Երևան
12 °C
Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ «Ծառուկյան դաշինք»-ի հետ չստացված համագործակցությունից հետո ԱԺ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու համար ժամկետների խոչընդոտ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
«Երեկ տեղի է ունեցել ՍԴՀԿ-ի վարչության նիստ, հաշվի առնելով այս ձգձգվող գործընթացը, արհեստական խոչընդոտների պատճառով ՍԴՀԿ-ն չի կարողանալու մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց մենք լինելու ենք ամենաակտիվ արտախորհրդարանական ուժը եւ առաջիկա բոլոր ընտրություններին մասնակցելու ենք: Խոսքը վերաբերվում է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին, որին 99 տոկոս հավանականությամբ կմասնակցենք առանձին»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչների կողմից նախաձեռնված բանակցությունների արդյունքում պետք է ստեղծվեր «Ծառուկյան դաշինք»-ը, սակայն եկավ մի փուլ, երբ ՍԴՀԿ-ն հնարավոր դաշինքում կատարվող խմորումների մասին տեղեկություններ էր ստանում մամուլից:
«Բավական մեծ ազդեցություն այնտեղ ունի նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այնտեղ բավականին մեծ ազդեցություն ունի՝ իմ կարծիքով: Այդպես է գոնե երեւում քաղաքական, այսպես ասենք, շշուկներից ելնելով: Ընդհանրապես անառողջ մթնոլորտ էր, այդպիսի մթնոլորոում աշխատել հնարավոր չէր»,- ասաց Նարեկ Գալստյանը՝ նշելով, որ բանակցող կողմերն իրար նկատմամբ առնվազն հարգալից են վերաբերվում:
«Դաշինքում կամ հնարավոր դաշինքում ձեւավորվող մթնոլորտը դրան չէր նպաստում, որովհետեւ բոլորս էլ հասկանում էինք, որ մամուլում հրապարակվող տեղեկությունների հետեւում կանգնած են այդ դաշինքում ներգրավված մարդիկ: Ավելին ասեմ, վերջին շրջանում հնարավոր բոլոր լրատվականների՝ ՍԴՀԿ-ի եւ այլ գործընկերների դեմ կեղտոտ հրապարակումների հետեւում, իմ խորին համոզմամբ, կանգնած է Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ պատգամավոր, հեղ.)»,- հայտարարեց Նարեկ Գալստյանը՝ նշելով որ վատառողջ մթնոլորտում ՍԴՀԿ-ն որեւէ անելիք չունի:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետ Տոնոյանի հայտարարությանը, Նարեկ Գալստյանն ասաց, որ ՎՍԴՀԿ-ի հարցն անգամ բանակցությունների սեղանին դրված չի եղել, ինչի մասին խոսել է Իվետա Տոնոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT