«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

15/06/2026 schedule18:17

2026 թվականի փետրվարի 7-ից Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ, որոնցից 12 քրեական վարույթ՝ 51 անձի վերաբերյալ, դատարան է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից:

12 քրեական վարույթներն են՝

2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

Մասնավորապես՝

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը երկու այլ անձանց հետ խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացումը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ քվեների դիմաց։
«Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, 2 անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավարը գրասենյակի պատասխանատուի հետ երեք անձանց օժանդակությամբ Արարատի մարզի 9 ընտրողի գումարի տեսքով առաջարկել և տվել է ընտրակաշառք:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար անձը նույն կուսակցության աջակցից գումարի տեսքով ստացել է ընտրակաշառք:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն կնոջ հետ միասին որպես ընտրակաշառք խոստացել է հոգալ Սյունիքի մարզի բնակչի աչքերի վիրահատության ծախսը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը Ստեփանավան քաղաքի բնակչին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի պատասխանատուն այլ անձանց հետ ընտրողներին գումարի տեսքով ընտրակաշառք է տվել:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն 5 դեպքով ընտրողներին գումարի տեսքով ընտրակաշառք է տվել:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Մեծամոր համայնքի պատասխանատուն ընտրողներին գումարի տեսքով ընտրակաշառք է տվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
506 դիտում

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն