Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ուղեղի ցնցո՞ւմ է ստացել. ոստիկանությունը դեռ ուսումնասիրում է

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը շարունակում է Գորիսի ոստիկանության բաժնում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ ահազանգի ուսումնասիրությունը: Այդ մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:

Դեռեւս պարզված չէ նույնիսկ՝ Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանն ի՞նչ կապ ունի ծեծի հետ, արդյո՞ք ծեծվածը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է:

Մեզ հաջողվեց ճշտել, որ թեեւ Գեւորգ Ազիզյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին բարձրաձայնած 20-ամյա Էդմոնը բոլորին հայտնի է որպես Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդի, սակայն ազգանունը Ասրյան է (Էդմոնը պնդում է, որ Սեյրանը իր հայրն է, Ս.Խաչատրյանը՝ հակառակն է պնդում): Վերջինս այդ ազգանունով է գրանցված նաեւ Գորիսի բժշկական կենտրոնում, որտեղ նախօրեին հետազոտության է ենթարկվել: Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ չնայած բարձրացված աղմուկին՝ վերջինս որեւէ լուրջ վնասվածք չի ունեցել եւ անմիջապես տուն է գնացել. ոչ արտաքինից, ոչ էլ ռենտգեն հետազոտության արդյունքում նրա մոտ լուրջ վնասվածք չի հայտնաբերվել:

«Ինձ մոտ նշված է ուղեղի ցնցում՝ հարցական նշանով (դեռեւս չի հաստատվել) եւ աջ այտի սալջարդ: Նշանակվել է նյարդաբանի կոնսուլտացիա, սակայն չի այցելել»,- մեզ հետ զրույցում ասաց Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկ Վլադիկ Հայրապետյանը:

Մեր տեղեկություններով Էդմոն Ասրյանը, չնայած տարիքին՝ հասցրել է մի քանի անգամ դատվել: Նա վերջին շրջանում շարունակ SMS հաղորդագրություններ է գրել ոստիկանության Գորիսի բաժնում աշխատող մի լեյտենանտի, նրան ամուսնության առաջարկ արել՝ ընդգծելով, թե իրեն չի հետաքրքում նրա կարգավիճակը: Չի բացառվում, որ Գորիսի բաժնում Էդմոնին այս կապակցությամբ որոշակի «բացատրություններ» տրվել են:

Երեկ armlur.am կայքը գրել էր, որ իրենց տեղեկություններով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդմոն Խաչատրյանը: Վերջինս ծեծից հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն և դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ըստ նույն տեղեկությունների` ոստիկանների ցասման պատճառը եղել է Էդմոն Խաչատրյանի` ոստիկանության կին լեյտենանտին անձնական բնույթի նամակներ գրելը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5348 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին