«Ելք»-ը բացառում է ՀՀԿ-ի հետ կոալիցիան, իսկ մյուսների հետ կհամագործակցի մեկ նպատակով

Հայաստանում նախընտրական պրոցեսը սկսվել է 2012 թվականի մայիսի 7-ից՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների հաջորդ օրվանից: Նման գնահատական այսօր հնչեցրեց «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ դաշինքի ցուցակի առաջին երեք ներկայացուցչի մասնակցությամբ հրավիրված համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մրցապայքարի հավասար հնարավորություններին եւ քննադատության թիրախներին:

«Հավասար հնարավորություններ ասել, թե մենք ունենք, ես դրա մասին մի օր խոսել եմ: Վերցրեք ՀՀԿ-ի հայտարարագիրը եւ նայեք՝ քանի շենք-շինություն ունի այդ կուսակցությունը Հայաստանի գյուղերից սկսած մինչեւ Երեւանի կենտրոն, եւ տեսեք՝ մյուս քաղաքական միավորները հավասար հնարավորություններ ունե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ «Ելք» դաշինքի մրցակիցը իշխող Հանրապետական կուսակցությունն է եւ այն կոալիցիան, որն այժմ կա (ՀՀԿ-ՀՅԴ):

«Այստեղ մի կարեւոր հանգամանք կա. հիմա եթե տեսնենք ընդդիմադիր կամ ոչ իշխանական ինչ-որ ուժ ցուցակագրում է մարդկանց, որ փող բաժանի, արդյո՞ք պետք է լռենք դրա մասին, բնականաբար՝ ոչ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ լրացնելով Էդմոն Մարուքյանի խոսքը՝ հստակ ընդգծեց, որ «Ելք» դաշինքը բոլոր դեպքերում բացառում է խորհրդարանում կոալիցիայի ձեւավորումը Հանրապետական կուսակցության հետ: «Ինչու ենք այսպես ասում: Ոչ թե նրա համար, որ քաղաքական դաշտում այդպես շատ հոգեհարազատ գործընկեր ուժեր ենք տեսնում, այլ, որովհետեւ մենք կարծում ենք, որ եթե խորհրդարանում մենք տեսնենք, որ կա իրական հնարավորություն Հայաստանում իշխանության փոփոխություն իրականացնելու համար, մենք պետք է որպես հանրության առաջ ստանձնած պարտավորություն՝ կարողանանք այդտեղ ճկուն գտնվել: Այո՛, հանուն փոփոխությունների գնալ քայլերի, որոնք կօգնեն մեզ կատարել մեր պարտավորությունները հանրության առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս դաշինքը վերապահումներ ունի որոշ ուժերի հետ համագործակցելու հարցում, բայց քարոզարշավի ժամանակ հիմնական խնդիրը ՀՀԿ-ն է, ինչպես նաեւ ապօրինությունները:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հիշեցրեց նախկին ընտրությունները՝ մատնանշելով, որ այդ ժամանակ ընտրակաշառք բաժանող ուժերի մեջ միայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3866 դիտում

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան