Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդես է եկել սփյուռքահայությանը ուղղված կոչով: Քայլն աննախադեպ է` մինչ այժմ այսպիսի կոչով երբեւէ որեւէ վարչապետ հանդես չի եկել:
Եղել են կոչեր, որոնք հնչել են որեւէ ելույթում, որպես դրա բաղադրիչ: Նման կոչեր հնչել են, ասենք, արտասահմանյան այցերի ժամանակ որեւէ երկրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ եւ այլն: Սակայն այս մեկը առանձնանում է նրանով, որ ՀՀ գործող վարչապետը, առանց որեւէ առիթի, պատկերավոր ասած՝ իր նստավայրից որպես առանձին «հրովարտակ»՝ հնչեցնում է նման կոչ: Սա բավականին հետաքրքիր է նախ այն տեսանկյունից, թե ինչո՞ւ հիմա, այդ ի՞նչ պատահեց: Եվ երկրորդ. ի՞նչ արդյունքներ է սպասում նման կոչից դրա հեղինակը եւ ինչպիսի՞ արդյունքներ կլինեն գործնականում: Պակաս հետաքրքիր չէ նաեւ բովանդակությունը: Բովանդակության առանձնահատկությունն այն է, որ կոչում գոնե բաց տեքստով չի խոսվում փողի մասին:
«Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի եւ խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի խելացի մարդկային ներուժով: ... Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության եւ գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»,- իր կոչում այսպիսի բովանդակություն է դրել Կարեն Կարապետյանը:
Եվ ուրեմն, ինչու Կարեն Կարապետյանը որոշեց հանդես գալ նման կոչով հիմա: Տարբերակներից մեկն այն է, որ այսպիսով Կարեն Կարապետյանը մտնում է մի դաշտ, որը մինչ այժմ եղել է Սերժ Սարգսյանի գրեթե միանձնյա «սեփականությունը»: Եթե քրքրենք արխիվները, ապա ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից հիմնականում հենց Սերժ Սարգսյանն է իր ելույթներում «երկխոսում» սփյուռքի հետ: Այստեղ, իհարկե, պետք չէ հաշվի առնել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, կամ ասենք ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պարբերական «ելույթները»:
Հավանական տարբերակներից մյուսն այն է, որ առանց փող ուզելու սփյուռքահայերին դիմելով՝ վարչապետը արձանագրում է, որ ինքը փող «ճարելու» խնդիր չունի. որքան պետք է` կճարի: Բայց բարձրակարգ կառավարիչներ, որոնք կառավարման նոր` ժամանակակից մշակույթ կբերեն ու կբարձրացնեն տնտեսության արդյունավետությունը, այն է, ինչի կարիքը կա:
Մեկ այլ տարբերակ, որը կարող է դիտվել որպես նման կոչով հանդես գալու շարժառիթ, ներքաղաքական իրավիճակն է: Այսինքն, կոչը ուղղված է ոչ թե, կամ գոնե ոչ այնքան սփյուռքահայերին, որքան մեր հանրությանը: «Մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաեւ սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գիտակցել ենք բացթողումները, եւ հերթական սխալները թույլ տալու իրավունք այլեւս չունենք...»,- իր կոչում ասում է ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը առաջիկա ընտրություններից մեկ ամիս առաջ: Ու այս կոչի հիմնական «սպառողը» ոչ թե սփյուռքն է, այլ հենց Հայաստանի բնակչությունը, որը ապրիլի 2-ին պետք է գնա ընտրության: Ու ասում է ընտրության իրավունք չունեցող սփյուռքահային, իսկ ընտրության իրավունք ունեցող հայաստանցիների տեսանկյունից սա նախընտրական քարոզ չէ` ուրիշին է ուղղված, ընտրությունների հետ կապ չունի, ուրեմն ավելի արժեքավոր է:
Թե այս տարբերակներից որն է իրականը, դժվար է ասել: Չի բացառվում, որ միանգամից բոլոր տարբերակներն էլ իրական են, կամ դրանց մի մասը: Բայց ավելի կարեւոր է, թե ինչ արդյունք կարող է սա ունենալ, կանսա՞ն այս կոչին սփյուռքահայերը: Այստեղ թերեւս ավելի հեշտ է գտնել իրականությանը առավելագույնս մոտ պատասխանը: Այն է` ազդեցությունը լավագույն դեպքում կլինի շատ թույլ, իսկ ավելի հավանական է, որ ոչ մի ազդեցություն էլ չի ունենա:
Նման պնդման համար ամենեւին էլ կարիք չկա պատճառները փնտրել սփյուռքում: Պատճառներն ընկած են հենց մեր մեջ, հենց մեր երկրի կառավարման հիմքում: Դժվար է ակնկալել, որ Հայաստան կգան մեկ բառով ասած՝ թոփ մենեջերներ՝ արդյունավետ կառավարելու այս կամ այն բիզնեսը, այս կամ այն ենթակառուցվածքը, երբ հենց Հայաստանի կառավարումը մեղմ, շատ մեղմ ասած՝ հեռու է արդյունավետության նույնիսկ ամենացածր մակարդակից: Իսկ եթե իրերն իրենց անունով կոչենք, մեր երկիրը կառավարվում է միջնադարյան ստանդարտներով` կան թաղային խանիկեր, ռեգիոնալ իշխանիկներ, խոշոր հողատեր-կալվածատերեր, կան թագավորներ...: Թագավորները որոշում են, թե որ ռեգիոնում ով է լինելու իշխանը, իշխանները որոշում են, թե ովքեր են լինելու այս կամ այն թաղի խանիկները, որ օլիգարխն է ամենասիրելին, ով պետք է հովանավորություն ստանա, ով պետք է մենաշնորհ ստանա... հողատերերը ընդլայնում են իրենց կալվածքները ոչ թե շնորհիվ նրա, որ արդյունավետ են մշակում հողերը, այլ ուղղակի իրենք այդպես են ուզում...:
Հնարավո՞ր է արդյոք այս մղձավանջային միջնադարում գտնել «թոփ մենենջերի» տեղը: Իհարկե, առանձին օրինակներ կարելի է գտնել` այդպիսիք եղել են, կան ու էլի կլինեն: Սակայն այստեղ խոսքը ընդհանուր իրավիճակի մասին է: Առանձին վերցրած՝ Էռնեկյանի խաղողի այգիները կամ մեր բանկերը եւ այլն, ցավոք սրտի, մթնոլորտ չեն փոխում` դրանք ընդամենը առանձին, նույնիսկ կարելի է ասել՝ թանգարանային նմուշներ են: Իսկ առաջիկա ընտրություններում «առաջատար» երկու ուժերի ներկայացրած նախընտրական ցուցակների կազմը ցույց է տալիս, որ իրավիճակի փոփոխություն սպասելը ուղղակի միամտություն է: Այդ երկու ուժերին իշխանության են բերելու ոչ թե գաղափարները, այլ փողը, կրիմինալը, ճորտատիրական ավանդույթները...: Մի խոսքով, այս կոչից ակնկալիքներ ունենալ, թերեւս, պետք չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե
Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին
Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան
Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել
ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը
Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ
Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան
Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը
1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ
24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար
ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն
Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT