Առա՜ջ` «Տիտանիկի» կուրսով...

21/06/2010 schedule15:40

«Երբ պարբերաբար դժգոհություններ են հնչում առ այն, որ ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետեւություն անել, թե ի տարբերություն արտաքին քաղաքական կյանքի, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է: Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում միլիոնից ավելի մարդ լքել է ՀՀ-ն: Օրենքի գերակայության փոխարեն իշխում է պաշտոնական դիրքի եւ փողի գերակայությունը, Հայրենիք եւ Պետություն հասկացությունները տարանջատվել են, ինչպես իրարից անդունդով բաժանվել են ժողովուրդն ու իշխանությունները, հողի սեփականաշնորհումը կատարվել է ոչ թե ի շահ երկրի իրական տիրոջ` ժողովրդի, այլ փողատեր իշխանավորի եւ կասկածելի ճանապարհով հարստություն կուտակած, այսպես կոչված, բիզնեսմեն-գործարարի... Մխիթարվելու ոչինչ չկա նաեւ հոգեւոր-մշակութային դաշտում` քամահրական վերաբերմունք ազգային արժեքների հանդեպ եւ համընդհանուր արժեզրկում: Երկրի գիտնականն ու ակադեմիկոսը նյութական վիճակից խեղճացած, վիզ ծռած սպասում են, թե ով է մի քանի գրոշ նետելու իրենց, որ ստրկահաճորեն պատվեր կատարեն (խոսքը փոքրաթիվ այն մարդկանց մասին չէ, ովքեր իրենց արժանապատվությունը երբեք չեն վաճառում): Վերջերս ՀՀ ԿԳՆ-ն օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ: Ասել է թե` փորձ է արվում օրինական հիմքերի վրա դնել Հայոց լեզվի նպատակաուղղված դուրսմղման գործընթացը` դրանով ավելի խախուտ դարձնելով հայկական պետականության հիմքերը: Բարեբախտաբար, դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում, սակայն այն փաստը, որ այդ օրինագիծն արդեն հայտնվել է ՀՀ ԱԺ-ում, ենթադրել է տալիս, թե չի բացառվում, որ իշխանությունները հերթական անգամ թքած ունենան հանրության կարծիքի վրա եւ ներքաղաքական կյանքում առաջ տանեն իրենց «ֆուտբոլային դիվանագիտությունը»... Նախկին ազատամարտիկ երեւանաբնակ ընկերս, որ մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, եւ այն տարիներին մի քանի անգամ հազիվ է փրկվել մահից, վերջերս այսպես ասաց. «Հայրենիք եւ պետություն հասկացություններն այսօր միանգամայն տարբեր բաներ են: Ես սիրում եմ իմ Հայրենիքը, այսօր էլ պատրաստ եմ կյանքս զոհաբերել հանուն նրա, բայց ես չեմ հարգում այն պետությունը, որ այս 20 տարում հիմնվել է այն տարածքում, որտեղ իմ հայրենիքն է, իմ երկիրը: Ասես դիվերսիոն խումբ է մտել հայրենի երկիրս...»: Սա է, ահա, ամենամտահոգիչը: Ու նաեւ այն, որ տասնամյակներ առաջ անկախ պետականություն չունեինք, բայց ունեինք զարգացած, գիտության ու մշակույթի երկիր Հայաստան, իսկ այսօր հայերս ազատ ու անկախ ենք կարծես, բայց հայոց երկիրը` իր դիվանագիտությամբ, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր ոլորտներով, գետնաքարշ է: Ահա թե ինչու փաստել ու կրկին փաստում ենք, որ հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին: Փոխարենը` տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը: Սիրում ենք ազգովի մեղավորներ փնտրել մեր դժբախտությունների, ողբերգությունների ու չկայացման համար: Մի անգամ շրջվենք եւ կողմնակի մարդու քննադատական հայացքով նայենք մեր ժողովրդի պատմությանը: Մեր բոլոր դժբախտությունների ամենաառաջին մեղավորը մենք ենք` մեր տհաս առաջնորդներով, ողորմելի դիվանագիտությամբ եւ սխալներից երբեք դասեր չքաղելու անկրկնելի գենետիկ ունակությամբ: Եվ մեր դժբախտությունների հիմնական պատճառն այն է, որ մեր իսկ մեղքով դարեր ի վեր ընտրություն ենք կատարում վատի ու վատթարագույնի միջեւ, եւ ցավն այն է, սակայն, որ հայերս մշտապես ընտրում ենք վատթարագույնը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
447 դիտում

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում