Բժիշկների թեստավորումը կլինի էլեկտրոնային. նախարարությունը մեկ մի բան է ասում, հետո ուրիշ

ՀՀ առողջապահության նախարարությունում հիմա էլ որոշել են մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումն իրականացնել էլեկտրոնային տարբերակով: Ընդհանրապես, այս գործընթացի վերաբերյալ մի բան հայտարարվում է, որոշ ժամանակ անց պարզվում է արվելու է ուրիշը:

Սկզբում` դեռեւս դեկտեմբերի վերջին, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասել էր, որ հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները թեստավորում են անցնելու ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մոտ:

«Դրանից հետո գլխավոր մասնագետն իր անձնական երաշխիքը կտա նրանց աշխատանքի համար: Ցավոք սրտի, այսօր նախարարությունը լծակներ չունի կանխելու այն մասնագետների գործունեությունը, որոնք չեն անցնի թեստավորումը, բայց համապատասխան փոփոխությունների փաթեթ եւս նախարարությունում մշակվում է, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա կասեցնել ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների գործունեության լիցենզիան»,- ասել էր Լեւոն Ալթունյանը:

Այս տարեսկզբին, սակայն գերատեսչությունը, վստահեցերեց, որ թյուրըմբռնում է տեղի է ունեցել, որ Ռազմիկ Աբրահամյանը ոչ թե միայնակ է թեստավորում իրականացնելու եւ կայացնելու միանձյա որոշումներ, այլ ձեւավորվելու է մասնագիտական հանձնաժողով:

Նաեւ նախարարի համապատասխան հրաման էր ստորագրվել, եւ ըստ այդմ նախատեսվում էր, որ մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը պետք է իրականացնի նախարարության մասնագետների խումբը` այցելելով բժշկական հաստատություններ: Գործընթացն, ըստ նույն հրամանի, մեկնարկելու էր հունվարի կեսից եւ արդեն հուլիսին ավարտված լիներ: Հունվարը եկավ ու անցավ, բայց բժիշկների թեստավորումը ոչ միայն չի սկսվել, այլեւ նորից փոփոխվում են մոտեցումները, ու հայտնի չէ, գործընթացը երբ կմեկնարկի:

Իհարկե, մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում իրենց գիտելիքները ստուգելու գաղափարը միանշանակ չի ընդունվում, որոնք նշում են, որ բժիշկներն այսպես թե այնպես հավաստագրման գործընթաց ու վերապատրաստումներ են անցնում: Նրան նաեւ այդ ամենում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում:

Նախարարությունը նշում է, որ այս «քննությունը» նաեւ գործնական գիտելիքներն ու հմտությունները ստուգվելու համար են, իսկ էկելտրոնային տարբերակն էլ ներկայացվում է որպես կոռուպցիոն ռիսկերից խուսափելու ճանապարհ:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, հանրապետությունում աշխատում է 793 մանկաբարձ-գինեկոլոգ, որից 471-ը` ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում։ Նրանցից 258-ն աշխատում է մայրաքաղաքում, 213-ը` մարզերում։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3531 դիտում

Այ հիստերիկ, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել այլոց աջակցելու համար. Հակոբյանը՝ լրագրողին

Դպրոցակնների բասկետբոլի լիգայում հաղթել է Երևանի թիվ 51 դպրոցի թիմը. վարչապետը շնորհավորել է նրանց

Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ինչի մասին են լռում մանիպուլյատորները. Թորոսյան

ԱՄՆ-ն ոչնչացրել է Ֆորդոյի միջուկային ներուժը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն ի վիճակի չէ պատերազմել Իրանի հետ. փոխնախագահ Վենս

Ընթացքի մեջ են Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեսանյութ

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Իրանի խորհրդարանը վճռել է փակել Հորմուզի նեղուցը. որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ

Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը

Իրանը հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների և հրամանատարական կետերին

Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Ռաֆայել Գրոսսին Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի

Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով

Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պարգևատրել է պահեստազորայիններին. լուսանկարներ

Կադրեր ԱՄՆ-ի կողմից GBU-57 բունկերային ռումբով Իրանին հասցված հարվածներից. արձակվել է 6 ռումբ

Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ

Հրդեհ Գետաշենի տներից մեկում. բնակիչն այրվածքներ է ստացել

Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները

Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ

Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի

Իրանի միջուկային օբյեկտները ջնջվել են երկրի երեսից. Թրամփ

Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ

Lավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի տիկնոջը և զավակին, բացահայտի մոմի վաճառքի շահույթը. Փաշինյան

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ. տեսանյութ

Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով

Խոշոր ավտովթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի

Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան

ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել

Մահացել է Գայանե Քալանթարյանը

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ

Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել