Երևան
12 °C
Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող թիվ 3 մանկապարտեզը, որտեղից 4-ամյա երեխան ինքնուրույն դուրս էր եկել եւ Դեբեդ գետն ընկնելով՝ խեղդվել, անորոշ ժամանակով չի գործի: Կրթօջախը փակվել է քաղաքապետի հրամանով: Մանկապարտեզի տնօրենն ազատման դիմում է գրել, իսկ ահա դաստիարակը հեռացվել է աշխատանքից: Այս մասին armtimes.com-ին հայտնեց Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը:
«Ամբողջ թաղամասը շոկի մեջ է, ծնողներն իրենց երեխաներին մանկապարտեզ չեն տանում: Եթե ամեն ինչ հաջող ընթացք ունենա, եւ երկուշաբթի օրվանից կրթօջախն աշխատի, կլինի նոր դաստիարակ, որն էլ ժամանակավորապես կկատարի նաեւ տնօրենի պարտականությունները՝ մինչեւ որ քաղաքապետարանը նոր տնօրեն կնշանակի»,- ասաց Ալավերդու փոխքաղաքապետը:
Արթուր Վարոսյանը նշեց, որ մանկապարտեզն ընդամենը մեկ խումբ ունի, դժբախտ պատահարի օրը, այսինքն՝ երեկ, ներկա է եղել 22 սան: Թե ում մեղավորությամբ եւ անհետեւողական պահվածքի պատճառով է երեխան հայտնվել մանկապարտեզի պատերից դուրս, մեր զրուցակիցը դժվարացավ ասել՝ դա համարելով իրավապահ մարմինների պարզելիք հարց:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ որոշում կայացվի մանկապարտեզը տեղափոխել կամ միացնել քաղաքի մեկ այլ կրթօջախի, Ալավերդու փոխքաղաքապետը բացասական պատասխան տվեց: «Բայց ինչո՞ւ պետք է միացվի, մանկապարտեզը նոր է վերանորոգվել, հագեցած է բոլոր հարմարություններով: Բացումը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին»,- ասաց Արթուր Վարոսյանը:
Իսկ քննարկվո՞ւմ է գետի՝ մանկապարտեզին մոտ հատվածում արգելապատնեշ տեղադրելու հարցը, հետաքրքրվեցինք: Պարզվեց՝ ոչ: Ինչպես տեղեկացրել էինք, կրթօջախի և Դեբեդի միջեւ տարածությունն ընդամենը 10 մետր է: «Մանկապարտեզի բոլոր կողմերը ցանկապատված են, ուղղակի երեխան դուրս է եկել գլխավոր դարպասից, մի քիչ հեռացել և բնակելի շենքի կողքով իջել գետի ափ»,- ասաց Արթուր Վարոսյանը՝ ընդգծելով, որ նախկինում մանկապարտեզում նման ողբերգական դեպքեր չեն գրանցվել:
Արթուր Վարոսյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզի տնօրենի եւ դաստիարակի հետ կապ հաստատելու եւ խոսելու իրենց բոլոր փորձերն ապարդյուն են անցել:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Առավոտյան 10:00-ի սահմաններում 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանն ինքնուրույն դուրս էր եկել Սանահին կայարան թաղամասում գտնվող թիվ 3 մանկապարտեզից:
Ավելի ուշ երեխայի մարմինը հայտնաբերել էին Դեբեդ գետում եւ մահացած վիճակում տեղափոխել Ալավերդի բժշկական կենտրոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT