Երևան
12 °C
2016 թվականի հուլիսին սեփական ավտոմեքենայով «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը, որը 26 օր է՝ հացադուլի մեջ էր, այսօր ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից եւ տեղափոխվեց «Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոն:
«Հաց բերողի» նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորություն կիրառելու միջոցով։
Մասնավորապես այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների եւ խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով այսօր հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի հետ: Ըստ գլխավոր դատախազության նույն օրը տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, ինչպես նաեւ վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին: Նրանց առաջարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Արթուր Սարգսյանին՝ գործի քննության ընթացքում վերջինիս պատշաճ վարքագիծը, այլ դատավարական պարտականությունները կատարելու եւ քրեական օրենսգրքով արգելված նոր արարք կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ հավաստիանալու համար, որից հետո հաստատել իրենց խնդրանքը կամ հրաժարվել դրանից:
Անձնական երաշխիքի գրավի չափը կազմում է 500 հազար դրամ, պատգամավորների կողմից այն մուծելուց մի քանի ժամ հետո Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ էին հավաքվել Արթուր Սարգսյանի հարազատները, սակայն նրանց այդպես էլ տեսնելու հնարավորություն չընձեռնվեց. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն»: Արթուր Սարգսյանի եղբորը շտապօգնության բժիշկներն արգելեցին մոտենալ մեքենային եւ ուղեկցել եղբորը: Մեր զրույցում նա ասաց, որ հասցրել է տեսնել Արթուրին, նա թույլ էր: «Նորմալ խոսում էր, բայց շատ թույլ էր»,- հակիրճ պատասխանեց նա:
Լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը իր պաշտպանյալի վիճակը ծանր որակեց: Փաստաբանի խոսքով՝ Արթուր Սարգսյանը պետք է հետազոտություններ անցնի: Հարցին՝ դադարեցրե՞լ է հացադուլը, որը սկսել էր փետրվարի 10-ից, Եգորյանը պատասխանեց, որ կպարզվի հիվանդանոցում բուժզննում անցնելուց հետո։ «Նա պետք է մասնագիտական օգնություն ստանա, որպեսզի հնարավորություն ունենա դուրս գալ հացադուլից»,- ասաց Եգորյանը: Մեր ճշտող հարցին՝ նա կարողանո՞ւմ է տեղաշարժվել, քայլել, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով՝ «ինքնուրույն չի կարող տեղաշարժվել»:
«Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանը մոտ մեկ ժամ հետազոտություններ էր անցնում: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մեր զրույցում Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ միայն հետազոտությունից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան ասել:
«Նախնական տվյալներով՝ գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է՝ 120/80, պուլսը՝ 88, ջերմություն չունի: Նրա առողջական վիճակի մասին վերջնական պատասխան տալու համար որոշակի հետազոտություն է հարկավոր»,- ասաց նա՝ հավելելով, որ հստակ տեղեկություններ կհայտնեն վաղը առավոտյան:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, որը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել ՀՔԾ եւ փետրվարի 9-ին կալանավորվել: Հաջորդ օրն առավոտյան ի նշան բողոքի «Հաց բերողն» անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչից հետո նրա առողջական վիճակն էլ ավելի վատացավ: Նրա պաշտպաններն այս ընթացքում հանդես եկան բազմաթիվ հայտարարություններով՝ մանրամասն նշելով Արթուր Սարգսյանի առողջական խնդիրները: Մասնավորապես մարտի 3-ին նրա պաշտպան Տիգրան Եգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով հետեւյալը. «01.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ է՛լ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաեւ ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչեւ ոտնաթաթերը: Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաեւ աջ ոտքի այտուցման գործընթացը: Արթուր Սարգսյանի մոտ շարունակվում են գլխապտույտները, աչքերի ցավն ու գլխացավը, ողնաշարի ցավը, ինչպես նաեւ՝ կրկին արյան համ է առնում բերանի խոռոչում: 02.03.2017թ. դրությամբ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել, հատկապես՝ այտուցվել է նրա ձախ ոտքի ծունկը եւ նույն օրը, ժամը 16:00-ից մինչը 19:30 նա ունեցել է արյունահոսություն, եթե նախկինում դա տեղի էր ունենում արյունային փսխումների կամ արյունային պարբերական արտադրությունների տեսքով, ապա այս անգամ ավելի ճիշտ բնութագրվում է որպես հենց արյունահոսություն, գրեթե անընդհատ...»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT