Երևան
12 °C
ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը Կոտայքի մարզում ընտրողներին հետ հանդիպումները դրական է գնահատում: Այս մասին նա արդեն հանդիպման ավարտին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ես կարծում եմ, որ շարժումն այս օրերի ընթացքում թափ է հավաքել, մենք ընտրել ենք հարաճուն ուժի ցուցադրման քաղաքականությունը, եւ այդ քաղաքականությամբ էլ գնալու ենք մինչեւ վերջ»,- ասաց նա։
Նրա խոսքերով՝ այսօր գոյություն ունեցող թերությունների, արատավոր երեւույթների նկատմամբ կտրուկ միջոցառումներ եւ խստապահանջություն է պետք՝ օրինականությունը հաստատելու գործում: Պետք է պահանջկոտությունը զուգակցել անձնական արժանապատվության, հոգատարության ու հարգանքի հետ. գտնում է նա: Անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամների կողմից հնչող այն հայտարարություններին, թե իրենք այսօր ամենաուժեղն են և մրցակից չունեն, Սեյրան Օհանյանն ասաց, թե ծիծաղով է վերաբերվում նման խոսքերին: «Ինձ համար մրցակից է յուրաքանչյուր անհատ, և մենք պետք է հարգանք տածենք յուրաքանչյուր մարդու, քաղաքական ուժի նկատմամբ: Իրենք իրենց հնարավորությունների սահմանում են այդ ամենը կազմակերպում, իհարկե նաև վարչական ռեսուրսներ են օգտագործել։ Ես բոլորին էլ հարգում եմ, թող մարդիկ ընտրեն այն ուժին, որը կբերի հաջողություն ժողովրդին»,- ասաց Ս. Օհանյանը։
Դիտարկմանը, որ մարդիկ ընտրություններով փոփոխությունների չեն հավատում, Օհանյանն ասաց, որ պետք է միասնական պայքարել բոլոր ընտրակեղծիքների դեմ:
«Կոչ եմ անում պայքարել եւ կանգնել արժեքների պահպանման ուղղությամբ, գտնում եմ, որ ընտրություններով կարելի է փոխել ամեն ինչ, որովհետեւ այսօր ստեղծված միակ համակարգը թեկուզ եւ բազմաթիվ թերություններով սա է, նշանակում է՝ ամեն մեկը պետք է իր իրավունքին, իր քվեին տեր կանգնի»,- ասաց նա։
Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ նաև ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքներին, թե դրանք բուֆերայի՞ն տարածքներ էին, թե՞ ոչ: «Ապրիլյան պատերազմի ժամանակ այն տարածքները, որոնք գտնվում են այսօր ադրբեջանցիների ձեռքին, անվտանգության այն գոտու մեջ էր, որը ձեւավորել էինք արցախյան ազատամարտի ժամանակ եւ այն հետագայում ամրագրվել էր որպես ԼՂՀ-ի տարածք, նրանք այսօր գտնվում են ԼՂՀ՝ Արցախի բանակի վերահսկողության ներքո, այդ հարցերը քիչ ինձ տվեք»,- պատասխանեց նա։
Իսկ հարցին, թե իշխանական շրջանակներից ստացե՞լ է ազդակներ, որ պետք է նահանջի, կասեցնի շարժումը, Օհանյանը պատասխանեց. «Ե՞ս նահանջեմ, ով ուզում է նահանջի, ես ժողովրդի, յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով ասացի, որ իմ պայքարը արդար է, եւ պարտավոր ենք հասցնել վերջնագծին»։
Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նաև հակադարձեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ իրեն ուղղված այն խոսքին, թե՝ ափսոս էր գեներալը: «Շատ մարդիկ տարբեր հորդորներ են կատարում, ասում, որ ինքն իրավունք չունի, ինքը զինվորական է եւ այլն, եւ այլն։ Ես կհորդորեի հետեւյալը՝ մարդիկ, ովքեր զինվորականներ են կամ պետական գործիչներ, զբաղվեն իրենց գործով, ես իմ գործով եմ զբաղվում, ոչ մեկին չեմ հորդորում զբաղվել կամ չզբաղվել։ Ի՞նչ է նշանակում՝ ափսոս էր, ափսոս են նրանք, որոնք ճիշտ աշխատանք չեն տանում մեր հայրենիքի համար, նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են եւ հետո շպրտվում»,- հավելեց նա։
Եվ վերջապես այն հարցին, թե պաշտպանության նոր նախարարը որքանո՞վ է համապատասխանում իր պաշտոնին, Օհանյանը պատասխանեց. «Գնացեք, իրենց հարցրեք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT