Երևան
12 °C
Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասից Կապանի կենտրոնական փողոցներ հասնելը լուրջ գործ է, թաղամաս հաց չի մատակարարվում, հասարակական տրանսպորտն էլ չի գործում: Կապանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է դժվարանցանելի ճանապարհահատվածը:
«Կապանի Բարաբաթում թաղամասն արդեն երրորդ օրն է, ինչ գրեթե կտրված է արտաքին աշխարհից։ Թեպետ դեպի թաղամաս տանող ճանապարհն առանց մաքրելու մշակվել է աղով եւ ավազով, բայց այն անցանելի է միայն ամենագնաց մեքենաների համար։ Մարդիկ շաբաթ-կիրակի դուրս չեն եկել տնից, իսկ այսօր երեխաներից շատերը չեն կարողացել գնալ դպրոց։ Բայց որ ամենակարեւորն է՝ արդեն երրորդ օրն է, ինչ հաց չի մատակարարվում թաղամասին եւ տրանսպորտը չի աշխատում։ Ակնհայտ է, որ սա քաղաքային իշխանությունների անգործության հետեւանք է, եւ միջոցներ չձեռնարկելու դեպքում միակ տեղը, ուր մարդիկ ստիպված են լինելու դիմել Արտակարգ իրավիճակների նախարարությունն է»,- գրել է Նարեկ Բաբայանը։
Armtimes.com-ը հետ զրույցում Բաբայանն ասաց, որ այսօր օրվա մեջ հաց հասցրել են թաղամաս, սակայն հասարակական տրանսպորտի խնդիրը դեռ լուծված չի:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն անդրադառնալով խնդրին ասաց, որ Կապանում ձնամաքրման աշխատանքները կատարվել են եղանակային պայմաններից ելնելով: Նախապես տեխնիկան նախապատրաստվել է, քաղաքի կոմունալ ծառայության տեխնիկան վաղ առավոտից ձյունը մաքրել է: «Այո՛, աղով եւ ավազով մշակվել է Բարաբաթում թաղամաս տանող ամբողջ հատվածը»,- ասաց Աշոտ Հայրապետյանը: Դիտարկմանը՝ տեխնիկա չի աշխատել այդ թաղամասում, քաղաքապետն այսպես արձագանքեց. «30 սանտիմետրից ավելի ձյուն է տեղացել ժամերի ընթացքում եւ թե Նարեկ Բաբայանը, թե մեկ այլ քաղաքացու պետք է նույնը պատասխանենք, որ քաղաքի բոլոր ճանապարհները՝ այդ թվում Բարաբաթում տանող ճանապարհը զուգահեռ, միառժամանակ հնարավոր չէ մաքրել ձյան շերտից»:
Կապանի քաղաքապետը նկատում է, որ ավագանու անդամի հրապարակած տեսանյութից կարելի է կարծել, որ վերջինս անցել է այդ ճանապարհահատվածը: «Դա նշանակում է, որ ճանապարհը թեեւ դժվարանցանելի է, բայց բաց է»,- ասաց Աշոտ Հայրապետյանը՝ նշելով, որ այնպիսի տեխնիկա գոյություն չունի, որը 45 աստիճան եւ ավելի թեքություն ունեցող ճանապարհի վրա կարողանա աշխատել:
Ստորեւ ներկայացված քարտեզում կապույտ գույնով ընդգծվածը Բարաբաթում թաղամաս տանող ճանապարհահատվածն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT