Երևան
12 °C
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից նախաձեռնված «Տարվա լավագույն հայ մարզիկ» անունով նոր մրցանակաբաշխությունը լայն հորիզոններ է բացում հատկապես կատակասերների համար: «Հայկական Ժամանակը» երեկ անդրադարձել է արդեն այս նոր մրցույթին, եւ հրապարակումից հետո ընկերներս ուշադրությունս հրավիրեցին հետաքրքիր, միգուցե զավեշտալի, բայց ամբողջապես «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցանակաբաշխության ֆորմատում տեղավորվող մի հանգամանքի վրա. առաջիկա տարիների ընթացքում այս մրցույթի ֆավորիտների թվում լրջագույն թեկնածու՝ համաշխարհային աստղ է հայտնվելու, ինչի մասին միգուցե չգիտե անգամ ինքը՝ այդ թեկնածուն:
Սերենա Ուիլյամսը՝ աշխարհի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը, Երկիր մոլորակի ներկայիս ուժեղագույն թենիսիստուհին, թենիսի պատմության մեջ ամենամեծ գումարները վաստակած մարզուհին, բազմաթիվ հավանական եւ անհավանական ռեկորդների հեղինակը, կարող է հավակնել «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հաղթողի կոչմանը, ինչի մասին ոչ ուղղակիորեն ակնարկել է Սերենայի նշանածը՝ «Reddit» սոցիալական ցանցի հիմնադիր, ամերիկահայ հայտնի բիզնեսմեն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մտերիմ ընկեր եւ այդ պատճառով ԱՄՆ-ում «հայկական Ցուկերբերգ» մականունը ունեցող, Հայոց ցեղասպանությունից փրկված բիթլիսցի եւ խարբերդցի փախստականների ծոռ Ալեքսիս Օհանյանը:
Հիշեցնեմ, որ Ալեքսիսը եւ Սերենան նշանվել են 2016 թվականի դեկտեմբերին՝ կաթոլիկ օրացույցով նշվող Սուրբ Ծննդյան տոներին: «Նա ինձ ընդամենը 4 բառ ասաց եւ ես պատասխանեցի՝ այո»,- «Reddit»-ում իրենց նշանադրության մասին նման գրառում էր կատարել Սերենա Ուիլյամսը, իսկ մեկնաբանությունների մեջ Ալեքսիս Օհանյանը ավելացրել էր. «Եվ ինձ դարձրեց աշխարհի ամենաերջանիկ մարդը»: Բնականաբար, սիրահար զույգը նշանադրության առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել. Սերենան եւ Ալեքսիսը սոցիալական ցանցերի միջոցով շնորհակալություն են հայտնել բոլորին եւ այդ գրառումների մեջ հատկապես հետաքրքիր է Ալեքսիսի գրառումներից մեկը. «Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի համար, հատկապես իմ հայ քույրերին եւ եղբայրներին, որոնք քննարկում էին, թե երբ կարող են Սերենային հայ համարել»:
Նշեմ, որ Ալեքսիս Օհանյանը բավական ակտիվ է սոցցանցերում. միայն թվիթերում օրվա ընթացում կատարում է մոտ 10-12 գրառում եւ գրեթե մշտապես դրանցից գոնե մեկը նվիրված է լինում Հայաստանին, հայերին, լուսանկարներ է հրապարակում իր հայաստանյան այցերից: Թվիթերյան մեկ այլ գրառման մեջ Օհանյանը հարց էր տվել. «Միգուցե Սերենան փոխի՞ ազգանունը: Սերենա Օհանյան. վա՞տ է հնչում»: Օրեր առաջ Մելբուռնում ավարտված թենիսի «Մեծ սաղավարտի» մեջ մտնող Ավստրալիայի բաց առաջնությունում տոնած հաղթանակից հետո Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, թե փետրվարի ընթացքում կհայտարարեն իրենց ամուսնության օրվա մասին: Ավստրալիայի բաց առաջնության ամբողջ ընթացքում Սերենային տրիբունայից ջերմորեն աջակցում էր Ալեքսիս Օհանյանը, որը նշանածի հաղթանակից հետո գրառում կատարեց՝ «հպարտանում եմ քեզնով»: «Մայրս միշտ ասում էր, որ ես յուրահատուկ եմ, միշտ կարողանում եմ հասնել նպատակներիս», - մի առիթով պատմել է Օհանյանը:
Երկար տարիներ Ալեքսիսը սիրահարված է եղել Սերենա Ուիլյամսին եւ իր սերը, համակրանքն արտահայտել է գրառումների, հիացական խոսքերի միջոցով, մշտապես Սերենային նշելով որպես «Թագուհի»: 2016 թվականին Ալեքսիս Օհանյանը հասավ նպատակին՝ նշանվեց Սերենա Ուիլյամսը հետ, 2017-ին էլ ամուսնանալու է, եւ հաշվի առնելով Ալեքսիսի նպատակասլացությունը հնարավոր է, որ մարզաշխարհում այսուհետ փայլի Սերենա Օհանյանը: Եվ եթե մեր սպորտի նախարարության «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթով զբաղվող հանձնաժողովը մրցույթի կանոնակարգում նշի, որ թեկնածուներ կարող են համարվել նաեւ հայազգի ամուսին ունեցող մարզիկները, ապա դեռեւս Սերենա Ուիլյամս անուն ազգանունով մարզուհին կդառնա այդ մրցույթի գլխավոր թեկնածուն, եւ իրականություն կդառնա «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցանակաբաշխությունում մեր սպորտի նախարարության կողմից կարեւորվող հիմնական գաղափարներից մեկը՝ Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության անհրաժեշտությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT