Լեռնանիստի փլուզումից մահացածներից մեկը խանութի տիրոջ կինն է, մյուսը՝ հաճախորդ

14/02/2017 schedule11:40

17.00 Դեպքի վայրում փրկարարները հինգ ժամ է, ինչ աշխատում էին, նրանք փորձում էին այն պանելները, որոնք վտանգ էին ներկայացնում, հանել. երբ վերամբարձ կռունկի միջոցով պանելները փորձում էին հանել, խանութի պատերը շարժվում էին, մի մասը փլուզվում ընկնում:

Մեր զրույցում դեպքի վայրում աշխատող ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Ավետիս Մանուկյանն ասաց, որ խանութի տանիքն ամբողջությամբ փլուզվել է (200-250 քառակուսի տարածք): «Երկու քաղաքացիները, ովքեր մահացել են, գտնվել են փլուզման հիմնական մասում՝ վաճառասրահում, պանելներն իջել են հենց իրենց վրա: Սովետական կարգի խանութ է, հին շինության պատերի մեջ ոչ մի արմատուրա չկա: Կարող եմ ասել, որ արտաքին զննությամբ՝ կավով է սարքված եղել, ոչ թե ցեմենտով»,- ասաց փրկարար ծառայության գնդապետը:

14.00 Այս պահին մեր նկարահանող խումբը դեպքի վայրում է եւ քիչ անց նոր մանրամասներ կհաղորդենք:

13.48 Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում այսօր փլուզված մթերային խանութը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գագիկ Ալոյանին, ում որդին՝ 1986 թվականին ծնված Սարգիս Գագիկի Ալոյանը, ի դեպ, փլուզման պահին այնտեղ է եղել եւ վնասվածքներով տեղափոխվել նախ Հրազդանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւան: Այս մասին armtimes.com-ի թղթակցին հայտնեց Լեռնանիստի համայնքապետ Արտյոմ Հայրապետյանը:

Զոհերից մեկը՝ դրամարկղում աշխատող 50-ամյա կինը, Արմիդա Ալոյանն է՝ ընտանիքի մայրը, իսկ 32-ամյա զոհը՝ Անուշ Սարգսյանը, այդ պահին խանութ մտած հաճախորդ:

«Իրականում պայթյուն տեղի չի ունեցել, տանիքն է փլուզվել: Հավանաբար, այդքան էլ ամուր չի եղել: 180 ք/մ ընդհանուր տարածքով մեծ խանութ է, գործում է 1966 թվականից, սեփականատիրոջ կողմից նորոգվել եւ աշխատեցվում էր: Նրա մի որդու մոտ համամետաբար թեթեւ վնասվածքներ են, իսկ ահա մյուսին՝ Սարգսին, կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

13.00 Այսօր Լեռնանիստ գյուղում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված 2 քաղաքացիների վիճակը կայուն ծանր է:

Ինչպես armtimes.com-ի թղթակցին հայտնեցին բժշկական կենտրոնից, տուժածներից մեկը 1986 թվականին ծնված Սարգիս Գագիկի Ալոյանն է, մյուսը՝ 1993 թվականին ծնված Տաթեւիկ Գվիդոնի Սարգսյանը: Վերջինիս կոնքոսկրի կոտրվածք ունի, իսկ ահա երիտասարդի մոտ առկա է ազդրոսկրի վերին երրորդ, կոնքոսկրի կոտրվածք, ինչպես նաեւ այրվածք՝ դեմքի շրջանում: Չի բացառվում, որ Սարգիսը նաեւ ողնաշարի վնասվածք ունենա:

«Տուժածները գիտակից վիճակում են: Համակարգչային տոմոգրաֆիա իրականացնելու նպատակով նրանց տեղափոխել են Երեւան, Սարգսին՝ «Մուրացան» բժշկական կենտրոն, Տաթեւիկին կամ Մասիվի, կամ Թիվ 1 համալսարանական կլինիկա»,- փոխանցեց «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակցուհին:

11.40 Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, «Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխվել է 2 տուժած: Ինչպես armtimes.com-ին տեղեկացրեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից, նախնական տվյալներով՝ զոհվածներից մեկը 50 տարեկան մի կին է՝ խանութի դրամարկղի աշխատակցուհին, մյուսը՝ 32 տարեկան երիտասարդ կին:

«Տվյալները նախնական են, հնարավոր է՝ փլատակների տակից այլ մարմիններ եւս հանվեն: Տեղում համապատասխան տեխնիկա է աշխատում, փլատակները մաքրվում են: Զոհերի եւ վիրավորների անուններն այս պահին հայտնի չեն, անձնական տվյալներն այս պահին ճշտվում են»,- փոխանցեցին մեզ գերատեսչությունից:

Տուժածների մասին տեղեկություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաեւ Հրազդանի բժշկական կենտրոնի հետ, սակայն այնտեղից առայժմ հրաժարվեցին որևէ բան ասել: Տեղեկատվություն ստանալուն պես այն կներկայացնենք մեր ընթերցողի ուշադրությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների` կա երկու զոհ և երկու տուժած:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18723 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը