Չէ, բացարձակ չեմ կարծում, որ պետք է հետ կանչվեմ. Բելառուսում ՀՀ դեսպան

Երեկ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձնել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Այդ երկրի Գերագույն դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

Armtimes.com-ը ներկայացնում է թեմայի շուրջ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հարցազրույցը:

- Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Բելառուսի՝ հայտնի բլոգերին Բաքվին արտահանձնելու քայլը:

Դե իհարկե, ես գտնում եմ, որ այդ քայլը չպետք է արվեր: Լապշինին պետք է հանձնեին այն երկրին, որի քաղաքացին է ինքը: Երկրորդ՝ նրա գործողություններում ես քրեական տարր չեմ տեսնում, Արցախ այցելելու նրա արարքի մեջ քրեածին ոչինչ չկա: Այստեղ, իհարկե, ժողովրդավարության գաղափարների եւ մարդու իրավունքների որոշակի ոտնահարման մասնիկ եմ տեսնում: Միաժամանակ, սա արդեն 2-րդ խոշոր հարցն է, թե ինչպես են վերաբերում մարդուն եւ նրա արժեքներին: Հիշում եք այն դեպքը, երբ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մեր սպային գիշերը կացնահարեց: Այդ մարդասպանը գնահատական ստացավ որպես հերոս, նրան բնակարան եւ պարգեւներ տվեցին: Դրանով ընդամենը ցույց են տալիս այդ երկրի ժողովրդավարության աստիճանը, գնահատման կամ արժեքների չափանիշները:

- Պարոն Խաչատրյան, դուք ինքներդ բերեցիք Հունգարիայի օրինակը: Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ ինչպես Հունգարիայի, այս դեպքում եւս Հայաստանը Բելառուսի հետ պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները:

- Չէ՛, նման բան չի կարելի անել: Նախեւառաջ՝ Լապշինը մեր քաղաքացին չէ: Սա մեկ: Երկրորդը, Դուք հիշում եք Ռուսաստանի արտգործնախարարի եւ Իսրայելի վարչապետի պաշտպանական խոսքերն ու դիմումները, որպեսզի ռուս բլոգերին Բաքվին չարտահանձնեն: Հաճախ մեզ մեղադրում են, թե ինչու մենք քայլեր չենք անում, բայց ասեմ, որ քայլեր ձեռնարկել ենք: Ես եղել եմ Բելառուսի արտգործնախարարությունում, դիմել եմ այդ խնդրով՝ չնայած, կրկնում եմ, Լապշինը մեր քաղաքացին չէ: Այդուհանդերձ՝ մենք այդ քայլն արել ենք: Պարզապես, անտեսել են:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններին, իհարկե մենք հաշվի կառնենք այդ հարաբերությունների մեջ համապատասխան վերաբերմունքը, բայց երբեք չի կարելի խզել մեր հարաբերությունները: Մենք պետք է կարողանանք պահել եւ պահպանել այդ հարաբերությունները: Մենք մի շարք կազմակերպություններում՝ ԱՊՀ-ից մինչեւ ՀԱՊԿ, միասին ենք եւ պիտի լինենք միասին: Նման դեպքերում ուղղակի պիտի կարողանանք դիվանագիտական ճանապարհով կամ փոխադարձ բացատրություններով կամ փոխըմբռնման ճանապարհով մեխանիզմներ մշակել:

- Պարոն դեսպան, որոշ շրջանակներ պնդում են, որ այս միջադեպից հետո ձեր դիվանագիտական գործունեությունը պետք է դադարեցվի, դուք պետք է հետ կանչվեք ՀՀ արտգործնախարարության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

- Չէ, բացարձակ: Պարտականությունները ոչ պատշաճ կատարելու խնդիր չկա: Ես նորից եմ կրկնում: Լապշինը մեր քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ ես ավելի զորեղ եմ, քան Լապշինի հարցը բարձրացրած Ռուսաստանի արտգործնախարարը կամ Իսրայելի վարչապետը: Իմ մասով ես արել եմ: Այսինքն՝ այն, ինչ որ պահանջվում էր, արել եմ: Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ: Եթե պետք էր մեր կարծիքը հնչեցնեի, ես դա արել եմ: Մնացածն իրենց քաղաքականությունն է:

- Պարոն դեսպան, այս պատմության մեջ խառն է միանգամից մի քանի կողմ՝ Բելառուս, Ռուսաստան, Իսրայել եւ Ադրբեջան: Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում վերջիններիս փոխադարձ հարաբերություններում: Բեկումնայի ինչ-որ բան կարո՞ղ է պատահել:

- Բեկումնային չէ, բայց սա եւս մի կաթիլ ավելացնում է հակասությունների շրջանակը: Ես կարծում եմ, որ հիմա մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, դոնոր երկրների միջեւ հարաբերությունների սրացման կամ վատթարացման համատեքստում, ինչպես տեսնում ենք այժմ: Թող որ տա Աստված, երկրները կարողանան դիվանագիտական ճանապարհներով կամ իրենց քայլերով կամ ղեկավարների լուծումներով լավագույնս հարթել հարաբերությունները, որպեսզի շահեն ժողովուրդները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22196 դիտում

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան