Երևան
12 °C
2016թ-ի սեպտեմբերին հայկական կինոարտադրությունում հայտվեց «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որն անմիջապես հայ հանդիսատեսի ուշադրությանն ու բարձր գնահատանքին արժանացավ:
«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց հետաձգել նկարահանումները և մտածել երկրորդ ֆիլմի ստեղծման մասին: Ֆիլմի շարունակությունը, որը մեծ էկրան բարձրացավ հունվարի 27-ին, ճակատագրի բերումով Ղարաբաղյան պատերազմի ականատես դարձած երիտասարդների կյանքի մասին է: Ֆիլմում ներկայացված են ֆիլմի հերոսների կյանքը 25 տարի անց, երբ պատերազմը կրկին նրանց կյանք է ներխուժում:
Հաշվի առնելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի գեղարվեստական մեծ արժեքը, Մհեր Մկրտչյանի սցենարի գրական տեքստի վերածվելու ներուժը և հանրության մեծ ուշադրությունը ֆիլմի նկատմամբ` «Զանգակ» հրատարակչությունը` խորհրդակցելով գրական աշխարհի ներկայացուցիչների` գրողների, գրականագետների նաև ընթերցողների հետ, որոշել է հրատարակել ֆիլմի սցենարի վրա հիմնված «Կյանք ու կռիվ» վեպը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց գրականագետ, «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, վեպի խմբագիր Հայկ Համբարձումյանը:
Վեպի հեղինակը հայտնի արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է: Նրա պիեսները բեմադրվել և բեմադրվում են մեր թատրոններում, իսկ նրա սցենարների հիման վրա նկարահանվել են «Լռության սիմֆոնիա» և «Մաեստրո» գեղարվեստական ֆիլմերը:
Հայկ Համբարձումյանը վստահություն հայտնեց, որ Գուրգեն Խանջյանն իր գրական մեծ փորձառությամբ ու տաղանդով, մեր իրականության խորը ճանաչողությամբ, այս վեպի հեղինակի ամենից հարմար թեկնածուն է:
Խոսելով վեպի մասին, գրականագետը հայտնեց, որ ձեռնարկելով այս աննախադեպ նախագիծը` «Զանգակ» հրատարակչությունը նախ և առաջ նպատակ ունի հանրության լայն շրջանակում մեծացնել հետաքրքրությունը հայ արդի գրականության նկատմամբ, վերստին` գրականության միջոցով ու հնարավորություններում անդրադառնալ հետանկախության շրջանի հայ իրականության կարևոր խնդիրներին ու թեմաներին:
Վեպը թեև հիմնված է համանուն ֆիլմի վրա, սակայն իր գեղարվեստական առանձնահատկություններով ուղղակիորեն չի կրկնում ֆիլմը: Հայկ Համբարձումյանը ընդգծեց, որ գրական տեքստը հնարավորություն է տվել հեղինակին ավելի մանրամասն ներկայացնելու գործողությունների հասարակական-քաղաքական ֆոնը:
Վեպի առաջին մասում հեղինակը ներկայացնում է անկախությանը նախորդող ամիսների հասարակական իրադրությունն ու տրամադրությունները: Ընդգրկուն կերպով ներկայացված են հերոսների հոգեբանական աշխարհը, հիմնավոր նրանց մղումներն ու շարժառիթները:
«Սա վախերի հաղթահարման ու որպես մարդ ու քաղաքացի կայացման վեպ է լինելու: Հրաժարվել կայուն, խաղաղ, տաք ու հարմարավետ գոյությունից` հանուն անկախության, սեփական որոշումները կայացնելու ազատության ու ինքնուրույնության: Ամեն ինչ իր գինն ունի` երջանկությունը, սերը, հաղթանակը, մարդու կայացումը: Երջանիկ լինելու համար պետք է պատրաստ լինես զոհաբերման: Եվ գլխավոր հերոսը վեպի առաջին մասում հենց այս գիտակցությամբ է մարտի գնում»,- նշում է գրականգետը:
Գրականագետի դիտարկմամբ` վեպում թեև մեծ տեղ ունի պատերազմը, կռիվը, սակայն ի վերջո այն խաղաղության, կյանքի մասին է: Հայկ Համբարձումյանը տեղեկացրեց, որ վեպի երկրորդ մասում արդեն մեր 25-ամյա զինված ուժերը մարմնավորող մերօրյա հերոսներն են, որոնք պատրաստ են յուրաքանչյուր պահ կյանքը զոհել հանուն հայրենիքի.
«Այդ զոհաբերումը չեն ներկայացնում որպես արտասովոր ինչ որ բան, այլ կատարում են իրենց պարտքը մարտի դաշտում և պահում են իրենց սկզբունքներն ու բարոյական բարձր նկարագիրը նաև կյանքում»:
Անի Հակոբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT