Ադրբեջանը «հուշտ է լինում», Ադրբեջանի մոտ ամնեզիա է. Էդվարդ Նալբանդյան

Նախորդ տարին ՀՀ արտաքին դիվանագիտության համար մարտահրավերներով լի էր: Մենք բախվեցինք ադրբեջանական ագրեսիային, սակայն միջազգային հանրության հետ միասին քայլեր ձեռնարկվեցին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու համար: 2016 թվականի դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված այսօրվա մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Որպես անցած տարվա կարեւոր իրադարձություններ նա առանձնացրեց նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության փաստը: «Շարունակվեցին ջանքերն՝ ուղղված ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների խորացմանը, կարեւոր տեղ զբաղեցրեց նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը: Շարունակվեցին քայլերն ԱՊՀ երկրների հետ ավանդական կապերի ամրապնդման ուղղությամբ: Աշխատանքներ տարվեցին արաբական երկրների հետ, Հայաստանն ակտիվ գործունեություն ծավալեց ԵԱՏՄ կազմում, խորացրեց հարաբերությունը միջազգային կառույցների հետ, բնականոն զարգացան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: 2016 թվականին տեղի ունեցավ 120-ից ավելի փոխայցելություն»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ նույնքան արդյունավետ կլինի նաեւ 2017 թվականը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ՀՀ-ի եւ եռանախագահների կողմից խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, կասկածի տակ դնում կամ աղավաղում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Խոսելով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նկատեց. «Ոմանք հարց են տալիս՝ ով է դիվերսիոն հարձակման հրաման տվել՝ ադրբեջանական իշխանությո՞ւնը, թե՞ տեղական հրամանատարությունը: Իհարկե, հրամանն Ադրբեջանի ղեկավարությունն է տվել: Ոչ ոք կասկած չունի, որ Բաքուն կարող էր նման հրաման արձակել: Եթե հրաման տային տեղական հրամանատարները, կնշանակեր՝ նրանք թքած ունեն իրենց իշխանությունների վրա, դա կնշանակեր՝ այնտեղ բեդլամ է (խմբ.- ամենաթողություն): Ենթադրենք՝ ինչ-որ խելագարված դիվերսանտներ են դա արել, ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործ ունենք ամբոխային խելագարության հետ, մանավանդ, որ այդ երկրի 92 տոկոս բնակչությունը կողմ է ուժի կիրառմամբ հակամարտության լուծմանը: Ժամանակն է սթափեցնել Ադրբեջանին, որը կորցրել է իրականության զգացումը»:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում առաջարկվել է եռանախագահների կողմից: «Մենք, հայտնի է, մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից, սակայն այս պահին հանդիպման մասին տեղեկությունը չեմ կարող հաստատել: Ինչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը, ոչ ոք չգիտի: Եթե Ադրբեջանը չհրաժարվի, հանդիպում անպայման կլինի: Սկզբում պայմանավորվում ենք, սակայն հետո նրանք հրաժարվում են, ընդհուպ հաճախ հայտարարում են, որ հանդիպում չի եղել:

Սա այն դեպքում, երբ այդօրինակ հանդիպումներին ներկա են լինում նաեւ իրենք՝ եռանախագահները: Ակնհայտ է՝ ով է  հրաժարվել Կազանից, Սոչիից, Մոսկվայից, Աստրախանից կամ ով է «հուշտ լինում» եռանախագահող երկրների մակարդակով արված կարեւորագույն 5 հայտարարությունից. իհարկե՝ Ադրբեջանը: Ադրբեջանի մոտ ամնեզիա է, որոշ բաներ հիշում են, որոշ բաներ չեն հիշում, ժողովուրդն էլ ընկնում է ամբոխային խելագարության մեջ»,- նկատեց Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին՝ ինչպես  է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի այս կամ այն համանախագահի փոփոխությանը, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց՝ եռանախագահողներն արտահայտում են իրենց երկրների մոտեցումները, եւ անձերի փոփոխությունը հակամարտության կարգավորման գործընթացի վրա չի կարող էական ազդեցություն ունենալ:

Նալբանդյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Մադրիդյան սկզբունքները մշակված եւ ներկայացված են որպես մեկ ամբողջական փաթեթ, հետեւաբար խնդրի լուծումը պետք է լինի փաթեթային:

Վերջում արտգործնախարարն անդրադարձավ նաեւ ադրբեջանցի դիվերսանտի մարմնի վերադարձի հարցին՝ նկատելով, որ հայկական կողմը երբեք չի հրաժարվել դրանից, հակառակը՝ մարդասիրությունը ժխտողի դիրքերից մշտապես հանդես է եկել Ադրբեջանը: Որպես օրինակ Նալբանդյանը հիշեցրեց 2014 թվականին հայկական ուղղաթիռի՝ ադրբեջանցիների կողմից խոցելու փաստը, երբ ադրբեջանցիների անընդհատ կրակահերթերի տակ հայկական կողմը չէր կարողանում դուրս բերել մեր տղաների մարմինները: «Ի վերջո, դա մեզ հաջողվեց հատուկ օպերացիայով, ինչին ադրբեջանական կողմը չէր հավատում»,- նկատեց արտգործնախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7534 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը