Առաջիկա քառօրյային Իշխան Զաքարյանի փոխարեն Վերահսկիչ պալատի նոր նախագահ կընտրեն

Փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած քառօրյա նիստերի ժամանակ տեղի են ունենալու նաև Վերահսկիչ պալատի նախագահի ընտրություններ: ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը փետրվարի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և լինելու է Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը:

Իսկ Վերահսկիչ պալատի մասին օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, ՎՊ նախագահն Ազգային ժողովի նախագահին ներկայացված գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա վերջինս առաջիկա նիստում ԱԺ-ին տեղեկացնում է այդ մասին: Իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը՝ այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:

ԱԺ հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից այսօր մեզ տեղեկացրեցին, որ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար չի դիմել ԱԺ ղեկավարությանը:

Տվյալ դեպքում Իշխան Զաքարյանի ներկայացրած դիմումի 15 օրը լրանում է այսօր` փետրվարի 20-ին: Իսկ արդեն դրանից հետո հաջորդ 10 օրերի ընթացքում ԱԺ-ն պետք է քննարկի ՎՊ նոր նախագահի թեկնածուի հարցը: Իսկ ՎՊ նախագահի թեկնածությունն առաջարկում է ՀՀ նախագահը: Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու պետք է ներկայացնի փետրվարի 20-ից մարտի 1-ն ընկած ժամկետում: «Իհարկե, 15 օր անհրաժեշտ է, որ դիմում տված անձը հնարավորություն ունենա ետ վերցնել դիմումը, բայց եթե ետ չի վերցնում, դիմումը համարվում է ընդունված և դրանից հետո 10 օրվա ընթացքում պետք է ՀՀ նախագահը խորհրդարանին ներկայացնի նոր նախագահի թեկնածությունը»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ու քանի որ ԱԺ հաջորդ քառօրյա նիստերը տեղի են ունենալու փետրվարի 27-ից մարտի 2-ը, ուրեմն հենց այդ ժամանակ էլ կներկայացվի ՎՊ նախագահի թեկնածությունը, ԱԺ-ն էլ կկազմակերպի համապատասխան քննարկումն ու քվեարկությունը: Իսկ ՎՊ նախագահի հավանական թեկնածու է համարվում ՎՊ նախկին փոխնախագահ և Էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանը: Վերջինս Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո ազատեց այդ պաշտոնից, ու հիմա անգործ է: Լեւոն Յոլյանը Սերժ Սարգսյանի ընկերն է ու վերջապես կարող է հասնել ՎՊ նախագահի պաշտոնին: «Դա դուք եք ասում, ես չգիտեմ, թե նախագահն ում թեկնածություն է ներկայացնելու»,- հավելեց Գագիկ Մինասյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5488 դիտում

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ