Կարեն Կարապետյանը Գյումրի կգնա ճանապարհները մաքրելուց հետո

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 28-ին Գյումրի այցելելու փոխարեն եղավ Եռաբլուր զինվորական պանթեոնում եւ այդպես էլ Գյումրի չայցելեց:

Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ խնդիր չի առաջացել: «Այդ այցը նախատեսված է եւ առաջիկայում կլինի: Ուղղակի հետաձգվել է Բանակի օրվան նվիրված միջոցառումների, նաեւ եղանակային պայմաններով պայմանավորված: Նախատեսված այցն առաջիկայում կիրականացվի»,- պարզաբանեց Շուշան Սարդարյանը:

Հարցին՝ Բանակի օրվան նվիրված միջոցառումների մասին վարչապետին նախապես չէ՞ր ասվել, նա այսպես պատասխանեց. «Ուղղակի ժամանակացույցի հետ կապված փոփոխություններ կան: Դրա տակ այլ բան պետք չի տեսնել»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հունվարի 28-ին Շիրակ գերեզմանատուն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր վարչապետի այցին: Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված վարչապետի այցի հետաձգումը, Սամվել Բալասանյանը պատասխանել էր. «Եղանակային այս պայմաններով, որովհետեւ ոտքով էինք ման գալու, փողոցները, ցույց տալու այդ տները, դրա համար: Այնպես որ մի քանի օրից, մի շաբաթից երեւի այդ այցը կլինի»:

Ի դեպ, հունվարի 28-ին Գյումրիում չեղյալ էր համարվել Բանակի օրվա կապակցությամբ նախապես պլանավորած զինվորական շքերթը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ վարչապետի այցի հետաձգումը ոչ այդքան Գյումրիում եղանակի անբարենպաստ լինելով է պայմանավորված եղել, որքան՝ Երեւան-Գյումրի ճանապարհի դժվարանցանելիության:

Հիշեցնենք, որ կառավարության հունվարի 26-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով քաղավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ասել էր, որ շաբաթ օրը Գյումրի կատարելիք իր այցի ժամանակ հանդիպում կազմակերպեն նաեւ «Շիրակ» օդանավակայանի ղեկավարության հետ: «Հայկական ժամանակ»-ն էլ օրերս գրել էր, որ Գյումրի կատարելիք այցի շրջանակներում Կարեն Կարապետյանն իր անձնական միջոցներից ներդրում է կատարելու քաղաքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3361 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում