Երևան
12 °C
Անցած տարվա մեր տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրել էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, աննախադեպ հետաքրքիր էին: Ցուցանիշները ցատկոտել են, թռել ու սուզվել, եւ այդ ամենը՝ ներքաղաքական զարգացումների տրամաբանության ներքո:
Առաջին գծապատկերում ներկայացված է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ): Սա, իհարկե, տնտեսական աճը չէ, սակայն շատ մոտ է եւ գրեթե նույնությամբ կրկնում է ՀՆԱ-ի աճի կամ նվազման միտումները: Ինչպես պարզ երեւում է գծապատկերից, տարվա «թվաբանական» կեսից սկսած՝ ՏԱՑ-ը նվազում է: Եթե ավելի ճիշտ բնորոշենք, գահավիժում է: Մայիսին ՏԱՑ-ը, ըստ պաշտոնական վիճակագրության, տպավորիչ 5.7 տոկոս աճ է արձանագրում, հուլիսին նույնքան տպավորիչ` 4.4 տոկոսի անկում անցած տարվա նույն ամիսների համեմատ: Ի՞նչ պատահեց մեր տնտեսությանը հուլիսին: Այդ ի՞նչը ստիպեց նրան այդպիսի գահավիժում դրսեւորել:
Կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր տնտեսական ցուցանիշների վրա ազդեցություն են թողել ամռան կեսին ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձությունները: Զուտ տեխնիկական իմաստով այդպիսի ազդեցություն կարծես թե չի եղել: Եվ ահա թե ինչու: Երկրորդ գծապատկերում ներկայացված են գյուղատնտեսության ոլորտում արձանագրված պաշտոնական ցուցանիշները: Ակնհայտ է, որ ՏԱՑ-ի ցատկոտումների հիմնական «մեղավորը» գյուղատնտեսությունն է:
Այսինքն, ունենալով տնտեսության մեջ բավականին մեծ մասնաբաժին, գյուղոլորտի ցուցանիշները ուղղակիորեն ազդում են ՏԱՑ-ի վրա: Եվ ուրեմն, ՏԱՑ-ը նվազել է գյուղատնտեսության պատճառով, իսկ ՊՊԾ գնդի գրավումը որեւէ կերպ չէր կարող ազդել գյուղոլորտի վրա: Այնպես չէ, որ գյուղացին ներքաղաքական ինչ-որ իրադարձության պատճառով որոշեց բերքը չհավաքել կամ այդ բերքը ներքաղաքական նկատառումներով «թարս էր բուսնել»:
Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականում կարելի է շատ հիմնավոր կասկածներ հայտնել, որ ցուցանիշները անուղղակիորեն պայմանավորված են հենց ներքաղաքական իրադարձություններով: Խնդիրն այն է որ գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որտեղ ԱՎԾ-ն կարողանում է թվեր նկարել առանց կաշկանդվելու: Ստացված բերքի մասին տեղեկությունները գյուղապետերը ուղարկում են մարզպետարան, մարզպետարանը` ԱՎԾ: Եթե պետք լինի, որ Հայաստանում մի 100 միլիոն տոննա կարտոֆիլ «աճի», ապա վիճակագրորեն դա կարող է աճել: Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արձանագրված 20-30 տոկոսանոց «անկումները» ցույց տվեցին, որ գյուղոլորտի ցուցանիշներում կարելի է «ստեղծագործել» որքան ուզենաս:
Եվ ինչու որոշվեց ստեղծագործել տարվա կեսերին, հենց ՊՊԾ գնդի գրավումից հետո: Շատ հավանական կարող է դիտվել այն տարբերակը, որ այդ ամենը պտտվել է Հովիկ Աբրահամյանի անձի շուրջ, որը այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Համառորեն պտտվող լուրերի համաձայն՝ Աբրահամյանը այդ օրերին ներքաղաքական կուլիսներում բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերել սեփական դիրքերը իշխանական բուրգում ամրապնդելու նկատառումներով: Մյուս կողմից նրան այդ ժամանակ հաջողվում էր տնտեսական փայլուն ցուցանիշներ ցույց տալ: Բայց երբ եկավ նրա ակտիվությունը զսպելու պահը, պաշտոնական վիճակագրության ցուցանիշները սկսեցին հաշված ժամերի ընթացքում գահավիժել: Իսկ սեպտեմբերի սկզբին նա, ինչպես պաշտոնապես հայտարարվում է, սեփական դիմումի համաձայն հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:
Նոր կառավարության ձեւավորումից մեկ ամիս անց, ինչպես երեւում է գծապատկերներից, հանկարծ մեր տնտեսությունը իրեն թափ տվեց, ոտքի կանգնեց, ուժեղացավ ու հզորացավ: Սա՝ միայն պաշտոնական վիճակագրության ցուցանիշներով: Իրականում մեր տնտեսության վիճակը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի վատ չի եղել, իսկ մարտ-ապրիլին ավելի լավ չի եղել: Արդեն առնվազն երկու տարի մեր տնտեսությունը կիսամեռած վիճակում է: Իսկ կիսամեռած վիճակում գտնվող տնտեսությունը չի կարող ցատկոտել, թռչկոտել ու սուզվել: Թե որքանով են իշխանական կուլիսներում համառորեն շրջանառվող այս պնդումները իրական, դժվար է ասել, սակայն Հովիկ Աբրահամյանի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները որոշակիորեն հիմնավորում են դրանք:
Այս պնդումների շրջանակից կարծես փոքր-ինչ դուրս է մնում Կարեն Կարապետյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո գյուղոլորտում արձանագրված երկամսյա գահավիժումը: Սակայն դա էլ հիմնավորվում է նրանով, որ դրանք կգրանցվեն նախկին կառավարության վրա, եւ հետագայում թույլ կտան պաշտոնական վիճակագրությանը նորանոր բարձունքներ գրավել աճեր նկարելու առումով: Ահա այսպիսի քաղաքական վիճակագրություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT