Հայաստանն ու Իրանը կխոցե՞ն իսրայելական անօդաչուներին. պատասխան Մոսկվային եւ Թել Ավիվին

Այս օրերին ընթանում էր ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանագետներն այցը պատմական են համարում: Ընդգծում են, որ վերջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իրան էր այցելել 7 տարի առաջ միաբերան կարծիք են հայտնում, որ այս այցի ընթացքում ռազմական համագործակցության ոլորտում կարեւոր պայմավորվածություններ կլինեն, որոնք հասկանալի պատճառներով գաղտնի կմնան:

Այցը մեծ ոգեւորություն եւ ակնկալիքներ է առաջացրել: Հատկապես, ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Պաշտպանության նախարարն այցելել է  «Իրանի  էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերությունը, որը  մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու մեջ: ԶԼՄ-ներում պտտվում է տեղեկատվություն, որ ՀՀ զինված ուժերն ապրիլյան պատերազմի ժամանակ խոցված իսրայելական անօդաչու սարքերի վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն են փոխանցել Իրանին:

Իրանագետներն էլ նշում են, որ Հայաստանն ու Իրանն իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ համատեղ պայքարի ծրագիր կարող են մշակել: Ի տարբերություն 7 տարի առաջ նույնանման այցի, այս անգամ երկու երկրների միջեւ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունն առաջնային պլանում է: Չենք կարող ասել այցը որքանով է պատմական, բայց այս շեշտադրումն իսկապես աննախադեպ է:

Հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ Վիգեն Սարգսյանը խիստ ուշագրավ հայտարարություն արեց: Պատասխանելով ՌԴ-ից 200 միլիոն վարկով գնված սպառազինության վերաբերյալ հարցին, Սարգսյանն ասաց, որ դրա մեծ մասն արդեն գտնվում է Հայաստանում, մատակարարված է զինված ուժերին, ապա հավելեց. «Մենք նաեւ շարունակելու ենք երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակության վերաբերյալ, որովհետեւ իրականում, այն ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից մեր ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա՝ չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր զինված ուժերն ունեն:

Եւ, հետեւաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ`համալրելու մեր զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությամբ»:

ՊՆ նախարարն ասաց, որ գոյություն ունի նման սպառազինություններին ծանոթանալու նպատակով այցերի ժամանակացույց: «Դա մեր ծրագրի մեջ մտնում է, եւ ըստ ժամանակացույցի մենք անպայման այդպիսի այցեր կկազմակերպենք»:

Դժվար է ասել Իրանի այցն այս ժամանակացույցի մա՞ս էր, թե՞ ոչ: Ռազմական փորձագետները կպատասխանեն հարցին, թե որոնք են այն երկրները, որ կարող են ՀՀ-ին մատակարարել գերժամանակակից սպառազինությունների այն տեսականին, որ հնարավոր չէ լրացնել ՌԴ-ի հետ փոխգործակցության շրջանակներում: Բայց ՀՀ ՊՆ նախարարի նման հայտարարությունը եւ  Իրան կատարած նրա այցի նման շեշտադրումներն առնվազն տարօրինակ են հնչում:

Գուցե մենք ինչ-որ բան բաց ենք թողել, բայց չենք կարողանում հիշել, թե երբվանից է Հայաստանը սկսել գերժամանակակից սպառազինություն փնտրել ռուսական շուկայից դուրս, այլ երկրներում: Մինչ այժմ միջազգային փորձագիտական տեսակետը սույն հարցի շուրջ եղել է հետեւյալը. մի կողմից ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելը ՌԴ-ի մենաշնորհն է, մյուս կողմից՝ Հայաստանի հնարավորությունները թույլ էլ չեն տա այլ աղբյուրներից օգտվել:

Վիգեն Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիեւը նույնպես խոսել էր սպառազինությունների իրենց բազան համալրելու մասին: Բայց նա, ի տարբերություն ՀՀ ՊՆ նախարարի, թիրախավորել էր ռուսական շուկան: «Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակակից պաշտպանական սպառազինություններով, նոր զենքերի ստեղծմամբ: Դա վերաբերում է ե՛ւ ուղղաթիռային տեխնիկային, ե՛ւ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է»,- Դավոսում «Ռիա Նովոստի»-ին ասել էր նա: 

Իսկ անցյալ դեկտեմբերի կեսերին Ադրբեջանում էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որի այցի օրերին «Կոմերսանտ»-ը գրեց, թե ի թիվս այլոց, քննարկվելու է նաեւ զենքի վաճառքի մասին նոր համաձայնագրերի հարցը:

ՀՀ իշխանությունները հրապարակայնորեն իրենց դժգոհությունը հայտնել են ռազմավարական գործընկերոջ կողմից հակառակորդին զենք վաճառելու վերաբերյալ: Պատասխանը եղել է մեկը` դա հակամարտության գոտում հավասարակշռությունը պահելու նպատակով է արվում: Սույն պատասխանը, իհարկե, Հայաստանին չի գոհացնում:

Այս համատեքստում, Վիգեն Սարգսյանի վերջին գործողությունները կարող են երկու կերպ մեկնաբանվել. կա՛մ դրանք ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրերը խափանելու նպատակով են, շանտաժի նման մի բան, կա՛մ ամեն ինչ ՌԴ-ի հետ համաձայնեցված է, ինչպես օրինակ՝ Իրանի հետ համագործակցության խորացումը, որի  նպատակը կարող է լինել ադրբեջանաիսրայելական համագործակցությանը հակակշռելը:

Հ.Գ. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դեկտեմբերյան այցի ժամանակ խոսք անգամ չգնաց ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին: Նախագահների համատեղ հայտարարությունն առնչվում էր բազմաթիվ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, բացի ռազմականից: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյին Դեհղանին, որը դեռեւս 2015թ.-ին էր խոստացել այցելել Հայաստանի, Ռոհանիի  պատվիրակության կազմում առհասարակ ընդգրկված չէր: Եւ, այնուամենայնիվ, եթե Վիգեն Սարգսյանի այցն իսկապես պատմական է եւ լուրջ հետեւանքներ է ունենալու, ապա դրա ուղղությունները պետք է որոշված լինեն Սարգսյան-Ռոհանի հանդիպման ժամանակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16021 դիտում

ՀԲ կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել

Ֆրանսիան 20 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի ընտանիքներին

Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև

Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել

Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Վերականգնվող եկեղեցի, կառուցվող տներ, դպրոց. վարչապետն ու գործարար աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանց

Տնտեսական զարգացումը և արդյունքներն են մեզ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու հնարավորություն տալու. վարչապետ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Հավանական է թուրք-իսրայելական բախումը Սիրիայում. Ֆիդան

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. կայացել է միջգերատեսչական խմբի նիստը

Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը

Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել

Թրամփն այս շաբաթ ակնկալում է ՌԴ-ի պատասխանը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի Կարենիս գյուղում

«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը

20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը

Ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել

Սրբազանին գրաքննողը պատկերացնու՞մ եք՝ ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ ՀԸ ընկնի. Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել

Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում

Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ

Կարևորվել է քաղաքական զսպվածության և համերաշխության պահպանումը. տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդրանիկ նիստը

Ռուբինյան-Գալուզին հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցեր

Իմանալով հաղթանակի գինը՝ ՀՀ-ում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Սիմոնյան

Փողոցի չթույլատրված հատվածով անցած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրություններ են կազմվել. ՆԳՆ

7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը բեկանվել է

Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին

Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններում. Լավրով

Լևոն Տեր-Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է

Երևանի 10 մանկապարտեզում իրականացվում է ռոբոտաշինության փորձնական ծրագիր. տեսանյութ

Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր

Դավիթ Դանիելյանն առանձնացրել է Սյունիքի մարզի՝ կարևոր արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք հետազոտվում են