Երևան
12 °C
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բնապահպանության մեկ այլ նախկին նախարար Արամ Հարությունյանի հետ ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում:
Կոտայքից եկող նախընտրական տեղեկությունների համաձայն՝ այս երկու թեկնածուներն էլ ընտրողներին ընտրակաշառք են խոստանում: Վարդան Այվազյանը երեկ պատասխանել է մեր հարցերին:
- Պարոն Այվազյան, կարծիք կա, որ լարվածություն կա ձեր եւ պարոն Հարությունյանի միջեւ, քանի որ Կոտայքի մարզում դուք եք ՀՀԿ-ի առավել ընդգծված թեկնածուները, եւ յուրաքանչյուրդ աշխատում եք, որ հենց դուք առավելագույն ձայները տանեք:
- Կոտայքի մարզում մենք էլի թեկնածուներ ունենք, որոնք բոլորն ընդգծված են: Իսկ մեր միջեւ բացարձակապես լարվածություն չկա, որովհետեւ Արամ Հարությունյանն ապրել ու գործել է հիմնականում Եղվարդի տարածաշրջանում, ես՝ Չարենցավանում: Մեզանից յուրաքանչյուրը բացի այն, որ ունի հանրային ճանաչելիության որոշակի աստիճան, այդ տարածքներում նախկինում եղել ենք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր:
- Բայց հիմա նման բաժանում չկա, կա մեկ ընդհանուր Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածք, որտեղ երկուսդ եւս 10 այլ թեկնածուների հետ միասին առաջադրվել եք:
- Բնականաբար իմ՝ որպես մարդու, անհատականության եւ ոչ միայն որպես քաղաքական գործչի, ընկերների շրջանակը շատ ավելի մեծ է Չարենցավանում, քան թե նույն Եղվարդում կամ Կոտայքի մեկ այլ շրջանում: Նույնն էլ Արամ Հարությունյանին է վերաբերում: Բայց ինձ, օրինակ, Եղվարդում էլ են ճանաչում:
- Դուք Եղվարդում Արամ Հարությունյանի շտաբի հարեւանությամբ շտաբ բացե՞լ եք, ինչպես դա տեղի է ունեցել Մասիսում ձեր կուսակից Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի դեպքում:
- ՀՀԿ-ն ՀՀ բոլոր տարածքներում էլ շտաբներ ունի: Ես եթե Եղվարդ եմ գնում, գնում՝ տեսնում եմ իմ ընկեր Արամ Հարությունյանին, մենք նաեւ միասնական հանդիպումների կգնանք: Բայց ինձ ավելի շատ Չարենցավանում են ճանաչում: Իմ դպրոցական ընկերները, իմ նախկին կոլեկտիվը, աշխատանքային ընկերները Չարենցավանում են: Հուսով եմ, մեր ընտրատարածքում նման միջադեպ չի լինի: Մենք թեկնածուներով շաբաթ օրը հանդիպել ենք, բոլորս էլ նորմալ հարաբերությունների մեջ ենք: Կարող է, երիտասարդները մի փոքր ամբիցիոզ են: Սա կուսակցական ռեյտինգային ընտրություն է, եւ դա է կարեւորը: Սա կուսակցությանն առավելագույն քվեներ բերելու խնդիրն է:
- Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, չե՞ք կարծում, որ դա խնդրահարույց ընտրակարգ է: Հատկապես որ այդ լարվածությունը հենց ՀՀԿ-ի թեկնածուների միջեւ է առաջանում:
- Նայած թե որ տեսանկյունից ես դիտարկում: Եթե դու դրան մոտենում ես որպես անհատների միջեւ մրցակցության, բնականաբար խնդիր կա, եթե դիտարկում ես որպես կուսակցական պայքար՝ առավելագույն ձայն հավաքելու առումով, չկա խնդիր: Թեկնածուները պետք է ջանքեր ներդնեն, որ ստանան ժողովրդի առավելագույն վստահությունը, բայց այդտեղ շահելու է ընդհանուր թիմը:
- Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է: Մտավախություն չունե՞ք, որ նա մարզում ունեցած իր ազդեցությունը կօգտագործի Ծառուկյան դաշինքի եւ ոչ թե ՀՀԿ-ի օգտին:
- Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ՀՀԿ-ն էլ իր ազդեցությունն ունի նույն մարզպետի վրա: Բայց չեմ կարծում, որ պարոն Գուլոյանն այդ քայլին գնա: Մենք հանդիպում ենք, քննարկում ենք, ճշգրտում ենք որոշ հարցեր, եւ իմ տպավորությունն այն է, որ մարզպետը փորձում է այնպես անել, որ նորմալ ընտրություններ տեղի ունենան:
- Կոտայքի մարզը ավանդաբար համարվել է Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը կրող տարածք: 2012թ. խորհրդարանական ընտրություններին մարզի երեք մեծամասնական ընտրատարածքներից ընտրված պատգամավորները ԲՀԿ անդամ են: Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ն այնտեղ խնդիրներ է ունենալու:
- Խնդիր ցանկացած պարագայում լինելու է, որովհետեւ մենք ընտրության ենք գնում: Իսկ հանրային ազդեցությունը ենթադրում է բիզնես ազդեցություն, հեղինակության եւ կատարած կամ կատարելիք աշխատանքի ազդեցություն: Ես համաձայն եմ, որ նախկին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն Կոտայքի մարզում ստացել է 50 հազար ձայն, ԲՀԿ-ն՝ 68 հազար ձայն: Բնականաբար, ԲՀԿ-ն այնտեղ պետք է շատ ձայն ունենա, բայց մենք պետք է ջանքեր գործադրենք ու փորձենք ժողովրդին համոզել, որ մենք ոչ թե նրանց ջգրու, այլ հօգուտ մեզ ձայներ ստանանք: Բայց չկա մի այնպիսի տարածք, որտեղ խնդիրներ չլինեն:
- Արդեն տարբեր մարզերից ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու մասին տեղեկություններ են գալիս: Կարծիք կա, որ ՀՀԿ-ն Կոտայքի մարզում էլ է բաժանելու:
- Ինձ թվում է, որ դա հավասարաչափ կարող է տարածվել ընտրություններին մասնակցող ցանկացած ուժի վրա:
- Ցանկացածը չունի այդքան ռեսուրս: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մեծ ռեսուրսներ ունեն:
- Մյուսներն էլ ասում են, հենց ընտրվեցի, ձեզ 100 հազար դրամ թոշակ եմ տալու: Դա էլ ընտրակաշառքի մեկ այլ տարբերակ է: Ես ոչինչ չեմ բացառում: Բայց մենք տեսնում ենք, թե ընտրակաշառքի ազդեցությունը որքան է: Եթե միայն ընտրակաշառքի ազդեցությունը լինի, բոլորին անհայտ մեկին բերեք, ռեյտինգային ընտրակարգով առաջադրեք, եւ նա թող ընտրակաշառք բաժանի: Տեսնենք կընտրվի՞:
- Այսինքն, ընտրակաշառքը կգործի միայն այն դեպքում, եթե բաժանող թեկնածուն այդ ընտրատարածքում հայտնի՞ է:
- Ոչ, այդ հայտնի մարդը քվե ստանալու հնարավորություն ունի, բայց ես չեմ ուզում բախտագուշակի տպավորություն թողնել ու ասել, թե ինչպես են աշխատելու ռեյտինգային թեկնածուները: Մենք այսօր մարդկանց հետ ենք հանդիպում, մեր արած ու չարած գործերն ենք ներկայացնում, խոսում անելիքների մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT