Երևան
12 °C
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դեռ չի նշանակում, որ թուլացնելու ենք այլ կառույցների ու երկրների հետ համագործակցությունը: 2016 թվականի դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված այսօրվա մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Փաստերը խոսում են այն մասին, որ վերջին ամիսների ընթացքում մենք ԱՄՆ-ի հետ կնքել ենք առեւտրի եւ ներդրումների համապարփակ համաձայնագիր: Բավական արդյունավետ են եղել նաեւ ԵՄ-ի հետ բանակցությունները, էլ չեմ խոսում Չինաստանի հետ հարաբերությունների լավացման մասին: Հայաստանը կողմնակից է հարաբերությունների զարգացման՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- փաստեց Էդվարդ Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ ՀԱՊԿ հաջորդ ներկայացուցիչը լինելու է Հայաստանից, ՀՀ արտգործնախարարը տեղեկացրեց, որ ամեն ինչ պարզ կլինի մոտ ապագայում՝ հավանաբար կառույցի՝ ապրիլին կայանալիք գագաթաժողովին, որի ժամանակ էլ հարցը վերջնական լուծում կստանա:
Լրագրողների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հավանական փակման թեմային՝ ընդգծելով, որ այդ հարցով այցելությունը Վիեննա հայկական կողմի նախաձեռնությունն էր, մինչդեռ Ադրբեջանը որակել էր Հայաստանին հաշվետվության կանչելու գործողություն:
«Իրենք ասում էին՝ ՀՀ արտգործնախարարությանը «вызвали на ковер»: Երեւի այնքան են սովորել, որ իրենց «вызывают на ковер», որ բոլորին իրենց արշինով են չափվում: Ադրբեջանը պնդում է, որ կառույցի երեւանյան գրասենյակի գործունեությունը հակասում է իր մանդատին: Նա պնդում է, որ գրասենյակը զբաղված է ականազերծման ծրագրով, մինչդեռ իրականությունն այն է, որ խոսքն ականազերծման իրազեկվածության կրթական փոքրիկ՝ 25 հազար եվրոյանոց ծրագրի մասին է: Դրանից հետո Ադրբեջանը հիշեց, որ գրասենյակը չպետք է զբաղվի Ադրբեջանի շահերին վնասող գործունեությամբ: 17 տարի այդ երկիրն այս մասին չի հիշել, այլ միայն նոր է հիշում ու հայտարարում: Բայց չի գիտակցում, որ դուրս գալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեմ՝ դուրս է գալիս ԵԱՀԿ-ի դեմ»,- համոզմունք հայտնեց Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, Ադրբեջանի նպատակը մեկն է. փակել երեւանյան գրասենյակը, քանի որ այն միակն է տարածաշրջանում եւ անդադար օրինակ է բերվում: Նրա համոզմամբ՝ այս երկիրն առաջնորդվում է «Ինչ-որ Հայաստանին լավ է, մահ է Ադրբեջանին» կարգախոսով: Նախարարը բացարձակ ապատեղակատվություն որակեց նաեւ հարեւան երկրի տարածած այն լուրերը, թե իբր Հայաստանը կարող է վետտո դնել Ղրղզստանում եւ Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակների գործունեության վրա:
Անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղղված սադրիչ հարցին (ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը սկսի «ազատել իր օկուպացված տարածքները` խմբ.) և ռուս բարձրաստիճան պաշտոնյայի պատասխանին, Նալբանդյանը նկատեց՝ հստակ է միայն մեկ բան. սա լրագրողի կամ նրա հարցն ավելի ուշ Վիեննայում կրկնած դեսպանի ինքնագործունեության արդյունքում ծնված հարց չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT