Երևան
12 °C
Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
«Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։
2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունը գրանցել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17,6 տոկոսով։
Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ ուղղված, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն ամբողջությամբ բացահայտվել են։
Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների՝ առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։
Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 237 դեպք, որից բացահայտվել է 182-ը․ բացահայտման արդյունավետությունը՝ 76,8 տոկոս։
Հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցված հանցագործության դեպքերը առաջին կիսամյակի արդյունքներով նվազել են։ Արձանագրված 149 հանցագործության դեպքից բացահայտվել է 117-ը։ Բացահայտման արդյունավետությունը՝ 78,5 տոկոս։
Նվազել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։
Հանցավորության մակարդակի նվազում է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպասարկվող տարածքում։ Գրանցվել է հանցագործության 140 դեպք, բացահայտվել՝ 99-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 70,7 տոկոս։ Նվազել են սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։
Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցվել է հանցագործության 118 դեպք, որից բացահայտվել է 91-ը․ Ինչպես նախորդ երկու տարիներին, բացահայտման արդյունավետության ցուցանիշն աճել է․ առաջին կիսամյակի արդյունքներով բացահայտումներն աճել է 11 տոկոսով։ Նվազել են սեփականության, տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 59 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 27 հազար 986 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 392-ով ավելի։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերի և մարմնական վնասվածք ստացածների ցուցանիշները։
Ամփոփելով ներկայացված արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզի ստորաբաժանումներին կատարված աշխատանքի համար։ Միաժամանակ նախարարը նշել է, որ մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ապահովել առավել չափելի ցուցանիշներ։
Հաշվի առնելով, որ Տավուշը Հայաստանի ամենամեծ անտառածածկ մարզերից է՝ նախարարն առանձնահատուկ խիստ հանձնարարականներ է տվել ապօրինի անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ։
Հանձնարարվել է առավել սերտ համագործակցել բնապահպանական ոլորտի պատասխանատու կառույցների, այդ թվում՝ Էկոպարեկային ծառայության հետ՝ գործադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները ապօրինի անտառահատումների դեպքերը բացառելու համար։
Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է ակտիվացնել ինչպես դրանց հայտնաբերմանն ու առգրավմանն ուղղված օպերատիվ աշխատանքը, այնպես էլ բնակչության շրջանում իրականացվող բացատրական և կանխարգելիչ միջոցառումները՝ խրախուսելով ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը։
Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը հանձնարարել է յուրաքանչյուր նման դեպքի նկատմամբ ցուցաբերել անհետաձգելի և համակողմանի արձագանք՝ ապահովելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։
Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հաղորդում պետք է արժանանա անհապաղ և մասնագիտական արձագանքի՝ ապահովելով դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտումն ու տուժողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։
Գողությունների բացահայտման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքը, բարձրացնել բացահայտման արդյունավետությունը և առավել նպատակային օգտագործել առկա գործիքակազմն ու տեղեկատվական հնարավորությունները։
Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման և դրանց արձագանքման մասով տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու ռիսկերի վաղ գնահատումը, ապահովելու տուժողների պաշտպանությունը և խորացնելու համապատասխան մարմինների հետ համագործակցությունը։
Պարեկային ծառայությանը հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման, վտանգավոր հատվածների հայտնաբերման, ճանապարհային նշանների և գծանշումների բարելավման, ինչպես նաև երթևեկության անվտանգության բարձրացման ուղղություններով։
Վարչական ակտերի կազմման և դրանց բողոքարկման գործընթացների վերաբերյալ նախարարը կարևորել է յուրաքանչյուր որոշման իրավական հիմնավորվածությունն ու փաստական ճշգրտությունը։
Հանձնարարվել է Ոստիկանության տարբեր ծառայությունների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ՝ հատկապես բակային տարածքներում, գյուղական և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև զբոսաշրջային ակտիվություն ունեցող հատվածներում։ Այդ աշխատանքները պետք է լինեն թիրախային, կանխարգելիչ և ուղղված հանրային կարգի ու անվտանգության ապահովմանը։
Նախարարը կարևորել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը՝ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով մշտապես ուշադրության կենտրոնում պահել ծառայողների կարգապահությունը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքային մթնոլորտը և ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ակնկալվում են առավել հասցեական, համակարգված և չափելի արդյունքներ՝ հատկապես հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ու բնակչության հետ արդյունավետ աշխատանքի ուղղություններով»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT