Երևան
12 °C
Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն իրար հերթ չտալով լուծում են բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են շարքային քաղաքացիներն իրենց առօրյա կյանքում: Առաջնահերթությունը նրանք են, որոնք այս կամ այն կերպ ազդում են քաղաքացիների գրպանի կամ ընտանեկան բյուջեի ձեւավորման վրա: Երեկ արդեն հստակ հայտարարվեց, որ գազի, էլեկտրաէներգիայի եւ բենզինի գներն առաջիկայում շոշափելիորեն նվազելու են:
Կարեն Կարապետյանը նշանակումից հետո կառավարության առաջին իսկ նիստում հանձնարարական տվեց ուսումնասիրել գազի գնի իջեցման հնարավորությունը: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ սակագների իջեցում է լինելու: Սա լուրջ քարոզչական քայլ է, որի արդյունքն իշխանական կուսակցությունը կվայելի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:
Կարեն Կարապետյանը երեկվա նիստում խոսեց պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման մեխանիզմները կասեցնող օրենքների անհրաժեշտության մասին: Հայտարարեց, որ այն պաշտոնյաները, որոնց հայտարարագրած ունեցվածքը գերազանցում է եկամուտները, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, եւ պետք է ընդլայնվի նաեւ այն պաշտոնների շրջանակը, որոնց դեպքում ունեցվածքի հայտարարագրումը պարտադիր է: Մինչեւ 18 տարեկանների ծխախոտ գնելու եւ գիշերային ակումբներ հաճախելու խնդիրը բարձրացրեց: Հայտարարվեց մի շարք ԾԻԳ-երի լուծարման մասին, ինչի արդյունքում միլիոններ կխնայվեն: Այսինքն, միանգամից մի քանի սոցիալական խմբերի ականջ շոյող խոսքեր հնչեցին, եւ հոգ չէ` ինչը կիրականացվի, ինչը` ոչ:
Վարչապետը նաեւ անդրադարձավ ճանապարհատրանսպորտային ցավոտ խնդրին`արագաչափերին եւ կարմիր գծերին: Այս հարցում Սերժ Սարգսյանը վարչապետի հետ մրցավազքի մեջ էր մտել եւ նախօրեին նույն խնդիրը քննարկեց ՀՀ ոստիկանապետի, Երեւանի քաղաքապետի, կառավարության անդամների հետ: Երեկ վարչապետը կրկնեց Սերժ Սարգսյանի հանձնարարականները:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դա բավականին զվարճացրեց: Գասպարյանը Կարապետյանի խոսքի ընթացքում լայն ժպտում էր, հետո փորձեց լուրջ դեմք ընդունել, ինչը լավ չստացվեց, հետո ցնցվելով ծիծաղեց: Իրականում ծիծաղելի էր այն ամենն, ինչ ասում էր վարչապետը, բայց ոստիկանապետը, կարծես թե, բովանդակության հետ խնդիր չուներ. նախորդ օրը, երբ նույն բանը Սերժ Սարգսյանն էր ասում, Գասպարյանը լուրջ կուլ տված նստած էր:
Սարգսյանն ու Կարապետյանը հանձնարարեցին այնպես անել, որ «Սեքյուրիթի դրիմ» եւ«Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունների ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետությանը փոխանցվի: Երկու օր է հանրությունը տարակուսանքի մեջ է: Ի՞նչ իմաստ ուներ սա եւ ինչպե՞ս է պետությունը մասնավոր ընկերություններից վերցնելու իրենց ֆինանսական հոսքերի կառավարումը:
Ոչ ոք չի ժխտում, որ արագաչափերի եւ կարմիր գծերի հետ կապված մեծ դժգոհություն կա: Այս մասին բազմիցս խոսվել է խորհրդարանում, փորձ է արվել հարցը մտցնել Սահմանադրական դատարան, քաղաքացիական ակտիվիստներն են ակցիաներ արել: Բայց մարդիկ դժգոհում էին բարձր եւ անարդյունավետ տուգանքներից, կարմիր գծերում կայանելու համար սահմանված գներից: Քանի որ համոզմունք կա, որ այս բիզնեսում նույնպես Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը 50 տոկոս մասնաբաժին ունի, հաճախ հնչում էր նաեւ նրա անունը, այն համատեքստում, որ քաղաքացիներին թալանում են Սաշիկին հարստացնելու համար:
Եվ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը: Նա հաստատեց այս ամենը եւ հայտարարեց, որ այսուհետեւ այդպես չի լինի, իր եղբորը հարստացնելու փոխարեն՝ քաղաքացիներից հավաքագրված տուգանքները կուղղվեն բյուջե: Այլ բացատրություն չկա, թե ինչպես պետք է պետությունը մասնավոր ընկերության ձեռքից ֆինանսական կառավարումը վերցնի: Մասնագետները պնդում են, որ չեն էլ պատկերացնում, թե ինչպես է իրավաբանորեն դա հնարավոր:
Պետության համար գուցե դժվար է, բայց Սերժ Սարգսյանից կես խոսք կպահանջվի, որպեսզի եղբայրը հասկանա, որ հանուն 2017-ի ընտրությունների, պետք է հրաժարվի այդ եկամուտներից: Սարգսյանը սխալմամբ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազման դիվիդենտները զիջեց Կարեն Կարապետյանին եւ պետք էր դա որեւէ կերպ կոմպենսացնել: Այնուամենայիվ, «Սեքյուրիթի դրիմի» հետ այս ֆոկուսը երեւի չաշխատի: Միայն այն, որ իրենց գումարները չեն մտնելու Սաշիկի գրպանը, մարդկանց չի բավարարի:
Ուրիշ բան, եթե Սարգսյանը շարունակի սկսած գործը եւ օրինակ Սաշիկ Սարգսյանի խլած բիզնեսները վերադարձնի տերերին, կամ բոլոր բիզնեսներից նրա հիսուն տոկոս եկամուտներն ուղղի բյուջե: Կարելի է այլ քայլ անել: Օրինակ` մոտ ժամանակներս խորհրդակցություն տեղի ունենա Սամվել Ալեքսանյանի մասնակցությամբ եւ հանձնարարական իջեցվի, որ առաջիկա 5 ամիսներին բոլոր «Երեւան Սիթիներում» հացաբուլկեղենը, կաթնամթերքը, լվացքի եւ լողանալու նյութերը, ձեթը, կարտոֆիլը, վերմիշելն ու շաքարավազը 10-35 դրամով վաճառվեն: Ընդամենը մի քանի ամսով:
Գազի գինն էլ անժամկետ չի իջնում: ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ լրագրողներին ասել է, որ գների իջեցում նախատեսվում է հունվարից: «Վեց ամիս գազի գնի իջեցման որոշումը չի կարող փոխվել»,- ասել է նա: Սա նշանակում է, որ վեց ամիս անց, այսինքն` հունիսին, երբ ընտրություններից հետո կյանքը նորմալ հուն վերադառնա, գազը նորից կթանկանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT