար ինչպես է ստացել նման ուռճացված բյուջե՝ 3,8 մլն եվրո, կարելի է հասկանալ մի քանի հետաքրքիր թվերից: Պարզվում է՝ ընկերությունը մեկ տեսախցիկ ձեռք բերելու համար պահանջել է մոտ 600 եվրո, մեկ ընտրատարածքում ընդամենը մեկ օրով հեռարձակմա ինտերնետ կապի համար՝ 300 եվրո, ուղիղ հեռարձակման համար անհրաժեշտ տեխնոլոգիայի համար 300.000 եվրո: Այդպիսով՝ այդ 1500 ընտրատեղամասերի միայն տեսախցիկների համար պահանջել է մոտ 907.500 եվրո, ինտերնետ կապի համար՝ 450 հազար եվրո, եւ այս երեքը միասին կազմել են մոտ 1 մլն 657 հազար եվրո: Գումարի մնացած մասը 2 մլն 142 հազար եվրոն էլ այդ գործընթացի սպասարկման գումարն է, որը յուրաքանչյուր տեղամասի համար կազմում է մոտ 1400 եվրո: Այսինքն, ընդամենը մեկ օրվա աշխատանքի համար՝ 1400 եվրո, որին անգամ ամենահարուստ երկրներում կերազեին: Այսքանից հետո մնում է պարզել, թե ում է պատկանում այդ ընկերությունը, եւ արդյոք Դ. Հարությունյանն ու Ա. Թունյանը որեւէ առնչություն չունեն դրա հետ:
Հայաստանի և Կիպրոսի նախագահները մտքեր են փոխանակել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների մասին
752 մլն դրամ՝ նոր կրթօջախի համար. վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց (լուսանկարներ)
Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են
Շուրջ 50 մլն դրամ պետական ներդրումով լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը
Երևանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը 1 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է
Խոշոր ավտովթար Աբովյանում. կա 7 վիրավոր
Ինչու է սպանվել Աքորիի 50-ամյա բնակիչը. գործը մտնում է դատական փուլ
Առաջիկա օրերը կլինեն տաք ու արևոտ. շաբաթվա կեսին ՀՀ մեծ մասում սպասվում է անձրև
Բեռնատարը մոտ 10 մետրից գլորվել է ձորը․ վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Հռոմի պապն առաջարկել է պատերազմների ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Դուբայում հանդիպում են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի նախագահները
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել
«Դիլիջան ազգային պարկ»-ում երեկվանից բռնկված հրդեհը մարվել է. ինչ վնասներ է հասցրել կրակը
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը
ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը
Հայասաթ-1ը կարևոր քայլ է Հայաստանում արբանյակաշինության զարգացման գործում. Հակոբ Արշակյան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Գյումրիի ռեստորաններից մեկի մոտ հրդեհվել է ավտոմեքենա
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա
Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը
Falcon-9 հրթիռի մեկնարկը կայացավ. Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակման պատմական պահը
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը (տեսանյութ)
2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին
Ծրագրում ներգրավվածությունը շատ կարևոր է. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին
Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը
Թուրքիան այս պահին պլանավորում է կյանքի կոչել «Զարգացման ճանապարհ»-ը. Էրդողանը ներդրումներ է փնտրում Ծոցի երկրներում
Երեկվանից համացանցում հայտնի դարձած Երևանում աշխատող հնդիկ առաքիչը նոր լուսանկար ու գրառում է հրապարակել
Համոզված եմ՝ այս մարդը չի պատկերացրել, որ որևէ մեկի արժանապատվությունն է վիրավորում. Նինա Կարապետյանց
Հայ պատվիրակները կմասնակցեն Եվրոպայի լողի մեծահասակների առաջնությանը
Հնարավոր կլինի ՀՀ-ի և Մոնտենեգրոյի միջև ձևավորել իրավապայմանագրային բազա. Միրզոյանը հանդիպել է Ֆիլիպ Իվանովիչի հետ
ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումը երկկողմ համագործակցության խորացման խորհրդանիշ է. Կոստանյանը հանդիպել է Օլիֆանտի հետ
Կալանքի տակ գտնվող Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը փոխվել է
© 2023 Հայկական ժամանակ