«Ես չեմ ամաչում այդ օրերի իմ պահվածքի համար». Արամ Սարգսյանը՝ 2008-ի մարտի 1-ի մասին

«Մարտի 1-ը այն հարցն է, որի մասին քաղաքական ուժը, քաղաքական կուսակցությունը, անհատը չպետք է հիշի միայն ընտրությունների ժամանակ». այսօր ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ պետք է գործունեությամբ, ապրելակերպով, տարբեր քաղաքական կուսակցությունների հետ ունեցած հարաբերություններով ապացուցել, որ խնդրի լուծումը տեսնում ես միայն այդ դեպքերի մեղավորների բացահայտման մեջ:

«Որովհետեւ միայն բացահայտումն է երաշխիքը, որ այլեւս նման բաներ չեն կրկնվի ընտրությունների ժամանակ: Հակառակ դեպքում ընտրությունները դառնում են ամենաթողության եւ ուժով սեփական իշխանությունը պահելու միջոց»,- նկատեց Սարգսյանը:

Հնարավո՞ր էր կանխել Մարտի 1-ը՝ հարցրեց լրագրողներից մեկը. «Դժվար է ասել: Ճիշտ է՝ ես իրադարձությունների կիզակետում եմ եղել, բայց իշխանությունների կողմից դեսպանների մակարդակով բանակցություններ են գնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որի մանրամասներին տեղյակ չեմ: Ինչ վերաբերում է ինձ՝ իմ կյանքում բազմաթիվ դեպքեր կան, որոնց կրկնվելու պարագայում ես ուրիշ կերպ կվարվեի, մարտի 1-ն այդ դեպքերից չէ: Ես չեմ ամաչում այդ օրերի իմ պահվածքի համար. մնացել եմ մինչեւ վերջին մարդը, արել եմ ամեն ինչ, որ զոհերի թիվը քիչ լինի, արել եմ ամեն ինչ, որ Երեւանին քիչ վնաս պատճառվի, արել եմ ամեն ինչ, որ այդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչից հետո մարդիկ անվտանգ դուրս գան ու ոստիկանության թիրախում չհայտնվեն»,- մանրամասնեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Խոսելով Մարտի 1-ի կրկնության հավանականության մասին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ ընդամենը մի տարբերակ գոյություն ունի, որ Մարտի 1-ը կամ հետընտրական պրոցեսները չկրկնվեն:

«Սերժ Սարգսյանը մտածում էր, որ այդ տարբերակը նախագահական ընտրությունները վերացնելն է ու ամեն ինչ խորհրդարանականին վերածելը: Որովհետեւ բոլորս էլ հիշում ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո երբեք էլ մեծ հանրահավաքներ չեն եղել ու մեծ հաշվով հանրության համար միեւնույնն է եղել՝ պատգամավոր Պողո՞սն է դառնում, թե՞ Պետրոսը: Բայց այս փոփոխությունը դա չէ: Եվ մեր խնդիրն է հանրությանը հասցնել, որ մենք այս ընտրությամբ ընտրում ենք երկրի առաջին դեմքին, որ 2018-ից հետո այս խորհրդարանն է դառնում երկրի հիմնական իշխանությունը, որն էլ առաջադրում է առաջին դեմքին:

Այս առումով Սերժ Սարգսյանի հաշվարկները սխալ են դուրս գալու, որովհետեւ հետընտրական պրոցեսներ չլինելու ընդամենը մի տարբերակ կա. դա արդար ընտրությունների կազմակերպումն է: Եթե ընտրությունները կեղծվեն, մարդը տեսնի, որ իր քվեն տեղ չի հասել, տեսնի որ իրեն խաբել են, բողոքող մարդը փողոց է դուրս գալու: Իսկ հիմա պատկերացրեք. 1500-ից ավելի առաջադրված մարդիկ, անկախ նրանից, թե էդ մարդիկ որ կուսակցությունից են, իշխանամե՞տ են, հաճախո՞րդ, թե՞ իրական ընդդիմադիր, եթե տեսնեն, որ ընտրությունը կեղծվել է, իրենք գնալու են այն վայրը, որտեղ դրա մասին խոսում են, բողոքում այդ իրավիճակի: Իսկ այդ վայրը Ազատության հրապարակն է: Եվ ես վստահեցնում եմ, որ եթե իշխանությունները խախտեն, այս դեպքում ելքը էլի «Ելք» դաշինքի հետ է ու մենք կլինենք այդ հրապարակում»,- վստահեցրեց Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4322 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը