Իմ խոսելը չլիներ, «Մարտիկ» հիմնադրամի տնօրենը հրաժարական չէր տա. Անահիտ Բախշյան

«Մարտիկ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ տարիներ շարունակ քննադատական դիրքորոշում ունեցող Անահիտ Բախշյանը համոզված է՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Սեդրակ Սեդրակյանի հրաժարականի մեջ լումա ունի նաեւ ինքը՝ իր դատապարտող հրապարակումներով:

«Նրա հրաժարականը, անշուշտ, իմ բարձրաձայնումների հետեւանքն է: Դա ակնհայտ է: Իմ խոսելը չլիներ, կհանեի՞ն: Իհարկե՝ ոչ: Սեդրակ Սեդրակյանը 2002 թվականից «Մարտիկ» հիմադրամում է եղել՝ հենց սկզբից քաղծառայության մասին օրենքի խախտումով: Այլապես ինչպես կարող էր զբաղեցնելով Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցնող մարդը համատեղության կարգով նաեւ հիմնադրամի գործադիր տնօրեն լինել»,- հարց ուղղեց Անահիտ Բախշյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ հիմնադրամն այս տարիների ընթացքում պետք է ձգտեր նվազագույնի հասցնել վարչական բոլոր ծախսերը, հրաժարվեր աշխատավարձի ինստիտուտից՝ ներդնելով կամավորության սկզբունքով ներգրավվածությունը: «Կամավորության սկզբունքով պետք է աշխատեր նաեւ գործադիր տնօրենը: Այն գումարները, որ մարդիկ նվիրաբերել են Պաշտպանության բանակը հզորացնելու համար, անկապ պաշտոնների վրա չպետք է ծախսվեին: Մինչդեռ ծախսվել են:

Գործադիր տնօրենն այդ ի՞նչ է արել, որ տարեկան 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ է ստացել: Աշխատավարձի դիմաց մարդը պետք է աշխատի, արդյունք տա, իսկ արդյունք այդպես էլ չի եղել: Խոսքը, անաշխատ փողերի մասին է, որոնք բանակին պետք է ուղղվեին»,- համոզմունք հայտնեց Անահիտ Բախշյանը:

Նախկին ժառանգականի խոսքով, անթույլատրելի է, երբ հիմնադրամն իր կանոնադրությամբ գումարների 10 տոկոսը կողմնակի ծախսերի համար է նախատեսում:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ քաղաքականությունից հեռանալուց հետո «Մարտիկ» հիմնադրամի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կարող է էլ ավելի հետեւողականորեն զբաղվել հիմնադրամի կոծկումներով, Բախշյանը պատասխանեց՝ միանշանակ ունի:

«Բայց թող Արթուր Աղաբեկյանի մտքով չանցնի, որ «Մարտիկի» գումարները կարող է տանել իր հետ»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենը: Զբաղեցնելով Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնը եւ լինելով քաղծառայող՝ Սեդրակ Սեդրակյանը տարիներ շարունակ զբաղեցրել է նաեւ «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը, ինչը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի խախտում է։

Օրենքում ամրագրված է, որ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3964 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ