«Բարսան» մտավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ. դեռ ոչ ոք նման «քամբեք» չէր արել. վիդեո

Գլխավոր լուսանկարում այն պահն է, երբ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն հանդիպման 95-րդ րոպեին գրավում է «ՊՍԺ»-ի դարպասը եւ օգնում իր թիմի հասնել պատմական հաջողության: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, պատմության մեջ դեռ ոչ մի թիմի չի հաջողվել ետ բերել 4 գնդակի տարբերությունը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 1-ին խաղում կատալոնացիները մրցակցի հարկի տակ պարտվել էին 0:4 հաշվով, եւ թեեւ շատերն էին ասում, որ «Բարսան» ի զորու է «քամբեք» անել (ետ բերել կորցրածը), միայն ամենալավատեսներն էին իրոք հավատում, որ թիմը քառորդ եզրափակիչ դուրս կգա:

Երեկ՝ մարտի 8-ին, պատասխան խաղում «Կամպ Նոու» մարզադաշտում Լուիս Էնրիկեի ֆուտբոլիստները հենց սկզբից ցույց տվեցին, որ իսկապես տրամադրված են հրաշք գործելու: Արդեն 3-րդ րոպեին Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ «Բարսան» առաջ անցավ հաշվի մեջ: Ողջ խաղակեսի ընթացքում թիմը տիրում էր նախաձեռնությանը եւ «ՊՍԺ»-ին ազատ շունչ քաշելու հնարավորություն չէր տալիս: 40-րդ րոպեին ֆրանսիական թիմը նվեր մատուցեց մրցակցին: «Կապտանռնագույնների» գրոհի ժամանակ խառը իրավիճակում Լեւեն Կուրզավան գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Ունաի Էմերիի թիմի համար սա դեռ վերջը չէր, քանի որ հաջորդ փուլ անցնելու հույսի համար «Բարսելոնան» դեռ առնվազն 2 գոլ պետք է խփեր եւ բաց չթողներ: 2-րդ կեսի հենց սկզբում կատալոնացիներն իրական դարձրին այդ հույսերը. 50-րդ րոպեին թիմը 11-մետրանոցի իրավունք ստացավ, եւ Լիոնել Մեսսին չվրիպեց: 12 րոպե անց, սակայն «ՊՍԺ» կարծես լուծեց բոլոր հարցերը. գոլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին:

«ՊՍԺ»-ին մնում էր միայն ավարտին հասցնել խաղը, քանի որ քառորդ եզրափակչի ուղեգրի համար «Բարսան» պետք է արդեն 3 գոլ խփեր: Բայց ֆրանսիական թիմի ֆուտբոլիստները ժամանակից շուտ հավատացին հաջողությանը եւ սկսեցին առանց ափսոսալու չօգտագործել գոլային պահերը.... եւ պատժվեցին:

88-րդ րոպեին հաշիվը 4:1 դարձրեց Նեյմարը: 2 րոպե անց մրցավարը վիճելի 11-մետրանոց նշանակեց «Բարսայի» օգտին, գնդակին մոտեցավ ոչ թե Մեսսին, որը սովորաբար իրացնում է թիմի 11-մետրանոցները, այլ Նեյմարը եւ չվրիպեց:

Մրցավարը 5 րոպե ավելացրեց խաղին, եւ վերջին վայրկյաններին, երբ «ՊՍԺ»-ն սպասում էր սուլիչին հաջորդ փուլ անցնելը տոնելու համար, Սերժի Ռոբերտոն խփեց այն գոլը, որը հենց իր թիմին էր տալիս այդ ուղեգիրը. 6:1՝ 2 խաղերի արդյունքում՝ 6:5 օգուտ «Բարսայի»:

Խաղից հետո «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսեց մրցավարական վիճելի որոշումների մասին, սակայն միաժամանակ ընդունեց, որ մրցակիցն ուժեղ էր:   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4372 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին