Ապրիլյան օրերին դիզվառելիքի որակի խնդիր չի եղել. Սեյրան Օհանյանը հակադարձում է վարչապետին

Ազգային ժողովում չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ հայտարարությունը քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել և քննարկման առարկա դարձել: Հիշեցնենք, որ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե «ԱՐԱԳԳ» ՍՊԸ-ն շուրջ մեկ ամիս է, չի կարողանում Հայաստանի մաքսային գոտուց հանել, մաքսազերծել 460 տոննա կերոսինը, Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ներկրվողը վառարանային վառելիք է, որը հաճախ խառնում են նավթամթերքի հետ: Վարչապետի խոսքերով՝ Հայաստանում էլ նկատում են, որ այն վաճառվող դիզվառելիքի հետ խառնելու մտադրություն կա:

«Դա կերոսին չէ, այլ վառարանային վառելիք է, և կասկածում ենք, որ Հայաստանում այս պահին այսպիսի սպառում ունենք: Եվ կասկածում ենք, որ վառարանային վառելիքը հետո գնում, խառնվում է կերոսինին, և մենք շուկայում ունենք անորակ նավթամթերք: Մենք հիմա հետազոտություններ ենք անում, որ շուկա չմտնի այնպիսի մի ապրանք, որը հետո կհայտնվի մեկ այլ տեղ: Ինչ վերաբերում է այս ապրանքատեսակին, ապա դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում դրա պատճառով»,- հայտարարել էր վարչապետը:

Ապրիլյան դեպքերից հետո, իհարկե, եղել են կասկածներ ու հրապարակումներ, որ հայկական կողմը զգալի կորուստներ ունեցավ նաև այն պատճառով, որ որոշ տեխնիկական միջոցների անբավարարություն ուներ: Բայց չի եղել հայտարարություն, որ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկան չի աշխատել: Այդ առումով Կարեն Կարապետյանը սենսացիոն գաղտնիք է բացահայտել:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում պաշտպանության նախարար էր Սեյրան Օհանյանը և մենք փորձեցինք նրանից վարչապետի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ:

- Պարոն Օհանյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե վառելիքի պատճառով ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում:

- Որքան հասկանում եմ, վարչապետի խոսքը վերաբերում էր կերոսինի ներկայիս ներկրումներին, որ քայլեր են ձեռնարկում, որպեսզի այն համապատասխանի այն պահանջներին, որոնք կան մեր հանրապետությունում: Եվ խոսք եղավ, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են նաև դեպքեր, երբ տեխնիկան լիցքավորված է եղել ոչ այն վառելիքով, որն անհրաժեշտ է: Ես համարում եմ, որ եթե էդպիսի տեղեկություններ կան, ապա պետք է դրանով զբաղվեն: Իսկ այն, ինչ կապված է ապրիլյան պատերազմի հետ, դիզվառելիքի որակի հետ կապված խնդիր չի եղել: Հակառակ դեպքում՝ ինքս էլ կողմնակից եմ և պնդում եմ, որ դա իրականացվի և իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Տարբեր մեկնաբանություններ կան, հիմա տարբեր մարդիկ ասում են՝ տանկերում բենզին չի եղել՝ չհասկանալով, որ տանկերը լիցքավորում են միայն դիզելային վառելիքով: Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության բանակի հրամանատարության կողմից այդպիսի տեղեկություններ չեն եղել, դրանք պարզապես ասեկոսեների կամ տարբեր մեկնաբանությունների արդյունք են:

- Այսինքն՝ դուք պնդում եք, որ ապրիլյան օրերին դիզվառելիքի որակի հետ կապված խնդիրներ չեն եղել:

- Որակի հետ կապված խնդիրներ չեն եղել ապրիլյան պատերազմի ժամանակ: Մենք այդպիսի տեղեկություններ չունենք:

- Այդ դեպքում վարչապետի մակարդակով ինչո՞ւ է նման հայտարարություն արվում:

- Այդ մասին արդեն պետք է վարչապետին հարցնել: Իսկ իմ տպավորությամբ՝ խնդիրը վերաբերում էր այսօրվա ներկրման խնդիրներին:

- Այո, բայց նա, փաստորեն, փաստեր կամ կասկածներ է ունեցել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի որակի խնդիր է առաջացել:

- Ես պատասխանեցի և նորից չեմ կրկնի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8314 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև