Երևան
12 °C
Խորհրդարանական ընտրությունների քրոզարշավը նոր նոր է սկսում հունի մեջ մտնել, բայց արդեն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան շանս ունեն:
Հայաստանում նախընտրական շրջանում անցկացվող այդ հարցումները, որպես կանոն, հավատ չեն ներշնչում, համարվում են ընտրակեղծարար իշխանությունների տրամադրությունների ինդիկատոր: Հարցումների արդյունքները հանրային գիտակցության մեջ ուրվագծում են, թե այս անգամ որ ուժերի օգտին կաշխատեն կեղծիքները, որ ուժերի մուտքը խորհրդարան կխոչընդոտվի, կամ որքան կխոչընդոտվի, եւ այլն:
Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «Ելք» դաշինք: Առաջին երկուսի դեպքում իհարկե ամեն ինչ պարզ է, բայց ահա «Ելք» դաշինքը բոլոր հիմքերն ունի առաջիկա ընտրությունների անակնկալը դառնալու համար: Երեկ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հարցումների արդյունքների մասին ասաց, որ վերջին հարցումն անցկացրած ռուսական կազմակերպությունում ունի աղբյուրներ, որոնք իրեն բոլորովին այլ պատկեր են փոխանցում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տնօրեն Վալերի Ֆյոդորովը երեկ ասուլիսում ներկայացրել էր, ըստ իրենց ուսումնասիրությունների, ինչպիսին կլիներ ընտրությունների պատկերը, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի: Ըստ այդմ`«Ծառուկյան» դաշինքը կստանար 26,4 տոկոս ձայն, ՀՀԿ-ն` 22,8 տոկոս, «Ելք» դաշինքը`4.3 տոկոս:
«Ազատության» եթերում Փաշինյանն ասաց, որ նույն կենտրոնի իր աղբյուրների նշած թիվը առնվազն երեք անգամ մեծ է հրապարակվածից: Այսինքն «Ելք» դաշինքը այս պահին 14 տոկոս ձայն ունի:
Եթե կենտրոնի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում իրականությունն են ներկայացնում, ապա Հայաստանում ընդունված տրամաբանությունը հուշում է, «Ելք» դաշինքի դեպքում փորձ է արվելու այդ չափով էլ խոչընդոտել եւ խեղաթյուրել քվեարկության պատկերը:
Առաջին հայացքից, տարօրինակ է, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակային արդյունքներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, եւ ոչ` ՀՀԿ-ն: Սակայն, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, ուղղակիորեն կապված էր Հայաստանի քաղաքական կյանք վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքով: Ծառուկյանը պետք է իշխանությունների ձեռքում գործիք դառնար Կարեն Կարապետյանին զսպելու, նրա հնարավոր քաղաքական ծրագրերն ու հավակնությունները հակակշռելու համար: Նույն գործիքն իհարկե անհրաժեշտության դեպքում կօգներ նաեւ այլ հակառակորդների հետ քաղաքական պայքարում:
Կոնկրետ այս փուլում Ծառուկյանի միջոցով Կարեն Կարապետյանին թույլ չի տրվում շատ ոգեւորվել իր 80 տոկոս վարկանիշով: ՀՀԿ-ի քարոզարշավի խորհրդանիշ, «Հարվըրդ» ավարտած գործող վարչապետը, որը ամեն օր գերազանցելով ինքն իրեն ելույթ է ունենում այս կամ այն մարզում, տեսահոլովակներում է նկարահանվում, տարբեր պոզաներով ֆոտոսեսիաների է մասնակցում, փաստորեն, պարտվում է Գագիկ Ծառուկյանին: Նա չի կարողանում ՀՀԿ-ի համար ավելի շատ աջակցություն ապահովել, քան Ծառուկյանն ապահովում է իր անունով դաշինքի համար: Կարող են լինել իհարկե հիմնավորումներ, թե ՀՀԿ-ն է չափազանց վարկաբեկված, եւ ոչ թե Կարեն Կարապետյանի մեջ է խնդիրը, բայց դրանք արդեն խոսակցություններ են, իսկ հեռուստատեսությամբ հրապարակվող թվերը`փաստեր:
Կարապետյանին «ռամկաների» մեջ պահելն իհարկե կարեւոր է, բայց նախընտրական շրջանում նման թվեր հրապարակելը կարող էր նաեւ ռիսկային լինել: Ամեն դեպքում քաղաքական ուժը, տեսնելով, որ առաջատար դիրքերում է, կարող է ձգտել քվեարկության արդյունքներով նույնպես գրավել այդ դիրքը եւ հաջորդ իշխանությունը ձեւավորել:
Հնարավոր է, բայց ոչ Ծառուկյանի դեպքում: Ծառուկյանին հիմա կտտանքների էլ ենթարկեն Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա: Եւ դա լավագույնս երեւաց Լոռվա մարզում այսօրվա նախընտրական հանրահավաքի դրվագով, երբ քաղաքացիներից մեկը քիչ էր մնում Սերժ Սարգսյանին քննադատեր, բայց Ծառուկյանը ժամանակին կանխեց: «Երբ որ դուք քառօրյա պատերազմի ժամանակ կանգնեցիք զինվորի կողքին, ոչ ոք չկանգնեց, ո՛չ մեր պրեզիդենտը, ո՛չ էլ իրա ախպերը, ո՛չ էլ…»,-ասում էր քաղաքացին եւ դեռ հայտնի չի՝ էլ ինչեր կասեր պրեզիդենտի մասին, եթե Գագիկ Ծառուկյանը նրան չսաստեր. «Չենք քաղաքականացնում»:
Լրջորեն քննարկվում է, թե ինչպես կարող է քաղաքական միջոցառման կիզակետում հնչել «Չենք քաղաքականացնում» հորդորը: Սա սակայն քննարկման թեմա չէ, այլ` «Կրկեսի վերածելու հայրենիք չունենք» շարքից, ինչպես`փոքրամարմին տղամարդուն գրկած օդ բարձրացնելը, հանրահավաքների ժամանակ քաղաքացիների հացի, ջրի, աշխատանքի, գազի հարցեր լուծելը, կամ ԿԸՀ համապատասխան զգուշացումից հետո դրանց լուծումը ապրիլի 2-ից հետո հետաձգելը, ու էլի շատ ու շատ կրկեսային դրվագներ:
Փորձենք այնուամենայնիվ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանը այս ընտրություններից առաջ չվերադառնար քաղաքականություն: Շատ բան չէ, ընդամենը «Ելք» դաշինքը քարոզարշավի սկզբում կհայտնվեր երկրորդ տեղում` մինչեւ քարոզչության ավարտը առաջին հորիզոնականը գրավելու ռեալ հեռանկարով: Ճիշտ է, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրեց մոռանալ ամեն ինչ եւ վերադառնալ, «Ելք» դաշինք գոյություն չուներ: Բայց կային դաշինքի լիդերները, կար Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը, պաշտոնից նոր հեռացած պաշտպանության նախարարը: Ու չէր բացառվում, որ նրանցից որեւէ մեկը պարտիան հաջող կխաղար եւ հաղթանակի շանսեր կստանար, ինչպես փաստորեն եղավ «Ելք»-ի դեպքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT