Օսկանյանի որդու գործը գրեթե փակված է. Նանի Օսկանյանն անձամբ է միջամտել

24/02/2017 schedule22:41

Ինչպես հայտնի է՝ օրերս նախաքննական մարմնի որոշմամբ «Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանը, որ մեղադրվում էր իր մորաքրոջ որդու ընկերոջն առեւանգելու եւ ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ, ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Արա Օսկանյանի եւ նրա մորեղբոր որդու գործողություններից տուժած Նժդեհ Բերբերյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նախաքննական մարմնի այդ որոշմանը եւ հնարավո՞ր է բողոքարկի այն. «...վարույթն իրականացնող մարմինը ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին հավանաբար կալանավորման համար բավարար հիմքեր չունենալու պատճառով: Որոշումը բողոքարկելու անհրաժեշտություն իմ վստահորդը չի տեսնում»,- ի պատասխան մեր գրավոր հարցման նշել է Խուդոյանը:

Փաստաբանից հարցրել էինք, թե արդյոք իր վստահորդն ընդունո՞ւմ է, որ պարտք է մեղադրյալներին, եւ եթե այո՝ ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Փորձել ենք ճշտել նաեւ՝ ազատ արձակվելուց հետո Օսկանյանը հանդիպե՞լ է Նժդեհ Բերբերյանին: Խուդոյանը այս կապակցությամբ պատասխանել է. «Ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է դեպքի հանգամանքներին և նախաքննության ընթացքում կատարված գործողություններին, այլ կերպ ասած՝ նախնական քննության տվյալներ, չեմ կարող հրապարակել, քանի որ դրանք ենթակա են հրապարակման միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Համապատասխան տեղեկատվությունը կարող եք ձեռք բերել ՀՀ քննչական կոմիտեից: Իմ տեղեկություններով՝ նման գործողություններ չեն եղել»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ քննչական գործողություններ եղել են, բայց հրապարակման ենթակա որեւէ նոր տեղեկատվություն այդ գործով չկա:

Իրականում, մեր տեղեկություններով, Բերբերյանի եւ Օսկանյանի վեճի թեման փակված է: Լուրեր կան, որ վերջիններիս հաշտեցնելու համար Բերբերյաններին է այցելել նույնիսկ Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանը: Վերջինիս այցի արդյունքում Բերբերյանի բողոքը հետ է վերցվել, իսկ խնդրո առարկա 1.5 միլիոն դրամի պարտքը համարվել «ջրված»: Երբ փորձեցինք նշված լուրերը ճշտել Նանի Օսկանյանից՝ վերջինս ասաց, թե զբաղված է եւ չի կարող խոսել:

Հիշեցնենք, որ ըստ հարուցված քրգործի նյութերի՝ Արա Oսկանյանն ու նրա մորաքրոջ որդի Հրանտ Սիրադարյանը (վերջինս եւ տուժող Նժդեհ Բերբերյանը համադասարանցիներ են) Լենինգրադյան փողոցում գտնվող «Ռոբերտո» խանութի մոտակայքից առևանգել են Նժդեհ Բերբերյանին, նստեցրել ավտոմեքենա եւ տարել Աբովյան քաղաք, բռնությամբ ու նրա կամքին հակառակ պահել մեքենայի մեջ՝ պահանջելով վերադարձնել 1,5 միլիոն ՀՀ դրամի պարտքը:

Ըստ քրեական գործի տվյալների՝ պարտքը գոյացել է հետեւյալ կերպ. Նժդեհը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության իր խաղային հաշվեհամարին գտնվող Հրանտ Սիրադարյանի եւ Արա Օսկանյանի գումարներով ﴾մոտ 1 .650 հազար դրամ﴿ եւ պարտվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3707 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե