Եթե Հայաստանում կա մի ուժ, որ զբաղվում է Մարտի 1-ի հարցով, ապա դա ՀԱԿ-ն է. Լեւոն Զուրաբյան

24/02/2017 schedule13:33

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը չցանկացավ հետընտրական զարգացումների մասին խոսել՝ նշելով, որ ընտրություններն ու հետընտրական վիճակներն ինչ-որ տեղ երկրորդական են, այն պարագայում, երբ շատ ռեալ է պատերազմի վտանգը:

«Ամեն դեպքում, իշխանափոխությունը շարունակում է առաջնահերթություն մնալ ՀԱԿ-ի համար: Մենք այդ ուղղությամբ համառ պայքար ենք տարել տարիներ ի վեր, մեր գլխին Մարտի 1 բերեցին, 10 մարդու սպանեցին, քաղբանտարկյալներ ունեցանք: Մարտի 1-ը կարեւորագույն թեստ էր: Ո՞ր ուժն է, որ 2009 թվականից սկսած՝ այդ օրը վերածել է հիշատակի օրվա եւ հայտարարել, որ թափված արյունը չի մարսվելու: ՀԱԿ-ը: Այս տարի եւս ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն Մարտի 1-ին կազմակերպելու են ամենամյա երթը: Այդ ՀԱԿ-ն է, որ զոհերի ծնողների իրավունքների համար դիմել է ՄԻԵԴ, բարձրացրել նրանց ընտանիքների փոխհատուցման խնդիրը: Ամեն հարմար ու անհարմար առիթ օգտագործել ենք՝ այս խնդիրն առաջ տանելու համար: Կոնկրետ ես ԵԽԽՎ-ում այս թեմայով 7 ելույթ եմ ունեցել: Եթե Հայաստանում կա մի ուժ, որ զբաղվում է Մարտի 1-ի հարցով, ապա դա ՀԱԿ-ն է»,- շեշտեց Զուրաբյանը:

Հարցին՝ ՀԱԿ-ը շարունակո՞ւմ է պնդել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, բանախոսը դրական պատասխան տվեց՝ միաժամանակ թվարկելով՝ Շանթ Հարությունյան, Գեւորգ Սաֆարյան: Իսկ քաղբանտարկյալ համարո՞ւմ է «Սասնա ծռերի» անդամներին:  Ի պատասխան՝ Զուրաբյանը միայն նշեց, որ իրենք զինված ապստամբության կողմնակից չեն:

Ապրիլյան պատերազմի մասին էլ խոսելիս՝ ՀԱԿ փոխնախագահը շեշտեց՝ այն ընդամենը ծիծեռնակ էր: «Ադրբեջանն այդ պատերազմից հետո ավելի է ոգեւորվել, ավելացրել իր սպառազինությունը, մանավանդ որ խաղաղ բանակցությունների հեռանկարներ չկան: Հրդեհը եկել, մոտեցել է մեր տանը: Պետք է մեր ձեռք բերած հաղթանակը ամրապնդել խաղաղության պայմանագրով, պահպանել Լաչինի նկատմամբ վերահսկողությունը, զարգացնել երկիրը: Պատերազմի հավանականությանը զուգահեռ՝ այլ խնդիր է տնտեսության փլուզումը: Բայց եթե մենք ստանձնենք երկրի ղեկը, խոստանում ենք ապահովել տնտեսության 6-7 տոկոսի աճ: Սա է մեր մոտեցումը եւ մենք սա համարում ենք հնարավոր»,- ամփոփեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3172 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ