Երևան
12 °C
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը քարոզարշավի շրջանականերում այսօր հանդիպել է Արարատի մարզի բնակիչներին: Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր խոսքում ընդգծել է, որ սա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պետությունը չէ:
«Մենք ցանկանում ենք, որ այս երկիրը լինի բոլոր քաղաքացիների երկիրը: Դրա համար պետք է ընդամենը մի քանի բան անել՝ վերացնել ընտրակեղծարարությունը, ընտրակաշառքի բաժանումը, շատերը հիասթափվում, գնում են երկրից, քանի որ այստեղ ազնիվ խաղի կանոններ չեն գործում»,-ասել է Զուրաբյանը:
Դաշինքի անդամ Ստեփան Մինասյանի խոսքով էլ՝ նախընտրական շրջանում խոստումներ են տալիս տարբեր քաղաքական ուժեր, հատկապես իշխանական կուսակցությունը, որը խոստանում է զարգացած եւ անվտանգ Հայաստան:
«Բայց այստեղ հարց է առաջանում, իսկ ո՞վ էր իրենց խանգարում այս տարիների ընթացքում Հայաստանը դարձնել անվտանգ ու զարգացած»,-ասել է Մինասյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ բնակչության հետ հանդիպմանը խոսել է նաեւ ռեյտինգային ընտրակարգի թերությունների մասին։
«Սա աննորմալ ընտրակարգ է, ձեր մարզից 10 հոգի պետք է մրցի միայն մեկ կուսակցությունից: Մի կարգ են մտցրել, որ միայն այս անգամ կօգտագործեն ու կհանեն, իրենք էլ տակից դուրս չեն գալիս, իրենց է հարվածելու այս մեխանիզմը: Մեր դաշինքը մարզերում ընտրել է թեկնածուներ, որոնք իրար կողքի կանգնած են ու բոլորն էլ ասում են՝ ում ուզում ես ընտրի, ձայնը գնում է Հայ ազգային կոնգրեսին, ձայնը գնում է խաղաղությանը: Հանրապետականներն ու մյուսներն իրար փոր են թափում հենց ձեր մարզում, թշնամություն են տարածում, ծեծկռտուք, դանակ, ապտակ, դեռ կրակոցին էլ կհասնի, սպասեք»,- ասել է Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում իրավիճակը սրվել էր դեռեւս քարոզարշավից առաջ, երբ մի քանի օրում այս մարզի տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների միջեւ տեղի էր ունեցել ծեծկռտուք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT