Երևան
12 °C
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Կոտայքի մարզում իր նախընտրական քարոզարշավն այսօր սկսեց Հրազդան քաղաքից։ Այստեղ մարզպետարանին հարակից հրապարակում հավաքվել էր մոտ 200 հոգի, որոնցից մի մասին դաշինքն ինքն իր հետ մայրաքաղաքից էր բերել միկրոավտոբուսներով ու այլ մեքենաներով։ Հրազդանցիների հետ հանդիպումը բացեց Արմեն Մարտիրոսյանը`հրազդանցիներին հիշեցնելով, որ այս քաղաքն ու, ընդհանրապես Կոտայքի մարզը եղել է գիտաարդյունաբերական կենտրոն։ Եվ իրենք իշխանության գալու դեպքում կվերականգնեն այդ հնարավորությունները։ «Մենք երկար ժամանակ ենք հանդուրժել այս իշխանություններին։ Այս իշխանությունները ռեսուրսազրկել են մեր ժողովրդին, քաղաքացիներին ունեզրկել են, բյուջեի եկամուտները փոշիացրել։ Մենք երկար ենք թույլ տվել այս ամենը։ Հերիք է։ Մեր երկրի ռեսուրսները պետք է պատկանեն մեր ժողովրդին»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս աննախադեպ համարեց այն երեւույթը, որ մի դաշինքում են միավորվել երեք նախկին նախարարներ՝ երկու արտգործնախարար եւ մեկ պաշտպանության նախարար։ Արմեն Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ քաղբանտարկյալներին՝ հավելեց որ իշխանության գալու դեպքում առաջին քայլը կլինի նրանց ազատելը։
Այնուհետեւ բարձրախոսին մոտեցավ Վարդան Օսկանյանը եւ հայտարարեց, որ մեր երկրում ռեսուրսներ կան, բանկերում լիքը գումար կա, բայց դրանք ներդրում չեն դառնում, քանի որ վստահություն չկա։
Նա նաեւ հիշեց, որ իր իշխանության եղած ժամանակ ներդրումներ կային, Լինսի հիմնադրամին նվիրաբերություն արած Քրքորյանին հիշեց։ Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը հիշեցրեց՝ հավելելով, թե այս իշխանությունների օրոք ԱՄՆ-ն կասեցրեց այն։ Օսկանյանը, սակայն չհիշեց, որ այդ ծրագիրը կասեցվեց հենց իր իշխանության եղած ժամանակ տեղի ունեցած Մարտի 1-2-ի դեպքերի պատճառով։
Իսկ Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե այս 25 տարիներին իշխանությունը ժողովրդին շատ քիչ է պատկանել, եւ եթե իրենք գան իշխանության, այն կվերադարձնեն ժողովրդին։ Նա նույնպես չհիշեց, որ այդ 25 տարիներից 10 տարում ինքը Հայաստանի իշխանության մեջ է եղել՝ իսկ այդքան էլ` ԼՂՀ իշխանության մեջ։
Ինչեւէ, ՕՐՕ դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ իրենք իշխանության գալու դեպքում կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ են իրականացնելու։ Նա նաեւ բավականին զարմանալի մի հայտարարություն արեց։ «Մենք ձեզ հետ ենք եղել, եւ ձեզ հետ ըմպել ենք դառնության ու դաժանության բաժակը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ դիմելով Հրազդանի հրապարակում հավաքված բավականին անտարբեր հայացքներով ու խեղճ-խեղճ կանգնած մարդկանց։
Ի դեպ, դաշինքի ներկայացուցիչներին հետեւում էին Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի բավական շքեղ մեքենաները։ Իրենք, սակայն ավտոբուսով էին շրջում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT