Երևան
12 °C
4+4+4 ֆորմատով բանակցություններն ընտրությունների վերահսկման առումով լուրջ արդյունքներ տվեցին: Դրանցից ամենակարեւորը ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը հասնելն էր: Սա լուծում է մի կարեւոր հարց՝ 5-6 հարյուր հազար անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Արդեն իսկ հայտնի է, որ 2000 տեղամասից 1500-ում տեսախցիկներ կլինեն: Այդ տեսախցիկների ծածկույթն ընդգրկում է ընտրողների 93 տոկոսի բնակավայրերը: Սա համարյա անհնար է դարձնում տեղամասերում ընտրակեղծարարությունը: Բացառվելու է ուրիշի փոխարեն քվեարկելը, բացառվելու են մանիպուլյացիաները: Բայց տեսախցիկների առկայությունը բերել է մեկ այլ խնդրի: Քանի որ տեղամասերում ձայներ կեղծել հնարավոր չի լինելու, իշխանությունն ապավինել է բարձր չափերի ընտրակաշառքներին: Սա ընդունված երեւույթ է, կաշառքի շուկան ռեակցիա է տալիս օրենքներին: Ընտրակաշառքը դարձել է բաց քննարկման թեմա: Օրինակ, մենք տեղյակ ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մինչեւ 100 դոլարի կաշառք է առաջարկում»,- ասաց նա:
Լեւոն Զուրաբյանի խոսքով, ընտրակաշառքների գործընթացներում վերջին տարիներին հասարակության նորանոր շերտեր են ներգրավել՝ժողովրդի մոտ 50-60 տոկոսը, որը պատրաստ է քվեարկել ընտրակաշառքի դիմաց: «Սա շատ ծանր բան է: Մենք մարդկանց պետք է բացատրենք, որ դա եղծում է, ապականում: Հասարակությունը պետք է հասկանա, որ չի կարելի ապականել սեփական երկիրն ու պետությունը: Սա նման է սեփական ընտանիքն ապականելուն»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը::
Անդրադառնալով ընտրություններից առաջ դաշինքներ կազմելու ավանդույթին՝ բանախոսը նկատեց, որ հատկապես հայաստանյան աղճատված քաղաքականության պայմաններում դրանք մարդկանց մեջ հույս են արթնացնում: «Մենք սկեպիտիկորեն էինք վերաբերում այս գաղափարին, եւ որոշ ժամանակ անց իսկապես պարզվեց, որ միասնական, մեծ կենտրոնի ստեղծումը հնարավոր չէ: Այդ ժամանակ մենք հասկացանք, որ ինչ-որ դաշինքներ ձեւավորելու արհեստական փորձեր չարժե անել: Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի հետ համագործակցությանը, որը եղել է 2007 թվականից, երբեք չի դադարել: Այդ է պատճառը, որ մենք գնացինք քաղաքական այդ ուժի հետ դաշինքին»,- շեշտեց Լեւոն Զուրաբյանը:
Վերջինս չբացառեց, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում կարող է չհայտնվել, սակայն դա նրա համար մեծ վիշտ չի լինի: Զուրաբյանը միաժամանակ չբացառեց, որ իրենք շռնդալից հաջողություններ կունենան:
Հարցին՝ իր կարծիքով «Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ընդդիմադիր է, թե՝ ոչ, բանախոսը պատասխանեց, որ դա համար անհետաքրքիր հարց է եւ չի ցանկանում պատասխանել: Մյուս հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Սամվել Բաբայանի այն դիտարկմանը, որ բացի «Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից՝ բոլոր մյուս ուժերն իշխանության հետ ԱԺ-ում տեղերի քանակի շուրջ պայմանավորվածություններն են ձեռք բերել: Զուրաբյանը նկատեց՝ պնդման մեջ որեւէ տրամաբանություն չկա: «Ամեն ինչ այսօր ուղղվում է մեր դեմ: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումներին, ապա լավ չէ՞, որ պատերազմի օրերին այդպիսի հանդիպումներ եղել են»,- հարց հնչեցրեց ՀԱԿ գործիչը:
Ամփոփելով՝ Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավին անկասկած կմասնակցի, սակայն քարոզարշավի հետ կապված այլ մանրամասները դեռեւս մշակված չեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT