Երևան
12 °C
Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր:
Մեծ է հավանականությունը, որ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Այդ պարագայում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ ստանա: Այդ մարզում ընդհանրապես բախվելու են Աբրահամյանների, ԲՀԿ-ի ու իշխող Հանրապետական կուսակցության շահերը: ԲՀԿ-ն ու Արգամ Աբրահամյանն ամեն ինչ անելու են ՀՀԿ-ին ու ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելու համար: ԲՀԿ-ն Ա. Աբրահամյանից զատ այդ մարզում այլ թեկնածուներ էլ է առաջադրելու: ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք:
Հ. Աբրահամյանը, հեռանալով ՀՀԿ-ից, դժգոհություն ու բարդույթներ է կուտակել այդ կուսակցության նկատմամբ: Հիմա նա դրանք հաղթահարելու համար պետք է օգտագործի այս ընտրությունները: Նա Արարատում պետք է ապացուցի, որ ինքն է այդտեղ տերն ու տիրակալը: Իսկ Արարատում Աբրահամյանների ու Ծառուկյանի լծակները բավական մեծ են: Տարիներ շարունակ նրանք մարզային ամենատարբեր՝ պետական ու մասնավոր կառույցներում, հիվանդանոցներում, դպրոցներում եւ այլուր հատկապես ղեկավար պոստերում իրենց մարդկանց են ընդգրկել: Եվ ՀՀԿ-ում մտահոգություն կա, որ մինչեւ ընտրություններ չեն հասցնի այդ լծակները կամ գոնե դրանց մի մասը վերցնել:
Ծառուկյանի ու Արգամ Աբրահամյանի միայն Արարատի ցեմենտի գործարանը մոտ 1500 աշխատող ունի: Բացի այդ, խնամիներով մարզում ունեն ձկնաբուծական ընկերություններ, հսկայական հեկտարներով հողեր, որտեղ գարնանը՝ հենց նախընտրական շրջանում բազում մարդիկ են աշխատում: Ունեն այլ գործարաններ, խանութներ, բենզալցակայաններ եւ այլ բիզնեսներ: Այդ ընկերություններում աշխատում են հազարավոր արարատցիներ: Միջինացված թիվ կա, որ ընտրությունների ժամանակ այդ աշխատակիցներից յուրաքանչյուրն իր հետ իր ընտանիքի եւս երկու անդամի է տանում: Այդպիսով, ՀՀԿ-ին դժվար կլինի մասնատել ու տիրել Աբրահամյանների ունեցած հնարավորությունները:
Իշխանությունն այդ մարզում նրանց դեմ է հանել Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին եւ Մուրադ Մուրադյանին, ովքեր տարիներ շարունակ գրեթե թշնամական հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ: Մարզում ազդեցություն ունենալու կամ ազդեցությունները չկիսելու հողի վրա նրանք երբեմն բախվել են: Եվ վերջին տարիներին Հ. Աբրահամյանին հաջողվել է գերակա դիրքեր ունենալ: ՀՀԿ-ից նրա հեռանալուց հետո այս պաշտոնյաները գործուղվեցին Արարատ եւ հիմա փորձում են Հ. Աբրահամյանի ազդեցությունը նվազեցնել: Ահա այս հին ու նոր թշնամությունների բախմանն էլ ականատես կլինենք սպասվող ընտրական գործընթացներում: Երկու բեւեռների բախման մասին երեկ զրուցեցինք Ալիկ Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ի համար Արարատի մարզում դժվար չի՞ լինելու պայքարել Աբրահամյանների ու ԲՀԿ-ի դեմ:
- Ես իմ հաջողության համար չեմ կասկածել: Ուրեմն իզուր եմ այսքան տարի ապրել, աշխատել, որ հիմա էլ գոնե չհասկանամ, թե իմ աշխատանքն արդյոք արդյունք կունենա, թե ոչ: Ես որեւէ անձի հետ խնդիր չունեմ, ես իմ ժողովրդի հետ եմ եւ ակնկալում եմ, որ ժողովուրդը պետք է ինձ հասկանա ու հավատա:
- Խոսքը ոչ այնքան ձեր մասին է, որքան մարզում նրանց ունեցած ազդեցության մասին:
- Ես իրենց դեմ չեմ աշխատում, ես աշխատում եմ հանուն մեր գործի, հանուն մեր կուսակցության: Եվ ես հավատացած եմ, որ մեր գործը հաջողությամբ կպսակվի: Ես որեւէ մեկի դեմ պայքարելու հանձնարարական ունեմ: Ես եկել եմ մարզ՝ իմ այսքան տարիների ստեղծածը, հարգանքը, պատիվը, հնարավորությունները կիսեմ իմ ժողովրդի հետ: Ես զբաղված եմ մեր գործերով, եւ ինձ չի հետաքրքրում, թե ով որտեղ ինչ ռեյտինգ ունի:
- Դուք ասում եք՝ դեմ չեք աշխատելու, բայց նույն Արտաշատում, որտեղ դուք եք փորձելու աշխատել, կարող է առաջադրվել նաեւ Արգամ Աբրահամյանը: Ուզած, թե չուզած, պիտի իրար դեմ աշխատեք:
- Ես ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավարն եմ եւ աշխատում եմ ՀՀԿ-ի համար, անգամ ոչ այնքան ինձ համար: Դուք թյուր կարծիք ունեք, թե ես Հովիկ Արգամիչի կամ Արտաշատի քաղաքապետի դեմ եմ աշխատելու: Ով ինչքան ստանա, իր ու իր կուսակցության ձայներն են: Ես դեմի խնդիր չունեմ, ես հանունի խնդիր ունեմ:
- Դուք համոզվա՞ծ եք, որ մարզում ՀՀԿ-ն է հաղթելու եւ ոչ թե ԲՀԿ-ն:
- Իհարկե, համոզված եմ, բա էլ ինչի՞ համար եմ հասել այստեղ:
- Բայց դուք վերջին տարիներին հեռու եք եղել մարզից, պետք է, որ ձեր ազդեցությունը նվազած լինի:
- Ճիշտ է, արհեստական մեկուսացում եղել է ինչ-որ մարդկանց կողմից, ես դա չեմ հերքում, բայց դա ինձ վրա այնքան էլ չի ազդում: Ժողովրդի հիշողության մեջ ես եղել եմ եւ հիմա էլ այն լավով թարմանում է: Այնպես որ, այդ ժամանակավոր, արհեստածին մեկուսացումը թող 10-20 տոկոսով արծարծվեր իմ վրա, բայց ոչ ամբողջությամբ:
- Հովիկ Աբրահամյա՞նն է ձեզ մարզից մեկուսացրել:
- Ես անուններ չեմ տալիս: Իհարկե, ես գիտեմ, թե ով, բայց չեմ ուզում բարձրաձայնել:
- Կարծիք կա, որ այդ ազդեցությունների պայքարի արդյունքում մարզում լարվածություն է առաջացել: Անգամ մեկնաբանություններ կան, թե լարվածությունն այն աստիճանի է հասել, որ դրանից օրերս մահացել է ՀՀԿ Արարատի մարզային կառույցում ձեր տեղակալ Գագիկ Բեգլարյանը:
- Ես չգիտեմ, ինչպես ձեւակերպել, բայց դա ամենաանբարոյական, ամենաայլանդակ զառանցանքն է, որ փորձել են կապել ինձ հետ: Բեգլարյան Գագիկն իմ ամենահարազատ մարդն է եղել, իմ ընկերն ու զինակիցն է եղել բոլոր հարցերում: Այդ մարդը երեւի ամենանվիրական ՀՀԿ-ականն է եղել, որը ՀՀԿ-ի ակունքներում է եղել ու մինչեւ վերջ անդավաճան ՀՀԿ-ի կողքին կանգնած է եղել: Ինչպես կարելի է նման կեղտոտ հերյուրանք տարածել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT