Բալասանյանին ՀՀԿ են կանչել. հստակեցվել է նրա դերը ընտրություններին (վիդեո, ֆոտո)

Գյումրու անկուսակցական քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջին շրջանում հաճախակի է լինում ՀՀԿ-ի Շիրակի մարզային գլխամասային կառույցում: Այս այցերը հատկապես հաճախակի են դարձել ՀՀԿ-ի Շիրակի ռեյտինգային եւ համապետական ցուցակների հրապարակումից հետո:

Armtimes.com-ը ականատես է եղել, թե ինչպես է Գյումրու քաղաքապետը մտնում ՀՀԿ-ի մարզային կառույց: Նրա թանկարժեք մեքենաները ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց մնացել են մոտ երկու ժամ՝ 14:30-ից 16:30-ը, ինչը խոսում է այն մասին, որ Բալասանյանը ՀՀԿ-ում լուրջ զրույց է ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ զրույցի ընթացքում վերջնական հստակեցվել է, թե նա ինչ ծավալներով է աշխատելու ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների համար:

Armtimes.com-ի աղբյուների փոխանցմամբ՝ Սամվել Բալասանյանը բարդ իրավիճակում է հայտնվել: Նա պետք է այս ընտրություններում աջակցի այն թեկնածուներին, ովքեր իրեն օգնել են վերընտրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:

Թեեւ ոչ մեծ ցանկության դեպքում, բայց Բալասանյանենք խորհրդարանական ընտրությւոններում աջակցելու են նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Մարտուն Գրիգորյանին: 2016-ի Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ Մարտուն Գրիգորյանը Բալասանյանի համար բավականին լավ է «աշխատել», իսկ այժմ փոխհատուցման պահն է:

Մեզ փոխանցած որոշ տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետի ընտրության ժամանակ, Գրիգորյանը Բալասանյանի համար ձայներ է ապահովել հատկապես «թուրքի մայլա» կոչվող թաղամասում: Այս վայրը ցանկացած ընտրության ժամանակ աչքի է ընկնում ակտիվ ընտրախախտումներով:

Armtimes.com-ը փորձեց վերոնշյալ տեղեկությունների շուրջ պարզաբանում ստանալ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանից: Վերջինիս հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Սոնա, առաջիկա ԱԺ ընտրություններում ու՞մ է սատարելու Սամվել Բալասանյանը:

- Սամվել Բալասանյանը սատարելու է Հանրապետական կուսակցությանը:

- Ճի՞շտ են  տեղեկությունները, որ նա սատարելու է Մարտուն Գրիգորյանին, Ֆելիքս Ցոլակյանին եւ Սուքիաս Ավետիսյանին:

 - Եվս մեկ անգամ նշենք, որ Սամվել Բալասանյանը սատարելու է Հանրապետական կուսակցությանը:

- Տեղեկություններ կան, որ քաղաքապետը նախորդ օրը՝ փետրվարի 22-ին, եղել է ՀՀԿ-ի մարզային գրասենյակում: Ի՞նչ նպատակով է գնացել, արդյո՞ք ընտրություններն են եղել հանդիպման պատճառը:

- Թե գործնական, թե անձնական հանդիպումների շրջանակում քաղաքապետը կարող է լինել տարբեր կառույցներում: ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորում է Սամվել Նիկոյանը, ով նաև քաղաքապետի ընկերն է: Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ի մարզային գրասենյակ այցելել էր իր ընկերոջը տեսակցելու:

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանից զատ Բալասանյանական թեւը սատարելու է նաեւ Ֆելիքս Ցոլակյանին եւ Սուքիաս Ավետիսյանին: Իսկ Արման Սահակյանին ակտիվորեն աջակցում է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը եւ նրա որդին:

Նարեկ Կիրակոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6872 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում