ՕՐՕ-ի ծրագրում ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու կետ չկա. Սամվել Բաբայանը կարևորում է այն

Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց նախընտրական ծրագրերում հատուկ բաժին կամ գոնե անդրադարձ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը կամ Արցախի հանրապետությանն ընդհանրապես: Որևէ քաղաքական ուժ, սակայն այդպես էլ չի նշել, թե ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը: Ինչ քայլեր պետք է արվեն, փոխզիջում լինելու է, թե՝ ոչ, իսկ եթե լինելու է, ապա ինչպիսի փոխզիջում են պատկերացնում՝ ինչը ինչի դիմաց պետք է զիջվի և այդպես շարունակ:

Կուսակցությունների ու դաշինքների ծրագրերում Արցախի հարցով ընդամենը խաղաղության ու զարգացման շրջանակներում ընդհանուր դրույթներ են շարադրված առանց որևէ կոնկրետությունների: Բայց իշխանական ուժերի, առավել ևս ԼՂՀ հարցով զբաղվող նախկին պաշտոնյաներ ունեցող քաղաքական կազմակերպությունների ծրագրերն այդ հարցում պետք է որ ավելի կոնկրետ և իրատեսական դրույթներ պարունակեին:

Այդ տեսակետից ուշագրավ է հատկապես Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ծրագիրը, որտեղ ԼՂՀ հակամարտության կարգավորմանը վերաբերող կարևորագույն՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու, բանակցային կողմ դարձնելու խնդրին ուղղված որևէ դրույթ չգտանք: Ծրագրում կան ԼՂՀ-ին վերաբերող ընդհանուր դրույթներ. «Մեր դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը» կամ` «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որեւէ համաձայնության»: Բայց բանակցային գործընթացներում Արցախի իրավունքների վերականգնման՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու հարցին վերաբերող որևէ ձևակերպում չկա:

Եվ սա այն դեպքում, երբ ՕՐՕ դաշինքի երեք առաջնորդներն էլ՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանն այդ հարցում պատահական մարդիկ չեն եղել: Ր. Հովհաննիսյանն արտգործնախարար է եղել 1991-1992թթ.-ին, Ս. Օհանյանը մինչև 2007թ. եղել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, զինադադարից հետո բարձրաստիճան սպա ԼՂՀ պետական բանակում և ի վերջո՝ այդ բանակի հրամանատարը: Իսկ 2007-ին եկել է Հայաստան ու նշանակվել նախ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, այնուհետև պաշտպանության նախարար մինչև անցած տարվա հոկտեմբեր ամիսը: Իսկ արդեն Վ.Օսկանյանը ՀՀ արտգործնախարարն է եղել ամբողջ 10 տարի, Ադրբեջանի հետ հենց ինքն է կարգավորման շուրջ վարել այդ բանակցությունները: Եվ այս երեքն էլ քաջ պատկերացնում են, թե ինչ է նշանակում Արցախի բանակցային կողմ լինելը:

Սակայն հիշեցնենք, որ հենց Վ. Օսկանյանի ու Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցություններից: Միգուցե պատճառը հենց սա է, որ ՕՐՕ դաշինքում այդ հարցի վերաբերյալ որևէ դրույթ չկա: Մեզ առայժմ չհաջողվեց Վ. Օսկանյանից այդ հարցի վերաբերյալ որևէ բացատրություն ստանալ: Փորձեցինք դա անել դաշինքի դե-ֆակտո ղեկավար, հավանաբար նաև դաշինքի շտաբի ղեկավար Սամվել Բաբայանից, ով նույնպես պատահական մարդ չէ այդ հարցում՝ 1993-1999թթ.-ին նա ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր: Ի դեպ, նրա օրոք ԼՂՀ-ն բանակցային կողմ էր: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը դաշինքի ծրագրի հետ որևէ կապ չունի: Բայց չէ որ աջակցում է այն դաշինքին, որի ծրագրում նման դրույթ չկա: «Այո, աջակցում եմ, բայց ես ծրագիր գրող չեմ»,- պատասխանեց նա:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս է վերաբերում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցին: «Ես դա շատ եմ կարևորում: Ես միշտ ասել եմ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Ինձ համար դա շատ կարևոր է: Այդ հարցն ուրիշ լուծում չունի: Ինչքան դա չի լինի, այդ հարցը չի լուծվելու»,- հավելեց Ս. Բաբայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3606 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև