Երևան
12 °C
Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարի ժամանակ ԲՀԿ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ծավալուն ելույթ ունեցավ՝ նախապես նշելով, որ շատ հուզված է իր նկատմամբ՝ ԲՀԿ-ի եւ հասարակության վստահության համար:
«Պարզ է՝ մեր լրատվական ծառայությունները միշտ էլ ցանկացել են խառնել. «Տեսեք՝ պայմանավորված են, տեսեք՝ այսպես»… ես ուզում եմ ասել, որ ամենակարեւորը՝ տեսեք 2015 թվականին ինչ կատարվեց, որ ոչ մի պայմանավորվածություն չկա, Ծառուկյան Գագիկը, եթե քայլ է կատարել, ո՛չ պաշտոնի համար, ո՛չ դիրքի, ո՛չ ունեցվածքի, Աստծո կամոք, ամեն ինչի հասել եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը նշելով, որ մարդը պետք է բարի լինի, կամեցող, գթասիրտ եւ դրա շնորհիվ Աստված բացում է փակ դռները:
Նա նշեց, որ այսօր հանպատրաստից է ելույթ ունենում: «Չեմ նախապատրաստվել, որ ինձ այսօր նյութեր ներկայացնեն, որ ես նայեմ` ինչը ոնց, որը փոխեմ, այլ անմիջապես տեսնելով ձեզ ու ինչ-որ մենք կարող ենք անել, ու ինչ-որ ես կարող եմ անել: Թող մեր հարգարժան լրագրողները դա լիարժեք գրանցեն, պահեն, պահպանեն եւ հաճախակի կարող են լրատվական ծառայություններով ցույց տալ»,- ասաց ԲՀԿ առաջնորդն ու անդրադարձավ իր հասցեին հնչած քննադատություններին:
Դրանցից մեկը, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն է, որ իրեն ասում են, թե նախորդ անգամ մինչեւ վերջ չգնաց: «Սիրելի լրագրողներ, այդ ասողները չար մարդիկ են: Ծառուկյանը չէր կարող իր ազգին, ժողովրդին տանել արյունահեղության: Ամենապարզը՝ վստահությունը կար, ժողովուրդը ծանր էր, ճարահատյալ էր, կարիքի մեջ էր, պրոբլեմ ու խնդիր, հարկեր ու վարկեր, աշխատավարձ, ծախսերը՝ մեծ, չէր կարողանում իր խնդիրը պահել, իր հոգսը հոգալ, ծնողին պահել, երեխային կերակրեր, տան վարձը վճարել, բանկի տոկոսը վճարեր… Ես նորից եմ ասում՝ դրանք չար մարդիկ են: Ես ամեն ինչ ինձ վրա վերցնելով` իմ ժողովրդին չէի կարող տանել հեղափոխության, դա արյունահեղություն էր, իմ թիմին էլ չեմ վնասել, սա իմ վրա վերցնելով, համապատասխան մեր երկու երկրների անվտանգությունն ապահովելու համար… ցնցման դեպքում գիտեք, որ մեր թշնամին քայլ կարող էր կատարել եւ բոլորի մեղավորը լինելու էր Ծառուկյանը: Ծառուկյանի փոխարեն ով լիներ, այդ քայլից ետ չէր կանգնի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ինքն իրեն չէր կարող ներել արյունահեղության համար, սակայն իր ժողովրդին չի մոռացել, շարունակել է զբաղվել նրանով, ինչով նախկինում էլ զբաղվել է:
Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը սկսեց խոսել սպորտում ունեցած ձեռքբերումների, Օլիմպիական ձեռքբերումների մասին, ապա անցավ երկրի տնտեսական վիճակին, անդրադարձավ արտագաղթին, բանկերի տրամադրած վարկերի մեծ տոկոսադրույքներին, Հայաստանում ապրելու դժվարություններին:
Խոսելով Երեւան քաղաքում ավտոկայանատեղիների, արագաչափերի եւ տուգանքների մասին, նա ասաց. «Նայում ես՝ տաքսիստը քշում ա քո վրա, ընգեր ջան, ի՞նչ եղավ, վա՜յ, պարոն Ծառուկյան, կներեք, կներեք: Գիտե՞ս ինչ, ասում ա, մտքերի մեջ էի, չգիտեմ էսօր ինչ եմ անելու, առավոտից իրիկուն քշում եմ, միամիտ հեռախոսով խոսում էի, բայց ոնց որ տուգանքի տակ եմ»: Խոսելով Հայաստանում ներդրումների մասին ԲՀԿ նախագահն անդրադարձավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքին ու դիմեց համագումարի մասնակիցներին. «Դուբայ, երեւի բոլորդ էլ գնացել եք, 25 տարի առաջ միայն անապատ էր: Պայման ու հնարավորություն ստեղծեցին, տվեցին, ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց, մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք»:
«Մենք ասում ենք՝ պաշտոնի համար չենք պայքարում, գումարի համար չենք պայքարում: Մենք ուզում ենք լավ լինի, ես իրոք իմ ժողովրդին շատ եմ սիրում, իրոք՝ խոսքի մարդիկ են, հյուրասեր մարդիկ են, անկախ դրանից ոչ մի բան չունի, բայց համապատասխան իր հյուրասիրությունը կանի»,- ասաց Գագիկ Ծառուկյանն ու անդրադարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Ես իմ ժողովրդի առաջ պարտք եմ, եթե ինձ հնարավորություն ստեղծվեց իմ թիմով հաջողության հասնելու, իմացեք՝ օրեցօր ամեն մեկը դա իր վրա զգալու է: Ես չեմ եկել համոզելու, պարտադրելու: Անցած օրերին եղել եմ իմ թիմակիցների մոտ: Ասում եմ՝ դու գալիս ես քո գործին, քո գործը կատարու՞մ ես՝ քո ցավը տանեմ, գնա, դու ոնց կորոշես այնպես էլ գնա արա: Չես կարող մարդուն պարտադրես, որ գիտես ինչ կա, իմ մոտ ես աշխատում, եթե չէ.. ես գործից հանելու եմ: Դա գալիս է մարդու փոքրությունից»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ինքը բոլորին ասում է, որ վաղվա ընտրությունից է կատարված իրենց ապագան: «Թող ոչ մեկին չմեղադրեն, ասենք թե մի ամիս, վեց ամիս հետո պետք է իշխանափոխություն, եսիմ հեղափոխություն պետք է լիներ… հնարավորություն է տրվել, ամեն մարդու իրավունքն է, հանգիստ, խաղաղ գնացեք ընտրությունը կատարեք: Ես ասում եմ, որ թոշակները, աշխատավարձերը բարձրանան, ամեն մարդ ինքնըստինքյան 30-ից 40 հազար ամեն ամիս է ստանալու, ոչ թե 5 տարվա մեջ մի անգամ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT