Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցն Իրան լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում: Որոշ կայքեր այս առիթով նույնիսկ հատուկ «կոլաժներ» են պատրաստել. դրանցից մեկում, օրինակ, աշխարհի քարտեզի ֆոնին պատկերված Հայաստանի եւ Իրանի դրոշներով դաստակների ձեռքսեղմումից արյուն է հոսում: Իրանագետ Վարդան Ոսկանյանն ադրբեջանական այս արձագանքի պատճառը նախեւառաջ համարում է այն, որ Վիգեն Սարգսյանի այցն իր հագեցվածությամբ աննախադեպ է:
- Պարոն Ոսկանյան, ինչո՞վ է կարեւոր այս այցը:
- Առաջին հերթին սա այց է՝ աննախադեպ եւ չափազանց հագեցած օրակարգով: Այն իր մեջ ներառում է բազմաթիվ հանդիպումներ թե՛ Իրանի ռազմական-պաշտպանական ոլորտի պատասխանատուների եւ անձանց հետ, եւ թե՛ քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ:
- Այդ հանդիպումների ընթացքում կլինե՞ն կարեւոր նշանակություն ունեցող պայմանավորվածություններ:
- Ենթադրվում է, որ կողմերը քննարկելու են երկու երկրների միջեւ ռազմական եւ պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելուն վերաբերող հարցեր, որպեսզի այդ ոլորտը հասցվի այն մակարդակին, որի վրա է Հայաստանի ու Իրանի քաղաքական հարաբերությունների մակարդակը: Դժվար թե այս ամենի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվի հանրության լայն շրջանակներին, բայց ակնհայտ է, որ Հայաստանը եւ Իրանը պատրաստվում են գործակցել մի շարք կարեւորագույն ոլորտներում, որոնք առնչվում են երկու երկրների անվտանգությանը: Պետք է ենթադրել, որ խոսքը գնալու է բարձր տեխնոլոգիական ռազմական համագործակցության մասին:
Անշուշտ կքննարկվեն թիկունքի ապահովմանն առնչվող բազմաթիվ հարցեր, որովհետեւ այս ոլորտում Իրանը գրանցել է բավականին լուրջ հաջողություններ եւ մենք Իրանի հետ կարող ենք լրջորեն գործակցել այլ դաշտում: Նաեւ, կարծում եմ, կարծարծվեն ռազմաուսումնական գործընթացների կազմակերպման հետ առնչվող խնդիրներ: Ինչու չէ՝ կարող է խոսվել նաեւ հայկական ռազմական գործընթացների կազմակերպման հետ առնչվող խնդիրների հարցում իրանական ներդրումների մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական կողմն էլ շահագրգիռ է որոշակի ներկայություն ունենալ այդ ոլորտում: Այդ շահագրգռվածությունը պայմանավորված է այն մշտական սպառնալիքով, որին դիմակայում է իսլամական հանրապետությունը՝ կապված Արեւմուտքի հետ ունեցած հակասություններով:
- Հաշվի առնելով ադրբեջանական արձագանքը՝ կարելի՞ է ենթադրել, որ Արցախի հարցով եւս ինչ-որ քննարկում է նախատեսվում:
- Բնական է, որ Հայաստանի եւ Իրանի ընդհանուր շահերն առնչվում են նաեւ Արցախի խնդրին: Չնայած այդ հարցում իրանական կողմը դրսեւորում է բալանսավորված մոտեցում, ինչն արդեն իսկ գնահատելի է, բայց ակնհայտ է, որ իրանական կողմին ձեռնտու է առնվազն առկա ստատուս քվոյի պահպանումը եւ Իրան-Ադրբեջան սահմանի չփոխվելը հօգուտ ադրբեջանական կողմի: Ինչպես գիտեք, արցախյան ուժերը վերահսկում են նախկինում Իրան-Խորհրդային Ադրբեջան սահմանի զգալի հատվածը, ինչն Իրանը ներքին քննարկումներում դիտարկում է որպես կարեւորագույն գործոն սեփական հյուսիսի անվտանգության խնդիրները ապահովելու տեսանկյունից:
- Բացի արձագանքելուց ի՞նչ կարող է անել Ադրբեջանն այս այցի նշանակությունը նվազեցնելու համար:
- Որպես կանոն ադրբեջանական կողմը նման այցերին, բացի քարոզչական մակարդակում արձագանքելուց, նաեւ հապշտապ քայլեր է ձեռնարկում տարբեր այցեր կազմակերպելու, հետ չմնալու առումով: Բայց հայտնի է, որ ցանկացած գործողության կապկում ավելի վատն է, քան բուն գործողությունը: Հետեւաբար՝ Իրանի հետ ձեւավորվող օրակարգը (որը բաղկացած է բազմաթիվ հարթություններից) մենք ամեն դեպքում պետք է առաջ տանենք՝ առանց հաշվի առնելու զանազան ջղաձիգ մոտեցումներ, որոնք կան թշնամական երկրների կողմից: Ակնհայտ է որ մեր գործողություններն առաջին հերթին ուղղված են մեր եւ Իրանի հարաբերությունների զարգացմանը: Մենք գործողություններ ձեռնարկում ենք ոչ թե Ադրբեջանին վնասելու նպատակով, այլ սեփական շահերն առաջ մղելու նպատակով: Եթե այդ շահերի առաջ մղումն ի վնաս Ադրբեջանի Հանրապետության է, ապա դա նրանց գործն է: Կարծում եմ՝ չպետք է ուշադրություն դարձնել դրան:
Հիշեցնենք, որ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի ընթացքում արդեն տեղի են ունեցել Վիգեն Սարգսյանի բանակցությունները ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Ավելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու և իրականացնելու մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հունվարի 31-ի առավոտյան հարգանքի տուրք է մատուցել նաև Իրանի Սրբազան պաշտպանության անհայտ նահատակների հիշատակին: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, այցելություն տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ: Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT