Երևան
12 °C
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, որոնց պնդմամբ կառավարության շենքի առջեւ այսօր 2 ոստիկաններ թքել են իրենց վրա, քիչ առաջ են դուրս եկել ոստիկանությունից: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այդպես էլ չի ընդունել վերջիններիս՝ լսելու նշված խայտառակ միջադեպի առնչությամբ կանանց բողոքը:
Ինչպես armtimes.com-ի թղթակցին հայտնեց սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը (Արթուր Ղազարյանի մայրը՝ խմբ.), ամեն ինչ սկսվել է առավոտյան, երբ իրենք փորձել են գոնե կառավարության ետնամուտքի մոտ «բռնացնել» ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ պարզաբանումներ ստանալու իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ:
«Արդեն երկար ժամանակ է՝ 5 ծնողներով դիմում ենք գրել պաշտպանության նախարարին, որ ընդունի մեզ, բայց այդպես էլ հանդիպում չի կազմակերպում: Սեյրան Օհանյանն ինչքան էլ վատ գծեր ունենար, գոնե մեքենայից իջնում էր, մոտենում էր մեզ, հարցնում, թե ինչ է եղել: Բայց Վիգեն Սարգսյանի պետքն էլ չի: Նա ընդամենը ՊՆ նամակների բաժնի աշխատակցին հանձնարարում է հեռախոսով կապ հաստատել մեզ հետ: Նա էլ կապվում է և փոխանցում, որ Վիգեն Սարգսյանն իրավասու չէ մեր որդիների մահվան գործերով զբաղվել, պետք է դիմենք դատախազություն: Բայց մենք մեր երեխաներին ՊՆ-ին ենք տվել, հիմա ումի՞ց պահանջենք»,- հարց հնչեցրեց տիկին Իրինան՝ նշելով, որ իրենց երեխաների սպանությունն ամեն կոպ կոծկում են:
Վերադառնալով կառավարության առջև ոստիկանների հետ բախման միջադեպին՝ մեր զրուցակիցը նշեց, որ ոստիկաններից մեկը քաշքշուկի ժամանակ թքել է Նանա Մուրադյանի, մյուսը՝ իր վրա՝ միաժամանակ անպարկեշտ արտահայտություններ նետելով որդեկորույս մայրերի հասցեին: Ավելի ուշ, Նանա Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել է, նա, սակայն չի համաձայնել տեղ հասած շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել:
«Ոստիկանությունում մեզ ասացին, որ պետք է թքելու միջադեպի առնչությամբ դիմում գրենք, բայց մենք հրաժարվեցինք՝ ասելով, որ միջադեպը ֆիքսվել է տեսախցիկների կողմից, թող այդ տեսանյութերն ուսումնասիրեն»,- պատմեց Իրինա Ղազարյանը:
Տեղեկանալու՝ արդյոք ոստիկանությունը պատրաստվում է ծառայողական քննություն անցկացնել՝ պարզելու տհաճ միջադեպի մանրամասները, զանգահարեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն: Այնտեղից փոխանցեցին, որ տեսանյութերն այս պահին ուսումնասիրվում են: Ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը, ըստ այդմ, կճշտվի բոլոր առկա հրապարակումներն ուսումնասիրելուց հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT