Երևան
12 °C
Վերջին օրերին Սեւանա լիճը մասամբ սառցակալել է: Մեր այս տեղեկությունը հաստատեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը: Վերջինս հայտնեց, որ այս պահին գրեթե ամբողջությամբ սառցակալել է Մեծ Սեւանի մակերեսը, իսկ Փոքր Սեւանի միայն առափնյա հատվածը (Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9մ))։
- Պարոն Գուլանյան, Սեւանա լիճը սառցակալե՞լ է:
- Մեծ Սեւանը սառել է, Փոքրի՝ միայն ափերը, մեջտեղի հատվածը դեռ չի սառել: Բարակ սառույց է, ամուր սառցաշերտ չկա: Ամուր սառցաշերտ ձեւավորվում է հիմնականում փետրվարւի կեսերին, երբ քամիները դադարում են: Իսկ այս շրջանում բարակ սառույց է լինում, մի քանի օրից անցնում է: Դա լինում է ամեն տարի: Բայց ինչ վերաբերում է շատ հաստ շերտով եւ երկար ժամանակով սառելուն՝ վերջին 10 տարվա ընթացքում դա հազվադեպ է լինում, ինչը հիմնականում պայմանավորված է ջրի մակարդակի բարձրացմամբ:
- Արդեն քանի՞ օր է, որ Մեծ Սեւանի մակերեսը սառցակալել է:
- Մի 10 օր առաջ սառեց Մեծ Սեւանի առափնյա հատվածը, հետո ամբողջությամբ, հետո Փոքր Սեւանի առափնյա հատվածը: 3 օր ամբողջը կպավ, հետո թերակղզուց դեպի Ծովագյուղ հատվածը հալվեց: Այս պահին դեռ այդ վիճակն է: Բացի նշածս հատվածից՝ մնացածը սառցակալած է: Տասնյակ տարիներ առաջ Սեւանի մակերեսին մոտ 90 սանտիմետր հաստությամբ սառցածածկույթ էր առաջանում: Նույնիսկ բեռնատար մեքենաներ էին դուրս գալիս լճի վրա: Եթե մեկին պետք էր Արդանիշից կամ Շորժայից հասնել Գավառ, էլ չէր պտտվում Սեւանի շուրջը, միանգամից լճի վրայով գնում էր: Վերջին 10 տարիներին 10 սանտիմետրից հաստ սառույց չենք տեսել:
- Ի՞ նչ պայմաններում է սառում լիճը:
- Սեւա լճի ջուրը սառում է այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը շատ ցածր է իջնում, քամիներ չեն լինում եւ ջրի ջերմաստիճանը 0-ից ցածր է լինում: Եթե օդի ջերմաստիճանը եղավ -15, քամի չեղավ, ջուրն էլ եղավ 0 աստիճան, լիճը միանշանակ կսառի: Բայց կարող է օդի ջերմաստիճանը լինել մինուս 15, բայց քամիներ լինեն ու չթողնեն, որ ջուրը սառի: Բայց պետք է ասեմ, որ սառցակալումը շատ լավ է Սեւանա լճի համար: Առաջին հերթին՝ այդ ընթացքում ձկնգողություն չի լինում, երկրորդ՝ ջրի գոլորշիացում տեղի չի ունենում: Իհարկե, սառելու շրջանը գոլորշիացման համար ամենաինտենսիվ ժամանակահատվածը չի, բայց էլի ազդում է: Ջրի գոլորշիացման ամենաինտենսիվ շրջանը այն ժամանակ է, երբ ջրի ջերմաստիճանը օդից բարձր է: Հիմնական գոլորշիացումը լինում է ձմռանը: 1 տարվա ընթացքում կարող է 400-500 միլիոն խորանարդ մետր ջուր գոլորշինա Սեւանա լճից, դա հավասար է Արփայով ամենաշատ եկող ջրի ծավալին: Գոլորշիացումը լճից ջրի կորստի ամենամեծ մասն է կազմում:
- Պարոն Գուլանյան, այսինքն հիմա հնարավոր չէ՞ ձուկ որսալ:
- Իհարկե ոչ, սառը լճի միջից ո՞վ կարող է ձուկ որսալ: Իհարկե խոսքը բացառությունների մասին չէ. կարող են լինել խելառներ եւ կան: Միշտ էլ լինում են մարդիկ, որ իրենց կյանքը վտանգելով փորձում են սառույցի տակից ձուկ որսալ:
- Խեղդվելու դեպքերը շա՞տ են:
- Այո, էս տարի շատ են: Մի-երկու ամիս առաջ երկու երիտասարդ խեղդվեցին, մեկին չգտան: դրանից առաջ Վարդենիսում եղավ…էս տարի շատ էին:
- Շա՞տ է լինում, որ խեղդվածի դին չգտնեն:
- Շատ է լինում, հիմնականում այդպես էլ լինում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT