Երևան
12 °C
Տեղեկացրել ենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է մրցանակաբաշխություն անցկացնել, որը կոչվելու է «Տարվա լավագույն հայ մարզիկ», եւ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: 2017 թվականի հունվարի 17-ին թվագրված այդ հրամանի համաձայն՝ հանձնաժողովը եռամսյա ժամկետում պետք է ներկայացնի «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցանակաբաշխության կանոնակարգը: Սպորտի նախարարության կողմից տարածված պարզաբանման մեջ նշված է, որ սա արձագանք է անցյալ տարեվերջին տեղի ունեցած լավագույն մարզիկների ընտրության շուրջ հասարակական բուռն քննարկումների:
«Հասկանալով համայն հայության մարզական ներուժի գնահատման եւ այդ գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու հնարավորության ստեղծման հրամայականը՝ նախարարությունը կարծում է, որ այլեւս անհրաժեշտություն է Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգի հաղթողին»,- մասնավորապես նշված է նախարարության հայտարարության մեջ:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանում սպորտը համակարգող պետական գլխավոր կառույցը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, վերջապես փորձում է կարգ ու կանոն հաստատել երկար տարիներ վեճի առարկա դարձած «Հայաստանի լավագույն մարզիկներ» կոչվող մրցանակաբաշխության ընթացակարգում: Սակայն մակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ իրականում այն ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում, եւ հնարավոր է, որ հայկական սպորտը ներքաշվի հերթական անհեթեթ, աբսուրդ քննարկումների մեջ: Ներկայացնեմ մի քանի դիտարկումներ:
Նախ, նոր անվանակարգի անվանումը՝ «Տարվա լավագույն հայ մարզիկ», արդեն իսկ անհեթեթ, անգամ աննախադեպ է համաշխարհային սպորտի պատմության մեջ: Յուրաքանչյուր տարվա վերջում գրեթե բոլոր երկրներում անցկացվում է լավագույն մարզիկների ընտրություն՝ տարբեր վարկածներով, ընթացակարգերով: Ընդ որում դրանք մշտապես վերաբերվում են տվյալ երկրին՝ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ այլն, լավագույն մարզիկներին: Երբեւէ սպորտի պատմության մեջ պետական կառույցը չի անցկացրել ընտրություն՝ հաշվի առնելով զուտ ազգային պատկանելությունը: Սա ուղղակի նացիոնալիզմ է:
«Հայ մարզիկ»՝ նշանակում է, որ այս անվանակարգում չեն կարող լինել այլ ազգությամբ հայաստանցիներ, օրինակ՝ ազգությամբ եզդի, ըմբիշ Ռոման Ամոյանը: Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչպես է նախարարությունը որոշելու այլ երկրների դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզիկների հարցը: Օրինակ, հայաստանցի Արման Բաբասյանի դուստրը՝ մոլորակի ուժեղագույն գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան կամ մեր հայտնի երգիչ ու դերասան Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին՝ Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը, պետք է լինե՞ն «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգի թեկնածուների մեջ, թե՞ ոչ: Ո՞րն է լինելու «հայ մարզիկ» տերմինի սահմանումը:
Հաջորդը քաղաքական ենթատեքստ ունի: «Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության»՝ նշված է նախարարության հայտարարության մեջ: Զուտ քաղաքական համարվող, ամբողջապես պաթետիկ այս եզրույթը սպորտում օգտագործելը առնվազն անհեթեթ է: Արցախցի մարզիկները մշտապես հանդես են գալիս Հայաստանի դրոշի տակ եւ շատ հաճախ հայտնվում լավագույն մարզիկների շարքում: Նախարարության հայտարարության մեջ օգտագործված «համայն հայության ներուժ» բառակապակցությունն էլ պետք է դառնա մեր մարզական ղեկավարության աշխատանքի բնագավառներից մեկը՝ արտերկրում բնակվող հայազգի ուժեղ մարզիկներին, մասնագետներին Հայաստան բերելը, բայց ոչ ինչ-որ մրցանակաբաշխության մեջ նրանց ներքաշելը:
Մեծ հաշվով շատ հնարավոր է, որ սպորտի նախարարության այս նոր նախաձեռնությունն էլ ի վերջո անկատար մնա, մոռացվի: Հանձնաժողովը միայն 3 ամիս անց պետք է ներկայացնի մրցույթի կանոնակարգը, իսկ 3 ամիս անց Հայաստանում նոր կառավարություն է լինելու (անկախ ապրիլին կայանալիք ընտրությունների արդյունքներից): Տարիներ շարունակ նույն նախարարությունը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել (որոշել, թե ովքեր են մարզական լրագրողները, քննարկել հայկական ֆուտբոլի հետ կապված հարցերը եւ այլն), որոնք երբեւէ իրականություն չեն դարձել մի պարզ պատճառով՝ ի սկզբանե աբսուրդ են եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT